top of page

«Ինթելլիջենթ Մենեջմենթ» հոլդինգը հայտարարում է «Վարդանանց-Քըրք Քըրքորյան» նորարարական բժշկության կենտրոն նախագծի մեկնարկի մասին

  • Writer: EFES
    EFES
  • 15 hours ago
  • 2 min read

«Ինթելլիջենթ Մենեջմենթ» հոլդինգը հայտարարում է նոր ենթակառուցվածքային ծրագրի` «Վարդանանց-Քըրք Քըրքորյան» նորարարական բժշկության կենտրոնի նախագծի մեկնարկի մասին: «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի այս նոր ամբուլատոր ստացիոնար մասնաճյուղը լինելու է ցանցի ֆլագման ստորաբաժանումը, որը Քըրք Քըրքորյան (նախկինում՝ Լենինգրադյան) և Մոնթե Մելքոնյան փողոցներն ընդգրկող թաղամասերում կլինի առաջին բազմապրոֆիլ բժշկական հաստատությունը։ Սա «Ինթելլիջենթ Մենեջմենթի» կողմից կարևոր ռազմավարական քայլ է` Երևանի դինամիկ զարգացող թաղամասերից մեկում ներկայություն ապահովելու նպատակով։


««Ինթելլիջենթ Մենեջմենթ» հոլդինգը միավորում է այն երեք բաղադրիչները, որոնք մարդիկ փնտրում են ժամանակակից աշխարհում՝ հասանելիություն որակյալ բժշկական ծառայություններին, ֆինանսական պաշտպանվածություն և աջակցություն բարդ իրավիճակներում: «Վարդանանց-Քըրք Քըրքորյան» նախագիծը մենք մեկնարկում ենք՝ այս մոտեցմանը հավատարիմ մնալով: Վստահ ենք, որ կկարողանանք կյանքի կոչել նախագիծը սահմանված ժամկետում`  «Վարդանանցի» ծառայությունները հասանելի դարձնելով մեր ավելի մեծ թվով հաճախորդներին», – նշում է հոլդինգի տնօրեն Արևշատ Մելիքսեթյանը:


«Վարդանանց-Քըրք Քըրքորյան» նորարարական բժշկության կենտրոնը կմիավորի ժամանակակից ախտորոշումը, մինիմալ-ինվազիվ վիրաբուժությունը, ցերեկային ստացիոնար և բարձր արդյունավետությամբ ամբուլատոր կլինիկական ծառայությունները։ Այն հագեցած կլինի ժամանակակից և արհեստական բանականության մոդուլների կիրառմամբ ախտորոշիչ սարքավորումներով, կունենա ցերեկային ստացիոնար և 20 մահճակալով հագեցած ստացիոնար բաժանմունք: Երեք վիրահատարանները կտրամադրեն վիրաբուժական ծառայությունների լայն շրջանակ, այդ թվում՝` ակնաբուժական և գինեկոլոգիական միջամտություններ: Ակնկալվում է, որ նոր մասնաճյուղը կգործարկվի 2027 թվականից:


«Այս նախագիծը խորհրդանշում է «Վարդանանց» ՆԲԿ-ի զարգացման նոր փուլը և կոչված է բավարարելու «Վարդանանցի» կանխարգելիչ, ամբուլատոր և ստացիոնար բուժօգնության աճող պահանջարկը: Միևնույն ժամանակ մայրաքաղաքի դինամիկ աճող թաղամասերից մեկում տեղակայումը կապահովի հասանելիություն առավել մեծ քանակով բուժառուների համար», - նշեց Վարդանանց ՆԲԿ խորհրդի նախագահ և գլխավոր տնօրեն Լևոն Ալթունյանը:


Նշենք, որ սա կլինի 2005 թվականին հիմնադրված «Վարդանանց» ցանցի 5-րդ մասնաճյուղը Հայաստանում։ 2025 թվականից գործում են«Վարդանանց-Քոչար» և «Վարդանանց-Նանսեն» մասնաճյուղերը, որոնք մասնագիտացված են, համապատասխանաբար, բուժզննումների և ստացիոնար ծառայությունների ոլորտներում:

 

Հիշեցնենք, որ նախագիծն իրականացնող «Ինթելլիջենթ Մենեջմենթը» ներդրումային և հոլդինգային ընկերություն է, որի հիմնական առաքելությունն առողջապահական և ապահովագրական համակարգերի արդյունավետ կազմակերպումն է՝ այն մարդկանց համար առավել հասանելի, կառավարելի և հստակ դարձնելով։ «Ինթելլիջենթ Մենեջմենթ» հոլդինգն իր էկոհամակարգում համախմբում է երեք կազմակերպություն, որոնք միասին ստեղծում են առողջապահական և ապահովագրական աջակցության ամբողջական շղթա.


  • «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնն ապահովում է որակյալ բժշկական ծառայություններ և գործում է «Ինթելլիջենթ Մենեջմենթի» կազմում 2023 թվականից։

  • «ԷՖԵՍ» ապահովագրական ընկերությունն առաջարկում է ֆինանսական պաշտպանություն՝ թույլ չտալով, որ բուժման ծախսերը վերածվեն ֆինանսական բեռի (ընկերությունը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից)։

  • «Բոնուս Ասիստանսը» կազմակերպում է աջակցության ծառայության ամբողջ լոգիստիկ ճանապարհը՝ այցերի համակարգումից մինչև ընթացակարգային աջակցություն։



«Ինթելլիջենթ Մենեջմենթ» ՍՊԸ

 

«Ինթելլիջենթ Մենեջմենթ» ՍՊԸ-ն դիվերսիֆիկացված հոլդինգային ընկերություն է` մասնագիտացված առողջապահության և ապահովագրության էկոհամակարգերում բարձր ներուժ ունեցող ակտիվներում ներդրումների իրականացման, ակտիվների կառավարման և զարգացման մեջ։ Ընկերությունն իր 800-ից ավելի փորձառու մասնագետներով ծառայություն է մատուցում տարեկան մոտ 380,000 հաճախորդի՝ գրանցելով 135,000 կարգավորված ապահովագրական հատուցումներ և 530,000 իրականացված բժշկական միջամտություններ։ 

 
 
 

Comments


bottom of page