top of page

«Ինթելլիջենթ Մենեջմենթ» հոլդինգը մեկնարկում է պարտատոմսերի թողարկման 2-րդ փուլը. տեղաբաշխողն է Ամերիաբանկը

  • Writer: EFES
    EFES
  • May 18
  • 2 min read

«Ինթելլիջենթ Մենեջմենթ» հոլդինգը հայտարարում է 3 միլիարդ ՀՀ դրամ ծավալով, տարեկան 11.7% եկամտաբերությամբ պարտատոմսերի թողարկման մեկնարկի մասին։ Արժեկտրոնների վճարման պարբերականությունը` կիսամյակային, մարման ժամկետը` 36 ամիս։


Տեղաբաշխումից ներգրավված միջոցներն ուղղվելու են «Վարդանանց-Քըրք Քըրքորյան» բժշկական կենտրոնի կառուցման աշխատանքներին, ինչպես նաև` գործող վարկերի վերաֆինանսավորմանը։


Նշենք, որ «Վարդանանց-Քըրք Քըրքորյան» բժշկական կենտրոնի նախագծի իրագործումը բուժառուներին հնարավորություն է ընձեռելու ստանալ համաշխարհային չափանիշներին համապատասխան բուժօգնություն հայրենիքում` առանց արտերկիր մեկնելու անհրաժեշտության: Կենտրոնն ի սկզբանե ստեղծվել է որպես «Ինթելլիջենթ Մենեջմենթ» էկոհամակարգի ինտեգրված բաղադրիչ, այլ ոչ թե առանձին գործող բժշկական կենտրոն։ Բիզնես մոդելը հիմնված է ծառայությունների բարձր ավելացված արժեքի, ապահովագրական և ասիստանս ծառայությունների հետ ինտեգրման, ինչպես նաև Հոլդինգի մակարդակով կենտրոնացված կառավարման վրա։


Նախագծի ռազմավարական նշանակությունը`

  • բարձրակարգ բժշկական ծառայությունների պահանջարկի ամբողջական բավարարման հարթակի ձևավորում,

  • առաջատար բժշկական կենտրոնի գործարկում բարձր պահանջներ ունեցող բուժառուների համար՝ որակի, սպասարկման և գաղտնիության տեսանկյունից,

  • ներգնա բժշկական տուրիզմի և սփյուռքի համար կարևոր ուղղությունների զարգացում,

  • Հոլդինգի գործունեության մասշտաբավորում՝ +55 մահճակալ և օրական շուրջ 1,000 լրացուցիչ այց,

  • Վարդանանց ՆԲԿ-ի գործող հզորությունների բեռնաթափում և բուժառուների հոսքերի առավել արդյունավետ վերաբաշխում։


Պարտատոմսերի այս խմբաքանակի թողարկմամբ «Ինթելլիջենթ Մենեջմենթ» հոլդինգն ավելացնում է իր ներգրավվածությունը կապիտալի շուկաում` ներդրողներին հնարավորություն ընձեռելով պահպանել և բազմապատկել կապիտալը՝ ներդրումներ կատարելով Հայաստանի տնտեսության դինամիկ զարգացող ոլորտներում։ 2025թ.-ի դեկտեմբերին Հոլդինգը հաջողությամբ իրականացրել է իր պարտատոմսերի առաջին խմբաքանակի տեղաբաշխումը` 1 միլիարդ ՀՀ դրամ և 2.5 միլիոն ԱՄՆ դոլար ծավալով:  2026թ.-ի փետրվարի 13-ից նշված պարտատոմսերը շրջանառվում են Հայաստանի ֆոնդային բորսայում։


«Ինթելլիջենթ Մենեջմենթ» ՍՊԸ պարտատոմսերի ծրագրային ազդագիրը և ծրագրային ազդագրի լրացումը գրանցվել են ՀՀ կենտրոնական բանկի նախագահի՝ համապատասխանաբար 2025թ. դեկտեմբերի 3-ի թիվ 1/447 Ա և 2026թ. ապրիլի 28-ի թիվ 1/180 Ա որոշումներով:


Պարտատոմսերի տեղաբաշխումը մեկնարկելու է 2026թ. մայիսի 18-ին և ավարտվելու է 2026 թվականի օգոստոսի 31-ին (կամ ավելի վաղ, եթե ամբողջ ծավալը շուտ վաճառվի): Տեղաբաշխումն իրականացնում է Ամերիաբանկը: 


Պարտատոմսերը կարելի է ձեռք բերել`


Առաջնային տեղաբաշխումից հետո Թողարկողը դիմելու է Հայաստանի ֆոնդային բորսա պարտատոմսերը ցուցակելու նպատակով, ինչից հետո դրանք հնարավոր կլինի ձեռք բերել կամ վաճառել երկրորդային շուկայում։ Պարտատոմսերի ձեռքբերման կարգին, ծրագրային ազդագրի էլեկտրոնային տարբերակին և պարտատոմսերի հրապարակային առաջարկի վերաբերյալ հայտարարություններին կարելի է ծանոթանալ այստեղ: Թողարկողի և առաջարկվող պարտատոմսերի բոլոր մանրամասները, ինչպես նաև դրանց առնչվող ռիսկերը ներկայացված են ծրագրային ազդագրում (ներառյալ՝ ծրագրային ազդագրի լրացումը)։


«Ինթելլիջենթ Մենեջմենթ»-ի մասին

«Ինթելլիջենթ Մենեջմենթ»-ը դիվերսիֆիկացված հոլդինգային ընկերություն է` մասնագիտացված առողջապահության և ապահովագրության էկոհամակարգերում բարձր ներուժ ունեցող ակտիվներում ներդրումների իրականացման, ակտիվների կառավարման և զարգացման մեջ։ Հոլդինգն իր էկոհամակարգում համախմբում է «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնը, «ԷՖԵՍ» ապահովագրական ընկերությունը և «Բոնուս Ասիստանս» ասիստանս և լոգիստիկ ընկերությունը։ «Ինթելլիջենթ Մենեջմենթ»-ն իր 800-ից ավելի փորձառու մասնագետներով ծառայություն է մատուցում տարեկան մոտ 330,000 հաճախորդի՝ գրանցելով 135,000 կարգավորված ապահովագրական հատուցումներ և 530,000 իրականացված բժշկական միջամտություններ։

 

 
 
 

Comments


bottom of page