ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ
ԴԺԲԱԽՏ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻՑ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Անցանկալի իրադարձությունները ցանկացած բնագավառում մշտապես ուղեկցում են մեզ: Հաճախ դրանք տեղի են ունենում մեզնից անկախ: Հաճախ հնարավոր է լինում խուսափել դրանցից, և երբեմն էլ կարողանում ենք մեղմել դրանց հետևանքները:
Ապահովագրությունը միջոց է՝ մեր կյանքում տեղի ունեցող անցանկալի իրադարձությունների ֆինանսական հետևանքները մեղմելու համար: Այսինքն՝ ապահովագրվելով մենք չենք կանխարգելում պատահարի տեղի ունենալը, այլ ապահովում ենք դրա արդյունքում առաջացած ֆինանսական բացի լրացումը:
Վնասվածքներից ապահովագրությունը մեր և մեր ընտանիքի անդամների առողջությանը և կյանքի համար վտանգ հանդիսացող իրադարձություններից ապահովագրության տեսակ է:
Վնասվածքներից ապահովագրության շնորհիվ ապահովագրված անձը կստանա.
-
հատուցում մարմնական վնասվածքների դեպքում կատարված բժշկական ծախսերի համար,
-
դրամական օժանդակություն այն ժամանակահատվածի համար, երբ ստացած վնասվածքների հետևանքով ժամանակավորապես չի կարողացել շարունակել իր աշխատանքը,
-
միանվագ գումար հաշմանդամության դեպքում,
-
որոշակի ֆինանսական աջակցություն ընտանիքին՝ դժբախտ պատահարի հետևանքով կյանքից հանկարծակի հեռանալու դեպքում:
Կարող են ապահովագրվել 0-75 տարեկան անձինք։ Պայմանագիրն ուժի մեջ է մտնում կնքմանը հաջորդող 2-րդ օրվանից և գործում է 1 տարի ժամկետով։
ԱՊԱՀՈՎԱԳՐՎՈՒՄ ԵՆ ՀԵՏԵՎՅԱԼ ՌԻՍԿԵՐԸ․
-
Դժբախտ պատահարի հետևանքով առաջացած բժշկական ծախսեր,
-
Դժբախտ պատահարի հետևանքով ժամանակավոր անաշխատունակություն,
-
Դժբախտ պատահարի հետևանքով ֆունկցիոնալության սահմանափակում (խորը, ծանր, միջին),
-
Դժբախտ պատահարի հետևանքով մահ:
Ապահովագրությամբ հատուցվում են ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀԻ տարածքում տեղի ունեցած պատահարները։
Ընդհանուր ապահովագրական գումարը / հատուցման սահմանաչափը կազմում է՝ 3,000,000 ՀՀ ԴՐԱՄ։ Ըստ առանձին ռիսկերի հատուցման սահմանաչափերն են.
ՓԱԹԵԹՆԵՐ
ԱՆՀԱՏԱԿԱՆ – կիրառելի է 1 ապահովագրված անձի դեպքում:
ԸՆՏԱՆԵԿԱՆ – կիրառելի է 2 և ավելի ապահովագրված անձանց դեպքում: Սույն Փաթեթով հնարավոր է ապահովագրել նաև ընտանիքի անդամներին: Ընտանիքի անդամ են համարվում՝ կին, ամուսին, երեխաներ, ծնողները, քույրեր, եղբայրներ, ովքեր հիմնական ապահովագրված անձի հետ միասին վարում են ընդհանուր տնտեսություն:
ԷՔՍՏՐԻՄ – հատուցվում են նաև սիրողական սպորտաձևերով և վտանգավոր հոբբիներով զբաղվելու արդյունքում առաջացած պատահարները:
ԲՈՒԺԶՆՆՈՒՄ – կիրառելի է միայն վերոնշյալ Փաթեթներից որևէ մեկի հետ զուգորդմամբ: Սույն Փաթեթով ապահովագրված անձը հնարավորություն կստանա տարեկան 1 անգամ «Վարդանանց» ՆԲԿ-ում անցնել բուժզննում՝ հետևյալ պրոֆիլներով.
Խորհրդատվություններ՝
-
Թերապևտի (մանկաբույժի) խորհրդատվություն,
-
Գինեկոլոգի, ուրոլոգի խորհրդատվություն,
Լաբորատոր հետազոտություններ՝
-
Արյան ընդհանուր քննություն լեյկոբանաձևով,
-
Մեզի ընդհանուր քննություն,
-
Շաքարի որոշումն արյան,
-
Լիպիդային պրոֆիլ,
-
PAP քսուք (կանանց համար),
-
PSA (45 անց տղամարդկանց համար),
Գործիքային հետազոտություններ՝
-
Էլեկտրասրտագրություն,
-
Որովայնի և կոնքի խոռոչի օրգանների սոնոգրաֆիա:
ԱՊԱՀՈՎԱԳՐԱՎՃԱՐ
Պատահարի դեպքում անﬕջապես կապ հաստատել «ԷՖԵՍ»-ի հետ՝ 010 700 800 հեռախոսահամարով,
-
Հետևել Ապահովագրողի ցուցուﬓերին,
-
Ըստ ցուցուﬓերի՝ հնարավոր է առաջանա նաև ԱԻՆ կամ ոստիկանության աշխատակիցների ներգրավման կարիք։
ՀԱՏՈՒՑՈՒՄ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
ԳՈՐԾԸՆԿԵՐ ԲՈՒԺՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ
1) Ընտրել բուժ. կենտրոն
2) Կատարել զանգ «ԷՖԵՍ»-ին
3) Այցելել բուժ. կենտրոն
4) «ԷՖԵՍ»-ը վճարումը ուղիղ կկատարի բուժ.կենտրոնին
ԱՅԼ ԲՈՒԺՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ
1) Ընտրել բուժհաստատությունը
2) Այցելել և կատարել վճարում
3) Վճարման կտրոններն ուղարկել «ԷՖԵՍ»-ին
4) «ԷՖԵՍ»-ը միանգամից վճարում է Ձեզ