top of page

ԷՖԵՍ Ապահովագրական ընկերության անդրադարձը Հայաստանում ավտոմեքենաների մասերի գողությանը

  • Writer: EFES
    EFES
  • Oct 24
  • 2 min read

Updated: Oct 29

ree


Հայաստանում ավտոմեքենաների տարբեր մասերի գողություններն օր օրի դառնում են սովորական երևույթ։ Յուրաքանչյուր մարդ ճանաչում է առնվազն մեկին, ում մեքենայի հայելին, լուսարձակը կամ այլ բաղադրիչ գողացել են։ Համաձայն պաշտոնական վիճակագրության՝ 2024 թվականին Հայաստանում գրանցվել է գողության 6,390 դեպք, որից 880-ը՝ բնակարանային։ Տարբերության մեծ մասը կարելի է վերագրել ավտոմեքենաների պահեստամասերի գողություններին։ Եթե բաշխենք օրերի, ապա ամեն օր Հայաստանում գրանցվում է գողության 17․5 դեպք։

ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը այս երևույթը կապում է երկու հիմնախնդրի հետ․ գողերը հաճախ չեն բռնվում, իսկ բռնվածները հաճախ չեն կրում համարժեք պատիժ։ Միաժամանակ, Ընկերությունը ողջունում է ներկայումս քննարկվող օրենսդրական նախաձեռնությունը՝ ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ անելու և պատիժը խստացնելու ուղղությամբ։

Բոլորին հայտնի է նաև գողությունների շարունակության սցենարը․ փոքր թղթի կտոր՝ գողացված բաղադրիչի հատվածում, հղում տելեգրամյան ալիքներին, գումարի ստացման կազմակերպում կրիպտոարժույթներով, գողոնի վերադարձ որևէ «խուլ» վայրում։ ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը Հայաստանում ԿԱՍԿՈ ապահովագրության խոշորագույն մատակարարն է և ունի բազմահազար ու բազմաբնույթ մեքենաներից բաղկացած պորտֆել։ Ընկերությունը գրեթե ամեն օր առնչվում է գողությունների թեմային և իր հերթին իրականացնում է կանխարգելիչ գործողություններ, այդ թվում՝ առաջարկելով սակագնի խոշոր նվազեցումներ՝ մեքենաները գիշերը փակ կայանատեղիում կայանելու դիմաց։ Համաձայն ԷՖԵՍ ապահովագրական ընկերության ԿԱՍԿՈ ապահովագրության ցուցանիշների՝ գողությունների տարեկան ցուցանիշներն աճում են բազմապատիկներով։ Օրինակ՝ 2025 թվականի հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում ԷՖԵՍ-ը ստացել է գողության կրկնապատիկ ավել ահազանգ, քան 2024-ի նույն ժամանակահատվածում։ Գողոնները հիմնականում հայելիներն են, անվադողերն ու անվադողի պատյանները, տարբերանշանները, ռադարներն ու ջերմաերեսփակիչի երեսպատոցներ։ Ֆավորիտ մակնիշներն են՝ Chevrolet Volt, Lexus LX, Mazda CX և Mazda 6, Toyota գրեթե բոլոր մոդելները, BMW գրեթե բոլոր մոդելները, Mercedes-Benz՝ հատկապես G դասի պահեստային անվադողերի կափարիչները և այլն։ Ընկերությունը գողությունների թեմային անդրադարձել է նաև իր նոր գովազդային հոլովակով՝ դիմելով բոլորի կողմից շատ սիրված «Խոշոր շահում» ֆիլմի օգնությանը։ Հոլովակին կարող եք ծանոթանալ Youtube-ի հետյալ հղմամբ https://youtu.be/EkXNTto-Hdc

ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը ավտոմեքենաների սեփականատերերին հորդորում է․

  • Մեքենաները կայանել անվտանգ վայրերում, այդ թվում՝ փակ ավտոտնակներում, տեսանկարահանվող կայանատեղիներում,

  • Ունենալ պատշաճ հակաառևանգման համակարգ,

  • Գողության զոհ դառնալու դեպքում որևէ կերպ չտրվել գողերի սադրանքներին, տելեգրամյան ալիքի միջոցով չվերադարձնել գողացված մասերը․ այսպես գողերը միայն ստանում են մոտիվացիա՝ իրենց գործը շարունակելու համար,

  • և, իհարկե, ունենալ ԿԱՍԿՈ ապահովագրություն։


 
 
 

Comments


bottom of page