Առողջության ապահովագրությունն աշխատակիցներին մոտիվացնելու ու ընդհանուր ոգին բարձրացնելու լավագույն մեթոդներից է, որ կազմակերպությունը կարող է կիրառել: Ավելին, հոգալով աշխատակիցների առողջության մասին, փաստացի նվազում է վերջիններիս հիվանդանալու և աշխատանքից բացակայելու ռիսկի բացասական ազդեցությունը:
Հիվանդությունների և կոտրվածքների առաջացումն անկանխատեսելի է և կարող է վրա հասնել ցանկացած պահի՝ անկախ ժամանակից, տարիքից և բազմաթիվ այլ հանգամանքներից։
Առողջության ապահովագրությունը`
-
Ձևավորում է բժշկական ծախսերը ապահովող կայուն և թափանցիկ ֆոնդ,
-
Տնտեսում է բժշկական ծախսերի կառավարման հետ կապված ռեսուրսները,
-
Ապահովում է աշխատողների սոցիալական կարիքների բավարարումը,
-
Նպաստում է աշխատանքի արդյունավետության և աշխատողների շահագրգռվածության բարձրացմանը;
Ի՞ՆՉ ԽՆԴԻՐՆԵՐ ԿԼՈՒԾԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
-
Կբացառի որակյալ բժշկական օգնություն ստանալու անհասանելիությունը՝ հատկապես հրատապ դեպքերում,
-
Անհրաժեշտ ծառայությունների որակի և ծավալի կառավարման անհնարինության խնդիրը,
-
Բժշկական ծառայությունների սրընթաց գնաճի խնդիրը, որը ոչ մի կերպ չի համապատասխանում եկամուտների աճին,
-
Անձի վաղվա օրվա նկատմամբ անհանգստությունները՝ ապահովելով առավելագույն վստահություն և հնարավորություն պահպանելու սեփական անկախությունն ու կյանքի որակը։
ԻՆՉՈՒ՞ ԸՆՏՐԵԼ «ԷՖԵՍ» ԱՓԲԸ-Ն
-
Մեր թիմը ստեղծել և սպասարկել է առողջության ապահովագրության շուկայի ամենամեծ պորտֆելը,
-
Մենք խրախուսում ենք հաճախորդին ինքնուրույն ընտրել կամավոր բժշկական ապահովագրության մանրամասն մշակված մի շարք ծրագրերից` իր ցանկություններին ու բժշկական ծառայությունների տարածաշրջանային առանձնահատկություններին համապատասխան,
-
Ունենք հավատարմագրված գործընկեր կլինիկաների և բժիշկ-խորհրդատուների զարգացած ցանց (տե՛ս Համագործակցող ԲԿ-ների ցանկը),
-
Սերտ համագործակցում ենք «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի հետ,
-
Ապահովում ենք ծառայությունների մատուցման և հատուցումների իրականացման ընթացքում անհրաժեշտ փաստաթղթերի նվազագույն քանակ, և այս ամենն առանց կազմակերպչական ուշացումների,
-
Հատուցման դիմում կարելի է լրացնել հաշված րոպեների ընթացքում օնլայն հարթակի միջոցով։
Ի՞ՆՉ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Ապահովագրության պայմանագիր կնքելու համար ընդհամենն անհրաժեշտ է լրացնել բժշկական ապահովագրության դիմում-հարցաթերթիկ, կցել ապահովագրվող անձանց անձնագրի պատճենները և ուղարկել «ԷՖԵՍ» ԱՓԲԸ-ի պաշտոնական էլեկտրոնային հասցեին՝ info@efes.am:
ՄԵՐ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
-
Հմուտ մասնագետի կցագրում յուրաքանչյուր հաճախորդին – կորպորատիվ հաճախորդների սպասարկման մեր մասնագետները՝ Relationship Manager-ները, կցագրվում են յուրաքանչյուր հաճախորդներին և հանդիսանում են վերջիններիս դեսպանը «ԷՖԵՍ» ԱՓԲԸ-ում,
-
Անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդին,
-
Հիմնական և համակցված ռիսկերի ու ծառայությունների համախմբում,
-
Ճկուն սակագնային համակարգ,
-
Որակյալ և արագ սպասարկում,
-
Փաստաթղթերի ձևակերպման պարզ ընթացակարգ: