top of page
Search
Writer's pictureEFES

ԷՖԵՍ․ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՐԴԵՆ ՀԱՍԱՆԵԼԻ ԵՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՇՎԵՅՑԱՐԱԿԱՆ ԵՎ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը գործունեությունը շարունակում է՝ կնքելով միջազգային նշանակալի պայմանագրեր, որոնք մեր բնակչության համար ֆինանսապես և տեխնոլոգիապես հասանելի դարձրեցին համաշխարhային բժշկագիտության նվաճումները:




Մայիսի 29-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցի կոնֆերանս սրահում ամփոփվեց ԷՖԵՍ ապահովագրական ընկերության խորհրդի նիստը: Նիստն այլ հարցերի շարքում հաստատեց նաև առողջության ապահովագրության նոր պրոդուկտներ:

Նիստին մասնակցեցին․

1.     Խորհրդի նախագահ Ջորջիո Կալլեգարին,

2.    Խորհրդի անդամներ Մասիս Վարդանյանը, Մխիթար Մելիք-Շահնազարյանը, Տիգրան Փինաջյանը, Վարդան Արամյանը,

3.    Հրավիրված մասնակից Դևի Խեչինաշվիլին,

4.    Ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Արևշատ Մելիքսեթյանը և բարձրագույն ղեկավարության այլ ներկայացուցիչներ։

«Ես ուրախ եմ, որ նորացված էՖԵՍ-ի գործունեության մեկնարկը նշմարվեց այսպիսի առանձնահատուկ նշանակություն ունեցող պայմանագրերով, ինչն իմ ընկալմամբ Հայաստանը մոտեցնում է եվրոպական կյանքի չափանիշներին», - ասաց Ջորջիո Կալլեգարին։

«Շնորհավորում եմ իմ բարեկամ ԷՖԵՍ-ի անձնակազմին և հաճախորդներին այս ապահովագրական ծառայությունները Հայաստան բերելու առիթով: Պետք է ասեմ, որ նման ծառայություններ մատուցվում են Վրաստանի առաջատար ապահովագրական ընկերությունների կողմից և ունեն մեծ պահանջարկ: Հաշվի առնելով, որ մեր ժողովուրդների մտածելակերպը և աշխարհընկալումը մոտ են իրար, համոզված եմ՝ այս ծրագիրը հաջողության կարժանանա Հայաստանում ևս», -  կիսվեց իր մտքերով ապահովագրության միջազգային Էքսպերտ (Վրաստանի ապահովագրողների ասոցիացիայի նախագահ) Դևի Խեչինաշվիլին։

«Ընդամենը 22 տարի գործնական և անձնական հարաբերություններ, 4 ԲՈՒՀ, 18 գործուղումներ, բազմաթիվ նամակներ, և Swiss Re-ն ու Allianz-ը մեզ տալիս են իրենց անունից ստորագրելու իրավունք», - կատակեց Արևշատ Մելիքսեթյանը:

Հանդիսանալով միջազգային ապահովագրական համակարգի լիիրավ անդամ և ներկայացուցիչ՝ Ընկերությունն իր գործընկեր վերաապահովագրական ընկերությունների հետ համատեղ ներկայացնում է հետևյալ նոր պրոդուկտները․


Oncocare with MSO (Medical Second Opinion) - Ապահովագրություն օնկոլոգիական հիվանդություններից, ինչպես նաև Երկրորդ կարծիքի տրամադրում․ աշխարհահռչակ Swiss Re վերաապահովագրական ընկերության հովանու ներքո և բժշկական երկրորդ կարծիքի տրամադրման մեջ մասնագիտացած ամերիկյան Mediguide ընկերության հետ համատեղ մշակվել է նոր պրոդուկտ, որը տրամադրում է ֆինանսական հատուցում քաղցկեղի ախտորոշման դեպքում, ինչպես նաև տրամադրում է բժշկական մասնագիտական երկրորդ կարծիք նշանակված բուժման, ախտորոշման կամ հետազոտության արդյունքների վերաբերյալ։ Օնկոլոգիական հիվանդության ախտորոշման դեպքում տրամադրվում է 10,000-ից մինչև 60,000 Եվրո միանվագ հատուցում՝ ամսական սկսած 2,900 ՀՀ դրամ ապահովագրավճարի դիմաց։

International Health առողջության ապահովագրության միջազգային փաթեթ․ ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը գերմանական Allianz ապահովագրական ընկերության հետ համատեղ ներկայացնում է նոր մակարդակի առողջության ապահովագրության փաթեթ անհատների և ընտանիքների համար, որը գործում է ինչպես առանձին տարածաշրջաններում, այնպես էլ ամբողջ աշխարհում և ամսական սկսած 47,000 ՀՀ դրամից տրամադրում է 2,000,000 եվրոյի ծածկույթ առողջապահական գրեթե բոլոր բնագավառներում՝ տարեկան բուժզննումից մինչև օնկոլոգիական հիվանդությունների բուժում։

Նոր ծառայությունների վաճառքը նախատեսվում է մեկնարկել հուլիսի 1-ից, իսկ մինչ այդ Ընկերությունն ընդունում է նախնական պատվերներ։

Բացի վերոնշյալ նոր պրոդուկտներից՝ Ընկերությունը առաջարկում է շուկայում ավանդական կամավոր ապահովագրության բոլոր տեսակներն ինչպես անհատների, այնպես էլ ընկերությունների համար՝ առողջության ապահովագրությունից մինչև կիբեր պատասխանատվության ապահովագրություն: Ինչպես բուն ապահովագրական ծածկույթի, այնպես էլ դրանցում առկա ծառայությունների շրջանակի առումով բոլոր պրոդուկտները համալրված են նորույթներով։



ԷՖԵՍ ապահովագրական ՓԲԸ

ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը լիցենզավորվել է 2023թ․ հուլիսի 25-ին՝ ոչ կյանքի ապահովագրության և վերաապահովագրության դասերով։ Կանոնադրական կապիտալը կազմում է 2.5 մլրդ ՀՀ դրամ։ Ընկերությունը 2024 թվականի 1-ին եռամսյակում հավաքագրել է ավելի քան 5 մլրդ ՀՀ դրամ ապահովագրավճար, ինչը կազմում է Հայաստանի ընդհանուր ապահովագրական շուկայի 23%-ը կամ կամավոր ապահովագրության շուկայի 44%-ը։ Ընկերությունը իր գործունեությունը ծավալում է «Կարևորը դու ես» կարգախոսով՝ իր ռազմավարական զարգացման առանցքում դնելով յուրաքանչյուր հաճախորդի համար յուրովի առաջարկվող ծառայությունները։

Ընկերությունը հաճախորդների առաջ իր գլխամասային գրասենյակի դռները բացում է Զարոբյան 11 հասցեում (մուտքը Բաղրամյան 20-ից), իսկ առցանց ծառայությունները առաջարկում է www.efes.am կայքի միջոցով։




0 comments

コメント


bottom of page