top of page
Search
  • Writer's pictureEFES

Էլեկտրոնային դեղատոմսեր

2024 թվականի մարտի 1-ից տեղի է ունեցել դեղամիջոցների տրամադրման կարգի փոփոխություն՝ որոշ դեղամիջոցներ դեղատներից տրամադրվելու են բացառապես դեղատոմսով։ Դեղատոմսը դուրս է գրվում էլեկտրոնային եղանակով․ դեղը նշանակող բժիշկը մուտք է գործում Armed էլեկտրոնային առողջապահական համակարգի իր անձնական էջ և լրացնելով դեղի և դրա ստացողի մասին ամբողջ տեղեկատվությունը՝ հաստատում էլեկտրոնային դեղատոմսը։ Հաստատված դեղատոմսը երևում է ինչպես տվյալ անձի Armed համակարգում (բջջային հավելվածի), այնպես էլ դեղատների մոտ։


Ինչպես գիտեք՝ Հայաստանում գործում է Armed Էլեկտրոնային առողջապահական համակարգը, ինչը նորագույն տեխնոլոգիաներն օգտագործումն է՝ ցանկացած վայրում մարդու առողջությանը վերաբերող անհրաժեշտ տվյալները փոխանցելու համար՝ նպաստելով տեղեկացված բժշկական որոշումների կայացմանն ու կլինիկական սխալների ռիսկերի նվազեցմանը։ Համակարգը գործում է ինչպես կայքի, այնպես էլ բջջային հավելվածի միջոցով։ Armed համակարգի վերաբերյալ ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ www.armed.am հասցեով։


Armed համակարգում անձի անվամբ դեղատոմսը դուրս գրելու ժամանակ որևէ կոնկրետ դեղատան նախապատվություն չի տրվում, ինչը նշանակում է, որ ՀՀ-ում գրանցված ցանկացած դեղատուն՝ ներառյալ մարզայինները, այդ դեղատոմսը տեսնելու են նույն կերպ։


Էլեկտրոնային դեղատոմսով նշանակված դեղը ձեռք բերելու համար քաղաքացիները կարող են մոտենալ ցանկացած դեղատուն, ներկայացնել անձը հաստատող որևէ փաստաթուղթ`

  • անձնագիր,

  • նույնականացման քարտ

  • կամ հանրային ծառայության համարանիշ (սոցիալական քարտ):


Ցանկացած դեղատուն պետք է միացված լինի Armed համակարգին և ունենա հնարավորություն վաճառելու բոլոր տեսակի դեղատոմսերով դուրս գրվող դեղերը: Դեղատան աշխատակիցը, մուտք գործելով համակարգ, տեսնում է բժշկի կողմից դուրս գրված էլեկտրոնային դեղատոմսը, դեղի անվանումը, քանակը, և վաճառելու դեպքում այդ մասին համապատասխան նշումներ է կատարում համակարգում: Քաղաքացին, ելնելով իր ֆինանսական միջոցներից, կարող է նաև բուժման ամբողջ կուրսի համար անհրաժեշտ քանակը ձեռք բերել քիչ-քիչ:


Քաղաքացին բժշկի նշանակած դեղը կարող է ձեռք բերել․

  • միանվագ բացթողման դեղի դեղատոմսի դեպքում` 30 օրում,

  • բազմակի բացթողման դեղի դեղատոմսի դեպքում` 180 օրում։


Դեղատոմսերով դուրս գրվող դեղամիջոցներն ու դրանց որոշ օրինակներն են՝

¨       համակարգային ազդեցությամբ հակավարակային դեղեր՝

o   հակաբակտերիային դեղեր՝ ազիտրոմիցին (սումամեդ, ազիմակ), ցեֆտրիաքսոն (լենդացին, ռոցեֆին), ցիպրոֆլոքսացին (ցիպրոտեք), էրիթրոմիցին, կլարիտրոմիցին, ամոքսացիլին+կլավուլոնաթթու (ամոքսիկլավ, աուգմենտին), սուլֆամետաքսազոլ+տրիմետոպրիմ (բակտրիմ),

o   հակասնկային դեղեր՝ ֆլյուկոնազոլ (միկոսիստ), նիստատին, կետոկոնազոլ,

o   հակամիկոբակտերիային դեղեր՝ հակատուբերկուլյոզային դեղորայք՝ իզոնիազիդ, ռիֆամպիցին, ստրեպտոմիցին,

o   հակավիրուսային դեղեր՝ ացիկլովիր (զովիրակս) վալացիկլովիր (վալտրեքս), օսելտամիվիր (տամիֆլու),

o   իմունային շիճուկներ և իմունոգլոբուլիններ,

o   պատվաստանյութեր,

o   աղիքային հակավարակային դեղեր՝ ռիֆաքսիմին (ալֆա նորմիքս) նիֆուրոքսազիդ (Էրսեֆուրիլ, ստոպդիար), ամֆոտերիցին, կանամիցին,

o   հակապրոտոզոային դեղեր՝ մետրոնիդազոլ, հիդրոքինոլոն,

¨       միզոպրոստոլ պարունակող դեղեր՝ սայտոտեկ,

¨       համակարգային ազդեցությամբ հորմոնային դեղեր (այս խմբում ներառված չեն հորմոններ պարունակող տեղային ազդեցության միջոցները)՝ Լ-թիրօքսին, Էութիրօքս, Դեքսամետազոն, Պրեդնիզոլոն, Մեթիպրեդ, Ինսուլիններ։

0 comments
bottom of page