top of page

«Ինթելլիջենթ Մենեջմենթ» ՍՊԸ-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

  • Writer: EFES
    EFES
  • 14 hours ago
  • 1 min read

Հայաստանի ֆոնդային բորսա (AMX) մուտք գործող նոր ընկերությունների թիվը շարունակաբար աճում է։


Այս անգամ կապիտալի շուկա է մուտք գործում «Ինթելլիջենթ Մենեջմենթ» ՍՊԸ-ն, որը մասնագիտացված է առողջապահության և ապահովագրության էկոհամակարգերում բարձր ներուժ ունեցող ակտիվներում ներդրումներ կատարելու, այդ ակտիվները կառավարելու և զարգացնելու մեջ։


Բորսայում տեղի է ունեցել ավանդական զանգի հնչեցման արարողությունը և ազդարարվել է ընկերության մուտքը կապիտալի շուկա:


«Ինթելլիջենթ Մենեջմենթ» ՍՊԸ-ի պարտատոմսերը՝ ընդհանուր 1,000,000,000 ՀՀ դրամ և 2,500,000 ԱՄՆ դոլար անվանական ծավալով, կընդգրկվեն Հայաստանի ֆոնդային բորսայի պարտատոմսերի առաջնային՝ Abond ցուցակում։ Կցուցակվեն համապատասխանաբար 10,000 և 25,000 հատ պարտատոմս՝ 100,000 ՀՀ դրամ և 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքներով, 11.9% և 7.9% արժեկտրոնային եկամտաբերությամբ և 36 ամսյա շրջանառության ժամկետով։ Այս պարտատոմսերով հնարավոր է լինելու նաև իրականացնել հասցեական առևտուր և կնքել ռեպո գործարքներ։ 


Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվել է 2025 թվականի դեկտեմբերի 15-ից 18-ն ընկած ժամանակահատվածում՝ «Ամերիաբանկ»-ի միջոցով։ 


Ներդրողներն արդեն փետրվարի 13-ից հնարավորություն կունենան մասնակցելու «Ինթելլիջենք Մենեջմենթ» ՍՊԸ-ի պարտատոմսերի բորսայական առևտրին` դիմելով բորսայի անդամ բանկերին կամ ներդրումային ընկերություններին։



 
 
 

Comments


bottom of page