ԱՊՊԱ՞, թե՞ ԿԱՍԿՈ. ո՞րն է տարբերությունը
- EFES
- 2 hours ago
- 2 min read
Նոր ավտոմեքենա գնելիս բոլորս ցանկանում ենք պաշտպանել այն բոլոր հնարավոր ռիսկերից, սակայն բոլորս գիտենք, որ ԱՊՊԱ պայմանագրով հատուցվում են միայն երրորդ անձանց (հետիոտնին, այլ մեքենայի վարորդին, մեքենայի ուղևորին) պատճառած վնասները, իսկ մեր մեքենայի վնասները՝ ոչ։
ԱՊՊԱ պայմանագիրը պարտադիր է ՀՀ տարածքում հաշվառված և (կամ) ՀՀ տարածք վարելու միջոցով ներմուծվող բոլոր ավտոտրանսպորտային միջոցների համար։ Վնասի դեպքում գործում են հատուցման առավելագույն գումարներ, դրանք են՝
անձնական վնասների դեպքում`
մեկ ապահովագրական պատահարի համար 33 000 000 ՀՀ դրամ,
յուրաքանչյուր տուժողի համար` 3 300 000 ՀՀ դրամ,
գույքային վնասների դեպքում`
մեկ ապահովագրական պատահարի համար 18 000 000 ՀՀ դրամ,
յուրաքանչյուր տուժողի համար`1 800 000 ՀՀ դրամ։
Իսկ մեր մեքենան այլ ռիսկերի (օր․՝ ճանապարհատրանսպորտային պատահար, հրդեհ, պայթյուն և այլն) հետևանքով առաջացած վնասներից ապահովագրվելու համար ապահովագրական ընկերություններն առաջարկում են ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Ստորև մի քանի օրինակ ԱՊՊԱ և ԿԱՍԿՈ տարբերության վերաբերյալ։
Իրավիճակ | ԱՊՊԱ | ԿԱՍԿՈ |
ՃՏՊ-ում մենք մեղավոր ենք | X | ✔ |
ՃՏՊ-ում մենք տուժող ենք | Մինչև 1,800,000 դրամ վնասները | ✔ |
Մեքենան բախվել է ավտոտնակի դռանը և վնասվել | X | ✔ |
Ձին հարվածել է մեքենայի դռանը և վնասել այն | X | ✔ |
Մեքենայի դիմապակին վնասվել է դիմացի մեքենայի անիվի տակի քարից | X | ✔ |
Քամու հետևանքով ծառը շրջվել և վնասել է կայանված մեքենան | X | ✔ |
Վանդալները նկարել են մեքենայի դռների վրա | X | ✔ |
Բակի երեխաները պատահաբար վնասել են մեքենայի հայելին | X | ✔ |
Առավոտյան զարթնել ենք, և մեքենան բակից գողացել են | X | ✔ |
Գողացել են մեքենայի լուսարձակները | X | ✔ |
Հարևան այգու խոտածածկի հրդեհը հասել է մեքենային և այն ամբողջությամբ այրել | X | ✔ |
ԷՖԵՍ-ն առաջարկում է ԿԱՍԿՈ ապահովագրության 4 հիմնական պրոդուկտ և յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ ցուցաբերելով անհատական մոտեցում՝ սպասարկում է հաճախորդների պահանջների ավելի լայն շրջանակ։
Autocare All Risks – բացառիկ պրոդուկտ Հայաստանում՝ ապահովագրություն բոլոր ռիսկերից,
Roadcare Assistance – մեքենայի աջակցության/assistance պրոդուկտ, որը համակցվում է կամ որևէ ԿԱՍԿՈ պրոդուկտի հետ, կամ վաճառվում է առանձին,
Autocare Limited - սահմանափակ ծածկույթով ԿԱՍԿՈ պրոդուկտ,
Auto Total Loss - մեքենայի ԿԱՍԿՈ ապահովագրություն միայն ամբողջական վնասներից։
Ապահովի՛ր մեքենայիդ լիարժեք պաշտպանությունը և կապվի՛ր մեզ հետ՝ զանգահարելով 010700800 հեռախոսահամարով պրոդուկտների պայմանների մասին մանրամասն տեղեկություն ստանալու համար։
Comentários