top of page

ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ

ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ցանկացած բեռնափոխադրում ուղղակիորեն կրում է անկանխատեսելի կորուստների ռիսկ: Մինչև նպատակակետ հասնելը գույքը՝ բեռը, խոցելի է և կարող է վնասվել՝ ֆինանսական բարդություններ ստեղծելով Ձեզ համար:

Ի՞ՆՉԸ ԿԱՐՈՂ Է ԱՊԱՀՈՎԱԳՐՎԵԼ

Ցանկացած բեռ ենթակա է ապահովագրություն:

Ո՞Ր ՌԻՍԿԵՐՆ ԵՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՎՈՒՄ

Բեռների ապահովագրությունն իրականացվում է Լոնդոնյան Ապահովագրողների Ինստիտուտի համընդհանուր ընդունված ապահովագրության պայմաններով («Institute Cargo Clauses» (A), (B) և (C)): Ի լրումն ընդհանուր պայմաններին, ապահովագրական ծածկույթը կարող է ընդլայնվել և ներառել հատուկ ռիսկեր` ներառյալ պատերազմական գործողությունները, գործադուլը, բեռների բեռնման և բեռնաթափման աշխատանքների ընթացքում բեռի վնասման կամ կորստի ռիսկը, բեռնափոխադրման ընթացքում միջանկյալ պահեստավորման ռիսկերը և այլն:

Ո՞ՐՏԵՂ Է ԳՈՐԾՈՒՄ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Ապահովագրական ծածկույթը գործում է աշխարհի բոլոր երկրների տարածքում ցանկացած տեսակի տրանսպորտային միջոցով բեռնափոխադրման համար` բացառությամբ պատերազմական գործողություններում ներգրավված երկրների:

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՒՄԱՐ (ՀԱՏՈՒՑՄԱՆ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ)

Ապահովագրողի պատասխանատվության չափի (ապահովագրական արժեքի և ապահովագրական գումարի) որոշումն ուղղակիորեն ազդում է ապահովագրավճարի և հնարավոր հատուցման վրա: «ԷՖԵՍ» ԱՓԲԸ-ի հետ կնքելով բեռների ապահովագրության պայմանագիր, Դուք ապահովագրական արժեքի մեջ կարող եք ներառել բոլոր փաստաթղթորեն հաստատված ծախսերը, որոնք անհրաժեշտ են բեռնափոխադրման իրականացման համար: Օրինակ.

  • Բեռի ինվոյսային արժեք

  • Բեռնափոխադրման ծախսեր,

  • Մաքսային հարկեր,

  • Զինված ուղեկցության հետ կապված ծախսեր և այլն:

ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՈՒՄԸ

Անկախ՝ Ձեզ անհրաժեշտ է ապահովագրել առանձին բեռնափոխադրում, թե կանոնավոր բեռնափոխադրումներ` մեր մասնագետները կօգնեն Ձեզ ընտրել ամենաօպտիմալ ապահովագրական ծածկույթը, որը առավելագույնս կհամապատասխանի Ձեր նախատեսած բյուջեին:

Բեռների ապահովագրությունը հնարավոր է իրականացնել 2 տարբերակով.

  • Առանձին Վկայագրերի կնքման եղանակով,

  • Բեռների ապահովագրության Գլխավոր Պայմանագրի կնքմամբ:

Առանձին մեկ բեռնափոխադրման համար մենք կկազմենք միանգամյա վկայագիր, իսկ պարբերական փոխադրումների համար լավագույն տարբերակը Գլխավոր Պայմանագրի կնքումն է:

Գլխավոր Պայմանագրի առավելություններն են`

  • Կանոնավոր բեռնափոխադրումների ապահովագրության սակագները ավելի ցածր են, քան առանձին բեռնափոխադրումներինը,

  • Բեռների ապահովագրության դիմումների ներկայացման հարմար ձև,

  • Ապահովագրավճարի վճարման հեշտ ու հարմարեցված համակարգ:

Ի՞ՆՉ ԱՐԺԵ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

  • Դուք կարող եք ստանալ ապահովագրավճարի արագ հաշվարկ` լրացնելով դիմում-հարցաթերթիկը և ուղարկելով այն «ԷՖԵՍ» ԱՓԲԸ-ի պաշտոնական էլեկտրոնային հասցեին՝ info@efes.am: Մեր մասնագետները Ձեզ հետ կապ կհաստատեն առավելագույնը 1 աշխատանքային օրվա ընթացքում:

bottom of page