AUTOCARE TOTAL LOSS
Ավտոմեքենաների ամբողջական կորստի ապահովագրության
Ապահովագրական ծածկույթ
Autocare Total Loss-ը մեքենայի ամբողջական կորստի ապահովագրություն է։ Այն իր բնույթով Հայաստանում առաջին և դեռևս միակ պրոդուկտն է, և առաջարկվում է միայն ԷՖԵՍ-ի կողմից ։
Autocare Total Loss պրոդուկտը բաղկացած է 2 փաթեթից
Հատուցվում են․
![]() | ![]() | ![]() |
|---|---|---|
![]() | ![]() | ![]() |
![]() | ![]() |
Ամբողջական կորուստ է համարվում, եթե մեքենան գողացվել է, կամ մեքենայի վնասի վերանորոգումը գերազանցում է շուկայական արժեքի 80%-ը:
Եթե վերանորոգման ծախսերը չեն գերազանցում մեքենայի շուկայական արժեքի 80%-ը, ապա վնասը չի համարվում ամբողջական կորուստ և չի հատուցվում։
Ապահովագրավճարը կազմում է Ապահովագրական գումարի 0,3%, բայց ոչ պակաս, քան տարեկան 30,000 ՀՀ դրամ։
Չհատուցվող գումարը սահմանվում է ապահովագրական գումարի 10%-ի չափով։ Չհատուցվող գումարը հաճախորդի կամ Ձեր մասնակցության չափն է վնասի հատուցման մեջ։
Ապահովագրությունն իրականացվում է մեքենայի շուկայական արժեքի չափով, լրիվ արժեքով:
Կամավոր պատասխանատվություն (ԱՊԿԱ)
Հատուցվում է տրանսպորտային միջոցի օգտագործման ժամանակ ՃՏՊ-ի արդյունքում այլ անձանց կյանքին, առողջությանը և/կամ գույքին հասցված վնասը, որը հիմք է հանդիսացել տուժած անձանց կողմից ՏՄ սեփականատիրոջ նկատմամբ վնասի հատուցման պահանջ ներկայացնելուն:
Վարորդի և ուղևորների ապահովագրություն
Վարորդի և ուղևորների ապահովագրություն ՃՏՊ-ի հետևանքով տեղի ունեցած դժբախտ պատահարներից` բժշկական ծախսեր, ապահովագրված անձի մահ, ապահովագրված անձի հաշմանդամություն:

Roadcare Assistance
Roadcare Assistance փաթեթը իր բնույթով ավտոմեքենայի հետ կապված տարբեր ծառայությունների մատուցման, կամ այլ կերպ ասած՝ աջակցության / ասսիսթանս փաթեթ է։
Չհատուցվող գումար չի կիրառվում:
.png)
300,000 դր․ Ապահովագրական գումար
-
Մեքենայի տարհանում/էվակուացիա
-
Վարորդի և ուղևորների տեղափոխություն վթարի վայրից մինչև նպատակակետ (ՀՀ տարածքում)
-
Շարժական վուլկանացում
-
Վառելիքի առաքում
-
Էլեկտրասնուցման կարգավորում
-
Սթափ վարորդ
Ինչպե՞ս է վճարվում ապահովագրավճարը
Միանվագ
Վճարվում է միայն միանվագ՝ պայմանագրի կնքման պահին։
Պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է
-
Անձը հաստատող փաստաթուղթ
-
Վարորդական իրավունքի վկայական
-
Տրասնպորտային միջոցի վերաբերյալ փաստաթղթեր՝ հաշվառման վկայագիրը (տեխնիկական անձնագիր) կամ մաքսային հայտարարագիրը կամ առքուվաճառքի պայմանագիրը
Ի՞նչ անել պատահարի դեպքում
01
Պատահարից հետո մի՛ տեղաշարժեք ավտոմեքենան, նույնիսկ եթե վնասը նոր եք նկատել,
03
Արագ Արձագանքման Ծառայությունը կա՛մ օպերատիվ կմոտենա դեպքի վայր, կա՛մ կսպասարկի այն հեռավար՝ կախված պատահարի բարդությունից,
02
Անմիջապես կա՛պ հաստատեք 010 700 800 շուրջօրյա հեռախոսահամա րով, հետևե՛ք մեր փորձագետի ցուցումներին,
04
Մասնագետի վերջ նական ցուցումից հետո կավարտվի պատահարի սպասարկումը և 2 աշխատանքային ժամվա ընթացքում կկազմակերպենք հաջորդ քայլերը։
Ապահովագրության պայմանագիր կարող եք կնքել
Զանգահարելով +374 10 700 800՝ հրավիրելով մասնագետին Ձեզ հարմար վայր
Վերջին թարմացում: 06/09/2024 16:00








