ԷՖԵՍ ԱՓԲԸ-ը ամրապնդում է իր դիրքերը՝ որպես կայուն աճող ընկերություն (2025 թվականի 9 ամիսների արդյունքներով)
- EFES

- Oct 23
- 2 min read
2025 թվականի առաջին ինը ամիսներին «ԷՖԵՍ» ԱՓԲԸ-ն ցուցաբերել է կայուն և հետևողական աճ՝ պահպանելով առաջատարի դիրքերը ինչպես ընդհանուր, այնպես էլ կամավոր ապահովագրության շուկաներում։ Ընկերությունը շարունակել է զարգացնել EFES Online հարթակը և կատարելագործել բջջային հավելվածը՝ ապահովագրական ծառայությունները դարձնելով առավել հասանելի և պարզ։

Ընկերության հիմնական ֆինանսական ցուցանիշներ
2025թ. 9 ամիսների արդյունքներով Ընկերության ապահովագրավճարների պորտֆելը, նախորդ տարվա նույն ժամակահատվածի համեմատ, աճել է 16%-ով՝ կազմելով 10․7 մլրդ դրամ։
Ապահովագրավճարների պորտֆելի կառուցվածքում նշանակալի ծավալ ունեն գույքի ապահովագրությունը՝ ավելի քան 3.9 մլրդ դրամ, առողջության ապահովագրությունը՝ 3․8 մլրդ դրամ, և ցամաքային տրանսպորտի կամավոր ապահովագրությունը (ԿԱՍԿՈ)՝ գրեթե 1․6 մլրդ դրամ։
2025թ․ 9 ամիսների արդյունքներով Ընկերությունը վստահորեն զբաղեցնում է առաջատարի դիրքը թե՛ կամավոր
ապահովագրության շուկայում (31.8% մասնաբաժին), թե՛ ընդհանուր ապահովագրական շուկայում (17.3% մասնաբաժին):
Նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ Ընկերության ընդհանուր ակտիվներն աճել են 40%-ով՝ կազմելով 12.5 մլրդ դրամ։
Զուտ ներդրումային արդյունքը կազմել է 285.4 մլն դրամ, ներդրումային պորտֆելի եկամտաբերությունը՝ (ROI) 11․8%, իսկ ակտիվների եկամտաբերությունը (ROA)՝ 5.5%:
Կապիտալի համարժեքության նորմատիվը կազմել է 1.68, ինչը գտնվում է անվտանգ ու կայուն միջակայքում։

«ԷՖԵՍ» ԱՓԲԸ Գլխավոր գործադիր տնօրեն Արևշատ Մելիքսեթյանի մեջբերում․
«2025 թվականը «ԷՖԵՍ»-ի համար շարունակվում է լինել կայուն աճի և նորարարությունների իրագործման տարի։
Մեր նպատակն է ապահովագրությունը դարձնել առավել հասանելի, հարմար և օգտակար յուրաքանչյուր հաճախորդի համար։ Թվային լուծումների ներդրմամբ ու ծառայությունների շարունակական կատարելագործմամբ մենք բարձրացնում ենք հաճախորդների փորձը՝ միաժամանակ ամրապնդելով վստահությունը դեպի ընկերությունը։
Մենք գնահատում ենք մեր թիմի և գործընկերների համատեղ աշխատանքը, որի շնորհիվ «ԷՖԵՍ»-ը շարունակում է պահպանել իր առաջատար դիրքը կամավոր ապահովագրության շուկայում՝ հավատարիմ մնալով մեր «Կարևորը դու ես» սկզբունքին»։

ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը Հայաստանի առաջատար կամավոր ապահովագրական ընկերություններից մեկն է։ Հիմնադրված լինելով 2023 թվականին Ընկերությունը ներկայանում է ապահովագրական շուկայում ստեղծագործ մոտեցումներով՝ առաջարկելով թվային լուծումներ և բարձր որակի սպասարկում։ Գործունեության հիմնական ուղղությունը կամավոր ապահովագրությունն է․ 2024 թվականին հավաքագրվել է 11,8 մլրդ ՀՀ դրամ ապահովագրավճար։ Իր 200-ից ավելի փորձառու մասնագետներով ծառայություն է մատուցում տարեկան մոտ 170 000 հաճախորդի։ Ընկերությունն ակտիվորեն ընդլայնում է իր միջազգային համագործակցությունները՝ ապահովելով ժամանակակից և մատչելի ապահովագրական ծառայություններ իր հաճախորդների համար։ ԷՖԵՍ-ի առաքելությունն է․ «Մարդուն և հասարակությանը հնարավորություն տալ կենտրոնանալ կյանքի դրական և ստեղծագործ կողմերի վրա»։ ԿԱՐԵՎՈՐԸ ԴՈՒ ԵՍ
Մամլո հաղորդագրության հետ կապված հարցեր․ pr@efes.am




Comments