ապահովագրական ընկերություն
Մեր մասին
Բարի գալուստ ԷՖԵՍ, որտեղ Կարևորը դու ես
ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը հիմնադրվել է 2023 թվականի հուլիսին՝ 1997 թվականից ժառանգած հարուստ ապահովագրական փորձով։
ԷՖԵՍ-ում մեր նպատակը մեկն է․ տրամադրել Ձեզ ավելի բարձր մակարդակի և անհատականացված ապահովագրական ծառայություններ՝ կիրառելով համաշխարհային լավագույն ստանդարտները։
Մենք կենտրոնանում ենք որակի, թափանցիկության և նորարարության վրա՝ ապահովելով արդյունավետ լուծումներ Ձեր բարեկեցության և մտքի հանգստության համար։ Մեր պրոդուկտները, որոնք ներառում են առողջության, ճամփորդության, մեքենայի, գույքի և այլ տեսակներ, մշակված են միջազգային լավագույն փորձի հիման վրա` համապատասխանեցնելով դրանք Ձեր անհատական կարիքներին և առաջարկելով հուսալի պաշտպանություն ցանկացած իրավիճակում։
Մեր բարձրորակ ծառայությունների մասին վկայում են հաճախորդների գոհունակության NPS ցուցանիշները, որի ամսական միջին ցուցանիշը գերազանցում է 90%-ը։
2 տարվա արդյունավետ աշխատանքի արդյունքում մենք արդեն հասցրել ենք դառնալ Հայաստանում մի շարք կամավոր ապահովագրական տեսակների խոշորագույն մատակարար, այդ թվում՝
-
Ավտոմեքենաների ապահովագրություն (ԿԱՍԿՈ),
-
Ճամփորդության ապահովագրություն,
-
Առողջության կամավոր ապահովագրություն,
-
Գույքի ապահովագրություն և այլն։

Մեր առաքելությունը
Մարդուն և հասարակությանը հնարավորություն տալ կենտրոնանալ կյանքի դրական և ստեղծագործ կողմերի վրա։

Մեր տեսլականը
Լրացնելով անվտանգության բացերը՝
ստեղծել պաշտպանվածության և հանգստության մթնոլորտ։
ԷՖԵՍ-ը և Վարդանանց նորարարական բժշկության կենտրոնը՝ Հայաստանի առաջատար առողջապահական ծառայություններ մատուցողներից մեկը, կազմում են ընկերությունների մեկ խումբ և միասնական էկոհամակարգ, որը բարձրացնում է երկու ոլորտներում ծառայությունների մատուցման արդյունավետությունը: Այս համագործակցությունը հնարավորություն է տալիս մեզ առաջարկել առողջապահական և ապահովագրական ծառայությունների համակցված լուծում` համատեղելով լավագույնը ապահովագրության և առողջապահության ոլորտներում։ Վարդանանց նորարարական բժշկության կենտրոնն արդեն 19 տարի համատեղում է մասնագիտական փորձն ու առաջատար տեխնոլոգիաները՝ ապահովելու համար մարդկանց անհրաժեշտ առողջապահական ծառայությունները։ Կենտրոնի բժիշկները մշտապես զարգացնում են իրենց հմտությունները։ «Վարդանանց» ՆԲԿ-ում գործող 43 բժշկական ուղղություն ներկայացնող ծառայությունները մատուցվում են ավելի քան 145 փորձառու մասնագետների թիմի կողմից, իսկ սարքավորումները մշտապես թարմացվում են՝ ապահովելով բարձր ճշգրտությամբ ախտորոշում։





200+
պրոֆեսիոնալ
մասնագետներից
բաղկացած անձնակազմ
400 +
տուրիստական ընկերություններ
200 +
բժշկական կենտրոններ
150․000 +
տարեկան
ապահովագրված
անձինք

250 +
միջազգային ընկերություններ, ֆինանսական ոլորտի ընկերություններ, դիվանագիտական կորպուսներ, հանքարդյունաբերության, ՏՏ և մի շարք այլ ոլորտի ընկերություններ