ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐ
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Տրանսպորտային միջոցների ապահովագրությունը «ԷՖԵՍ» ԱՓԲԸ-ի գործունեության կարևորագույն ոլորտներից է:
Խոշոր ավտոպարկ ունեցող ձեռնարկությունների հետ աշխատանքի հարուստ փորձ ունենալու արդյունքում առաջարկում ենք անհրաժեշտ ամենալայն ծածկույթը: Մեր ծառայությունները ներառում են.
-
Տարբեր տրանսպորտային միջոցների համապարփակ ապահովագրություն,
-
Տրանսպորտային միջոցների սեփականատերերի քաղաքացիական պատասխանատվության ապահովագրություն երրորդ անձանց հանդեպ,
-
Վարորդի և ուղևորների ապահովագրություն դժբախտ պատահարներից, որի հետևանքով վրա է հասել մահը, մշտական կամ ժամանակավոր անաշխատունակությունը:
ՄԵՐ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
-
Հմուտ մասնագետի կցագրում յուրաքանչյուր հաճախորդին – կորպորատիվ հաճախորդների սպասարկման մեր մասնագետները՝ Relationship Manager-ները, կցագրվում են յուրաքանչյուր հաճախորդներին և հանդիսանում են վերջիններիս դեսպանը «ԷՖԵՍ» ԱՓԲԸ-ում,
-
Ապահովագրում ենք ցանկացած տեսակի տրանսպորտային միջոց՝ սկսած մարդատար մեքենաներից մինչև բեռնատար մեքենաներ և հատուկ տեխնիկա,
-
Ապահովագրության ծածկույթը կարող է ընդլայնվել և ներառել այն երկրները, որտեղ Դուք իրականացնում եք բեռնափոխադրումներ (բեռնափոխադրող ընկերությունների համար),
-
Կարող եք ապահովագրել Ձեր ավտոմեքենաները համապատասխան մաքսային մարմիններում՝ նախքան դրանց հաշվառումը,
-
Երաշխիքային ժամկետի տակ գտնվող տրանսպորտային միջոցների վերանորոգումը չի ենթադրում երաշխիքի ժամկետի դադարեցում,
-
Գործում են հավելյալ մի շարք ծառայություններ՝ սկսած անվճար էվակուատորի ծառայությունից, մինչև իրավաբանական աջակցություն և խորհրդատվություն,
-
Վնասների հատուցումը, որը չի գերազանցում 400,000 (չորս հարյուր հազար) ՀՀ դրամը, իրականացվում է հատուցման պարզեցված ընթացակարգով` 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում, առանց ոստիկանության ներգրավման:
-
Ի տարբերություն այլ ապահովագրական ընկերությունների, «առևանգում» ռիսկի համար հատուցումն իրականացվում է ոչ թե նախաքննության ժամկետի ավարտից հետո, այլ քրեական գործ հարուցվելուց հետո:
Ի՞ՆՉ Է ՀԱՐԿԱՎՈՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Դուք կարող եք ստանալ ապահովագրավճարի արագ հաշվարկ` լրացնելով ապահովագրության դիմում-հարցաթերթիկը և ուղարկելով այն հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ info@efes.am:
Ի՞ՆՉ Է ԱՆՀՐԱԺԵՇՏ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՀԱՄԱՐ
-
Պայմանագիրը կնքելու համար անհրաժեշտ է լրացնել ապահովագրության դիմում-հարցաթերթիկը և ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
-
Պետական գրանցման վկայականի պատճեն,
-
ՀՎՀՀ,
-
Բանկային հաշվի տվյալներ,
-
Տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիր (տեխնիկական անձնագիրը) կամ մաքսային հայտարարագիր (ներմուծման դեպքում) կամ առքուվաճառքի պայմանագիր, եթե տրանսպորտային միջոցի սեփականատերը հաշվառման վկայագրում նշված անձը չէ,
-
Լիազորված վարորդների անձնագրեր, վարորդական վկայականներ,
-
Ապահովադրի անունից պայմանագիրը կնքող անձի անձնագիրը և լիազորագիրը, եթե Ապահովադրի անունից պայմանագիրը կնքելու է լիազորված անձը:
Պայմանագիրը կնքելիս խնդրում ենք նաև հնարավորության դեպքում Ընկերության գրասենյակ մոտենալ ապահովագրվող տրանսպորտային միջոցով` փորձագետի կողմից զննություն իրականացնելու նպատակով: