ԱՎԻԱՑԻՈՆ ՌԻՍԿԵՐ
ԱՎԻԱՑԻՈՆ ՌԻՍԿԵՐԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Ավիացիոն ռիսկերի ապահովագրությունը թույլ է տալիս զերծ մնալ հնարավոր գերթանկարժեք կորուստներից, որոնք առաջանում են ապահովագրական պատահարի հետևանքով, կամ առնվազն մեղմել այդ պատահարների պատճառով առաջացած ֆինանսական վնասների հետևանքները:
«ԷՖԵՍ» ԱՓԲԸ-ն տրամադրում է ավիափոխադրողների պատասխանատվության, օդային տրանսպորտի կմախքի, ինչպես նաև անձնակազմի ապահովագրության ծառայություններ:
Ի՞ՆՉԸ ԿԱՐՈՂ Է ԱՊԱՀՈՎԱԳՐՎԵԼ
-
Օդային տրանսպորտային միջոցը,
-
Երրորդ անձանց կյանքին, առողջությանը կամ գույքին հասցված վնասի պատասխանատվությունը,
-
Անձնակազմի կյանքը և առողջությունը՝ դժբախտ պատահարներից:
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՒՄԱՐ (ՀԱՏՈՒՑՄԱՆ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ)
Ապահովագրական գումարը կախված է.
-
Օդանավի շուկայական արժեքից,
-
Պատասխանատվության սահմանաչափի վերաբերյալ կողմերի միջև ձեռք բերած պայմանավորվածությունից,
-
Անձնակազմի ապահովագրության գծով յուրաքանչյուր անդամի առավելագույն հատուցման չափից:
ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՍԱԿԱԳԻՆ
-
Որոշվում է ելնելով ապահովագրական գումարից, ապահովագրության պայմաններից, ապահովագրության ժամկետից, օդանավի անձնակազմի որակավորման աստիճանից, չվերթների բնույթից, աշխարհագրական տարածքից և այլ գործոններից:
ՎԵՐԱԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Ավիացիոն ռիսկերի ապահովագրության գծով «ԷՖԵՍ» ԱՓԲԸ-ն համագործակցում է անգլիական, եվրոպական և ամերիկյան հանրաճանաչ վերաապահովագրական ընկերությունների հետ, որոնք երաշխավորում են ցանկացած բնույթի և չափի վնասի հատուցումը։
ԻՆՉՊԵ՞Ս ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
Ապահովագրության պայմանագիր ձեռք բերելու համար լրացրե՛ք ապահովագրության դիմում-հարցաթերթիկը և ուղարկե՛ք այն հետևյալ էլեկտրոնային հասեցեով՝ info@efes.am:
ՄԵՐ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
-
Հմուտ մասնագետի կցագրում յուրաքանչյուր հաճախորդին – կորպորատիվ հաճախորդների սպասարկման մեր մասնագետները՝ Relationship Manager-ները, կցագրվում են յուրաքանչյուր հաճախորդներին և հանդիսանում են վերջիններիս դեսպանը «ԷՖԵՍ» ԱՓԲԸ-ում,
-
Անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդին,
-
Հիմնական և համակցված ռիսկերի ու ծառայությունների համախմբում,
-
Ճկուն սակագնային համակարգ,
-
Որակյալ և արագ սպասարկում,
-
Փաստաթղթերի ձևակերպման պարզ ընթացակարգ: