ԷՖԵՍ-ի 2024 թվականի տարեգիրքն արդեն հասանելի է
- EFES
- May 21
- 1 min read
«ԷՖԵՍ» ապահովագրական ընկերությունն ամփոփել է իր 2024 թվականի գործունեությունը՝ հրապարակելով տարեկան հաշվետվությունների տարեգիրքը։
Տարեգիրքը ներկայացնում է մեր ֆինանսական արդյունքները, ռազմավարական ուղենիշները, ձեռքբերումները և համագործակցությունները։
2024 թվականը եղավ առաջընթացի, կայունացման և նորարարությունների տարի, որի ընթացքում մենք շարունակեցինք զարգացնել թվային գործիքները, ընդլայնեցինք միջազգային կապերն ու հաստատեցինք մեր առաջատար դիրքն ապահովագրական շուկայում։
Տարեգրքի համար ընտրվել է «Ապահովագրություն կյանքի բոլոր եղանակների համար» խորագիրը, որն արտացոլում է կյանքի անսպասելի շրջադարձերի, բոլոր «եղանակների» ժամանակ ԷՖԵՍ-ի՝ մարդկանց կյանքում լինելու հանձնառությունը։
🔸 Տարեգիրքը կարող եք դիտել այստեղ՝ efes.am/efes-2024-annual-report
Շնորհակալ ենք վստահության և համագործակցության համար։

Kommentit