EFES Roadcare. 24/7 աջակցություն ճանապարհին
- EFES
- Feb 20
- 1 min read

Ճանապարհին կարող են առաջանալ անսպասելի խնդիրներ, որոնք կխախտեն Ձեր ծրագրերը։ Վառելիքի սպառում, անվադողի վնասում կամ մեքենայի անսարքություն՝ նման իրավիճակները կարող են անակնկալի բերել և անհարմարություն առաջացնել։ Ի՞նչ անել նման իրավիճակներում։ Նման իրավիճակներում վարորդները հաճախ փորձում են ինքնուրույն գտնել լուծում՝ սպասելով օգնության կամ փնտրելով ծառայություններ մոտակայքում։ Սակայն նման իրավիճակներում կարևոր է արագ ու վստահելի աջակցություն ստանալ՝ առանց ավելորդ անհանգստության։ Եվ այս իրավիճակներում աջակցություն տրամադրելու համար էլ գործում է EFES Roadcare ծառայությունը՝ ապահովելով 24/7 հասանելիություն և արագ արձագանք։ Ծառայությունն ընդգրկում է՝
1․ Շարժական վուլկանացման ծառայություն՝ անվադողի վնասի դեպքում վերանորոգում,
Մարտկոցի սնուցման ծառայություն՝ մեքենաների մարտկոցի խափանման դեպքում դրա սնուցում, իսկ անհնարինության դեպքում՝ մեքենայի տարհանում մինչև այնպիսի կետ, որտեղ կլիցքավորվի մեքենան կամ կփոխարինվի մարտկոցը,
Էվակուատորի ծառայություն՝ մեքենայի ընթացքի խափանման դեպքում դրա տարհանում մինչև վերանորոգման կետ կամ հաճախորդի նշած այլ վայր,
Վառելիքի մատակարարում՝ առաքվում է այնպիսի չափաքանակի վառելիք, որը հնարավորություն կտա մեքենան հասցնել մոտակա վառելիքի լիցքավորման կայան,
Վարորդի և ուղևորների տեղափոխություն վթարի վայրից մինչև նպատակակետ՝ վթարի վայրից մինչև նպատակակետ վարորդի և ուղևորների տեղափոխության ծախսի հատուցում կամ տաքսի ծառայության միջոցով, կամ ընկերության մեքենայով,
Սթափ վարորդի ծառայություն՝ վարորդի ալկոհոլի ազդեցության տակ գտնվելու դեպքում տրամադրում ենք սթափ վարորդ։
Եվ այս ամենը կարող եք ձեռք բերել րոպեների ընթացքում՝ EFES Insurance բջջային հավելվածի միջոցով։
Comentários