top of page

ՄԱՔՍԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔ

Մաքսային երաշխիքի տրամադրման պրոդուկտը արագ լուծում է արտասահմանյան պետհամարանիշներով ավտոմեքենաների մուտքը Հայաստանի Հանրապետություն ապահովելու համար, որն ազատում է հաճախորդին հավելյալ թղթաբանություններից և մաքսային վճարներից:

 

Համաձայն ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի, բոլոր ավտոմեքենաները, գրանցված ոչ ԵԱՏՄ երկրներում, մինչև ԵԱՏՄ տարածք մուտք գործելը պետք է ձեռք բերեն ապահովագրական երաշխիք, որը կտրամադրի հատուցում, եթե տվյալ ՏՄ-ն ԵԱՏՄ տարածքը չլքի պայմանագրում նշված ժամկետում: Եթե տրանսպորտային միջոցը ավելի երկար է մնում ՀՀ տարածքում, ապա ՏՄ սեփականատերը պարտավորվում է ՊԵԿ-ին վճարել մեքենայի ներմուծման և մաքսազերծման մաքսատուրքը: Ապահովագրական երաշխիքի տրամադրման պայմանագրով, նշված վճարները կկատարվեն Ապահովագրողի այլ ոչ թե սեփականատիրոջ կողմից:

 

  • Ապահովադիր կարող են հանդիսանալ գործունակ ֆիզիկական անձինք:

  • Եթե Ապահովադիրը չի հանդիսանում ապահովագրված ՏՄ-ի սեփականատերը, ապա պայմանագիրը համարվում է առոչինչ:

  • Պայմանագրով Շահառու է հանդիսանում Հայաստանի Հանրապետության Պետական Եկամուտների Կոմիտեն:

 

Պայմանագիրը կարող է ուժի մեջ մտնել կնքման պահից և գործել առավելագույնը 1 տարի: Ապահովագրավճարը հաշվարկվում է ընկերության կողմից նախապես սահմանված գործոնների հիման վրա:

Արժեքներին ավելի մանրամասն ծանոթանալու համար խնդրում ենք զանգահարել՝ +374 10 700 800 հեռախոսահամարով:

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է.

  • Ապահովադրի անձնագիրը, սոցիալական քարտը և կոնտակտային տվյալները,

  • ՏՄ գրանցման վկայականը:

bottom of page