top of page

Հայաստանի կառուցապատման ոլորտում նորարարական քայլ՝ գնորդի վճարումների ապահովագրություն

  • Writer: EFES
    EFES
  • Nov 28, 2025
  • 1 min read

ԱՐՏՔՈՄՓԱՆԻ կառուցապատող ընկերությունը, ԱՐԳՈ ՌԻԵԼԹԻ անշարժ գույքի գործակալությունը և ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը պատմական քայլ են կատարում՝ առաջին անգամ Հայաստանում ներդնելով գնորդի վճարումների ապահովագրություն՝ միջազգային երաշխիքով:

 

Այս եզակի ֆինանսական գործիքը, որը հիմնված է միջազգային լավագույն փորձի վրա, 100% երաշխավորում է, որ գնորդը կստանա իր տարաժամկետ վճարումների ամբողջ գումարը, եթե կառուցապատող ընկերությունը չիրականացնի իր պայմանագրային պարտավորությունները: ԱՐՏՔՈՄՓԱՆԻ ընկերության երկու խոշորամասշտաբ նախագծերի՝ Firdus Prime Residence-ի և Գյուրջյան Կասկադ-ի համար ներդրված այս ապահովագրությունը գործում է շենքերի կառուցման ամբողջ ընթացքում՝ ապահովելով գնորդի ներդրման լիակատար անվտանգությունը մինչև շինարարության ավարտը:

 

Ընկերություններն ապահովում են Հայաստանում աննախադեպ վերաապահովագրական պաշտպանություն, որը վերափոխում է ամբողջ գործընթացի անվտանգությունն ու վստահությունը։ Հաջողվել է գտնել բացառիկ լուծումներ, որոնք թույլ են տալիս վճարումների ապահովագրությունը դարձնել առավել հուսալի՝ ապահովելով կայունություն թե՛ գնորդների, թե՛ կառուցապատողների համար։

 

Վերաապահովագրությունն իրականացվում է Լոնդոն Մարկետում գործող A վարկանիշ ունեցող առաջատար վերաապահովագրական ընկերությունների, ինչպես նաև Շվեյցարիայի հեղինակավոր և միջազգային վստահություն վայելող վերաապահովագրական ընկերությունների միջոցով։

 

Լոնդոն Մարկետը համարվում է աշխարհի ապահովագրական և վերաապահովագրական խոշորագույն կենտրոնը՝ միավորելով ամենամեծ, ամենաերկար պատմություն ունեցող և բարձր վարկանիշ ունեցող ընկերություններին։ Այն ապահովագրական ոլորտում սահմանում է միջազգային չափանիշներ, որոնք ընդունված են որպես վստահելիության և կայունության ցուցիչ ամբողջ աշխարհում։

 

Համագործակցությունն այս շուկայի առաջատարների հետ հավելյալ երաշխիք է հաճախորդների համար։

 

Եռակողմ հուշագրի ստորագրման լուսաբանումը կարող եք տեսնել այստեղ։

 
 
 

1 Comment


Oliver Cooper
Oliver Cooper
7 days ago

Տարիների ընթացքում մարդկանց առցանց հարթակների հետ փոխազդեցության ձևը զգալիորեն փոխվել է։ Գործունեությունները, որոնք https://1winam.am/ մի ժամանակ անջատ էին թվում ինտերնետի առօրյա օգտագործումից, այժմ գոյություն ունեն սոցիալական ցանցերի, հոսքային հեռարձակման ծառայությունների և լրատվական կայքերի հետ միասին՝ որպես միասնական թվային ռեժիմի մաս։ Այս փոփոխությունների մասին կարդալիս ես հանդիպեցի կայքին և սկսեցի մտորել այն մասին, թե որքան արագ են առցանց սովորությունները նորմալանում։ Այն, ինչ մի ժամանակ անսովոր էր թվում, աստիճանաբար դառնում է ծանոթ՝ կրկնվող ազդեցության միջոցով։ Այս փոփոխությունը շատ բան է ասում այն ​​մասին, թե ինչպես են մարդիկ հարմարվում տեխնոլոգիաներին և նոր փորձառությունները ներառում իրենց առօրյա կյանքում՝ նույնիսկ չնկատելով անցումը։

Edited
Like
bottom of page