
Գյուղատնտեսության ապահովագրություն
Աշխարհում ամենաթանկ ու արժեքավոր բաներից մեկը մեր ՀՈՂՆ է՝ աշխատասեր ձեռքերով մշակված, բերքատվության հույսով սերմանված: Ծննդի, ընտանիքի և ապագայի հիմքը հենց հողն է, ուստի այն արժանի է պատշաճ պաշտպանության: Գյուղատնտեսական ապահովագրության շնորհիվ Դուք կարող եք վստահ լինել, որ Ձեր աշխատանքը պաշտպանված է:
Ցանկացած եղանակային անակնկալ՝ կարկուտ, երաշտ, ցրտահարություն, կարող է անդառնալի վնաս հասցնել Ձեր բերքին: Գյուղատնտեսներն ամիսներ շարունակ ներդնում են ժամանակ, ռեսուրս և հոգատարություն՝ իրենց հողն ու բերքը լավ մշակելու համար:
Այս ամենի հետևանքները չեզոքացնելու համար ԷՖԵՍ-ը առաջարկում է գյուղատնտեսության ապահովագրություն՝ նախատեսված Ձեր բերքն ու ներդրումը պաշտպանելու համար:
ԷՖԵՍ Ապահովագրական ընկերությունը Հայաստանի գյուղատնտեսության ապահովագրության ձևավորման և մշակման հիմնական ընկերություններից մեկն է, որն ունի ոլորտի մեծ փորձառություն և գիտելիք ունեցող մասնագետների թիմ։ Ընկերության համար գյուղապահովագրությունը սոցիալական կարևոր նշանակություն ունեցող ռազմավարական ուղղություն է, որի նպատակն է նպաստել գյուղատնտեսության կայուն զարգացմանը, գյուղացիների պաշտպանվածության բարձրացմանն ու ոլորտի ամրապնդմանը։
Ապահովագրվող մշակաբույսերն են
0-100 տարեկան անձանց համար
ամբողջ աշխարհում ծածկույթ
հատուկ հավելյալ ծածկույթներ՝ վիզայի մերժում և այլն

Ծիրան

Սալոր

Բալ

Խաղող

Սեխ

Կեռաս

Խնձոր

Ձմերուկ

Հացահատիկային մշակաբույսեր (աշնանացան և գարնանացան)

Դեղձ

Կարտոֆիլ
Ապահովագրվող ռիսկերն են
Կարկտահարություն
Հրդեհ
Երաշտ
