top of page

Տան ապահովագրություն Հայաստանում. ինչպե՞ս պաշտպանել Ձեր բնակարանը կամ առանձնատունը

Aug 21
2 min read

Երբ մտածում ենք մեր տան մասին, առաջին հերթին պատկերացնում ենք հանգիստ երեկո ընտանիքի հետ, ոչ թե ջրի արտահոսք, կարճ միացում կամ գողություն։ Բայց Հայաստանում այս իրավիճակները վիճակագրական տվյալ են, ոչ թե բացառություն։ Եվ հենց դա է ցույց տալիս, թե ինչու է տան ապահովագրությունը դարձել ոչ թե ավելորդ ծախս, այլ խելամիտ որոշում։


Ռիսկն իրական է, և այն մեծանում է:

Վիճակագրությունը փաստում է` միայն 2025 թվականին գրանցվել է տան գողության և երրորդ անձանց կողմից ապօրինի այլ գործողությունների ավելի քան 10,000 դեպք։


Մյուս կողմից, առօրյա ռիսկերը նույնպես իրենց մասն են ունենում։ Մեր պորտֆելի վիճակագրությամբ նկատել ենք՝ անցնող տարում ամենահաճախ գրանցված և հատուցված վնասները կապված են եղել ջրի արտահոսքի հետ։ Միջադեպեր, որոնք կարող են վայրկյանների ընթացքում վնասել ոչ միայն Ձեր, այլև հարևանների գույքը։


Որքա՞ն կարժենա, եթե դեպքը պատահի։

Ջրի արտահոսքից առաջացած նույնիսկ համեմատաբար փոքր վնասի վերականգնումը կարող է արժենալ 400,000–500,000 ՀՀ դրամ։ Ավելի ծանր դեպքերում, երբ անհրաժեշտ է հիմնանորոգում, գումարը կարող է գերազանցել 1 միլիոն դրամը։ Սա նշանակում է, որ մեկ վնասված սենյակի վերականգնման արժեքը կարող է 12 անգամ և ավելի գերազանցել տան ապահովագրության ամբողջ տարեկան վճարը։


Իսկ ինչի՞ց է պաշտպանում EFES Home-ը։

EFES Home ապահովագրությունը կառուցված է հենց այս ռիսկերի շուրջ։ Ծածկույթը ներառում է՝

  • հրդեհ,

  • պայթյուն,

  • ջրից վնաս,

  • տարերային աղետներ (բացառությամբ երկրաշարժի),

  • ապակե առարկաների կոտրանք,

  • բախում,

  • երրորդ անձանց հակաօրինական գործողություններ,

  • կենդանիների պատճառած վնաս,

  • պատասխանատվություն, եթե վնաս է հասցվել հարևանների գույքին։


EFES Home-ը թույլ է տալիս խուսափել անսպասելի ֆինանսական բեռից՝ ապահովագրական պայմանների շրջանակում փոխհատուցելով կրած վնասը։ Այլ կերպ ասած՝ Ձեր ուշադրության կենտրոնում մնում է տան վերականգնումը, ոչ թե դրա ֆինանսավորման հարցը։


Եթե կա խնդիր, սակայն այն ապահովագրական դեպք չէ։ Ի՞նչ անել։

Կան իրավիճակներ, որոնք դեռևս ապահովագրական դեպք չեն, բայց սպասել չեն կարող՝ խափանված էլեկտրականություն, կոտրված փական, չաշխատող ջեռուցում։ Կարիք չկա փնտրել մասնագետ, հեռախոսահամարներ, քանի որ հենց այս պահերի համար ստեղծվել է EFES Homecare Assistance ծառայությունը, որը ներառում է սանտեխնիկի, էլեկտրիկի, փականագործի, ապակեգործի, ինչպես նաև ջեռուցման, կահույքի և անվտանգության համակարգերի վերանորոգման ծառայություններ։


Ծառայությունը կարող եք պատվիրել անմիջապես EFES Insurance բջջային հավելվածից, և մասնագետը կժամանի կարճ ժամանակահատվածում։

 

«Տան ապահովագրությունը թանկ է». իրականությո՞ւն, թե՞ միֆ։

Ամենատարածված պատճառը, որով մարդիկ հետաձգում են տունն ապահովագրելը, այն է, որ ապահովագրությունը ոչ բոլորին է հասանելի իր բարձր գնի պատճառով։


Եթե համեմատենք ապահովագրության արժեքը նույնիսկ մեկ փոքր վերանորոգման ծախսերի հետ, տարբերությունն ակնհայտ է։ EFES Home ապահովագրությունը հասանելի է ամսական բաժանորդագրությամբ՝ սկսած ընդամենը 2,500 ՀՀ դրամից։ Սա փոքր ներդրում է, որը կարող է պաշտպանել Ձեր տունը զգալի ֆինանսական կորուստներից։

 

Ցանկացա՞ք հաշվարկել և ձեռք բերել Ձեր տան համար։

Ձեր տան ապահովագրության արժեքը հաշվարկեք մեր օնլայն հաշվիչի միջոցով։

Ապահովագրությունը կարող եք ձեռք բերել հաշված րոպեներում, մի քանի պարզ քայլով և առանց գրասենյակ այցելելու՝ EFES Online հարթակի կամ EFES Insurance բջջային հավելվածի միջոցով։

 

Պաշտպանեք Ձեր տունն այն նույն հոգատարությամբ, որով ստեղծել եք։

 
 
 

Comments


bottom of page