top of page

Ինչպե՞ս հետ ստանալ առողջության ապահովագրության գծով 50,000 ՀՀ դրամ սոցիալական ծախսը

Updated: Oct 1


առողջության ապահովագրության գծով 50,000 ՀՀ դրամ սոցիալական ծախս
առողջության ապահովագրության գծով 50,000 ՀՀ դրամ սոցիալական ծախս

Եթե 2024 թվականին ձեռք եք բերել առողջության ապահովագրություն և 2025 թվականին պետք է ներկայացնեք եկամուտների տարեկան հայտարարագիր, ապա Ձեզ համար ունենք լավ նորություն․ Դուք կարող եք օգտվել 50,000 ՀՀ դրամ սոցիալական ծախսի փոխհատուցման հնարավորությունից։


Իսկ ի՞նչ է անհրաժեշտ այս հնարավորությունից օգտվելու համար 1. Ունենալ Էլեկտրոնային նույնականացում և ակտիվացնել էլեկտրոնային ստորագրությունը,

2. Դիմել ԷՖԵՍ ապահովագրական ընկերություն՝ լրացնելով հայտը (https://www.efes.am/applicationsocialpayment),

3. Հայտարարագրել եկամուտները,

4. Լրացնել սոցիալական ծախսի գումարի վերադարձի դիմումը:


Բոլոր նշված քայլերը կատարելուց հետո սոցիալական ծախսի գումարը Ձեր կողմից նշված հաշվեհամարին կփոխանցվի դիմումը ներկայացնելուց հետո մինչև 3-րդ աշխատանքային օրը:


Քայլերի մասին բոլոր մանրամասները կարող եք տեսնել ինչպես մեր կայքի համապատասխան բաժնում՝ https://www.efes.am/social-payment , այնպես էլ Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքում՝ https://src.am/am ։



Comments


Commenting on this post isn't available anymore. Contact the site owner for more info.
bottom of page