top of page

Վրաստանը՝ որպես ամենահաճախ այցելվող ուղղություններից մեկը․ ինչ անել և ինչ հաշվի առնել

  • Writer: EFES
    EFES
  • Dec 29, 2025
  • 2 min read

Վրաստանը՝ մասնավորապես Թբիլիսին, ամանորյա տոնական սեզոնի ընթացքում շարունակում է մնալ հայ զբոսաշրջիկների ամենահաճախ այցելվող ուղղություններից մեկը։ Այս օրերին քաղաքը վերածվում է իրական հեքիաթի․ փողոցներ լցված լույսերով, տոնական երաժշտություն, Christmas market-ներ, տաք գինի, սրճարաններ։ Եթե նախատեսում եք գնալ, ահա մի քանի հետաքրքիր վայրեր և զբաղմունքներ, որոնք արժե ընդգրկել Ձեր ծրագրում։


Ռուստավելի պողոտա

Ռուստավելին տոնական շրջանին ամբողջովին լուսավորվում է և վերածվում է տոնական միջանցքի։ Այստեղ կարող եք քայլել, լուսանկարել և զգալ քաղաքի հիմնական շարժը:


ապահովագրություն Վրաստանում
Ռուստավելի պողոտա

Աղմաշենեբելի պողոտա

Աղմաշենեբելին ավելի «հանգիստ» միջավայր է առաջարկում։ Այստեղ կարող եք մեկ բաժակ տաք ըմպելիքով զբոսնել զարդարված փողոցներով։


ապահովագրություն Վրաստանում
Աղմաշենեբելի պողոտա

Սոլոլակի թաղամաս


Եթե սիրում եք ավելի ճարտարապետական և պատմական մթնոլորտ, ապա երեկոյան զբոսանքը Սոլոլակիում հետաքրքիր փորձառություն կլինի Ձեզ համար։


ապահովագրություն Վրաստանում
Սոլոլակի թաղամաս

First Republic Square (Վարդերի հեղափոխության հրապարակ)


Վերջին տարիներին քաղաքի գլխավոր տոնածառը տեղադրվում է հենց այստեղ։ Տարածքը դառնում է հիմնական տոնական վայրերից մեկը, տոնական տաղավարներ, տեղական արտադրանք և նվերներ, սնունդ, տաք գինի և այլ ըմպելիքներ, կենդանի երաժշտություն և փոքր բեմական միջոցառումներ։ Այնպես որ անպայման արժե այցելել։


ապահովագրություն Վրաստանում
First Republic Square

Մթածմինդա կամ այլ դիտակետեր՝ հրավառություն դիտելու համար


Նոր տարվա գիշերը Թբիլիսիի բարձրադիր հատվածները դառնում են լավագույն դիտակետերը։ Այստեղից քաղաքը լավ տեսանելի է, իսկ հրավառությունները՝ շատ տպավորիչ։


ապահովագրություն Վրաստանում
Մթածմինդա

Fabrika Christmas Fair (դեկտեմբերի կեսերին)

Ֆաբրիկան ավելի ժամանակակից, երիտասարդական միջավայր է։ Այստեղ կարելի է գտնել ձեռագործ աշխատանքներ, տեղական փոքր բրենդների արտադրանք, դիզայներական իրեր և յուրահատուկ նվերներ։

Եթե ցանկանում եք Ձեզ հետ բերել իրական վրացական հիշողություն, կարելի է գնել Chichilaki՝ ավանդական փայտե «տոնածառ», որը վաճառվում է տարբեր շուկաներում և տոնական տաղավարներում։

Սակայն կարելի է ընտրել ոչ միայն դասական զբոսաշրջային ուղղություններ, այլ նաև այն վայրերը, որոնք կապված են քաղաքի հայկական պատմության և մշակույթի հետ։


ապահովագրություն Վրաստանում
Fabrika Christmas Fair

Սակայն կարելի է ընտրել ոչ միայն դասական զբոսաշրջային ուղղություններ, այլ նաև այն վայրերը, որոնք կապված են քաղաքի հայկական պատմության և մշակույթի հետ։


«Հայկական փողոց» / Կոտե Աբխազի

Հին Թբիլիսիի ամենամթնոլորտային փողոցներից մեկը․ պատշգամբներ, փոքր բակեր, սրճարաններ և զբոսանքի հանգիստ միջավայր։ Պատմական աղբյուրներում երկար ժամանակ արձանագրված է որպես «Հայկական փողոց»։



ապահովագրություն Վրաստանում
«Հայկական փողոց» / Կոտե Աբխազի

Պետրոս Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոն

Տարածաշրջանի ամենահին հայկական թատերական ավանդույթներից մեկի շարունակողը։ Նույնիսկ եթե ներկայացման չմասնակցեք, արժե այցելել՝ որպես մշակութային կենտրոն։



ապահովագրություն Վրաստանում
Պետրոս Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոն

Սուրբ Գևորգ հայկական տաճար


Սուրբ Գևորգ տաճարը քաղաքի ամենակարևոր հայկական եկեղեցիներից մեկն է և հանդիսանում է Վրաստանում Հայ Առաքելական Եկեղեցու թեմի գլխավոր առաջնորդական եկեղեցին։ Այստեղ է նաև կապված և այցելվում Սայաթ-Նովայի հիշատակվող գերեզմանը։ Լռության և հանգստի վայր՝ քաղաքի աշխուժության ֆոնին։

ապահովագրություն Վրաստանում
Սուրբ Գևորգ հայկական տաճար

Կարևոր է իմանալ 2026 թվականի հունվարի 1-ից Վրաստան մուտք գործելիս օտարերկրյա քաղաքացիներից կպահանջվի ճանապարհորդական ապահովագրություն, որը պետք է գործի Վրաստանում լինելու ամբողջ ժամանակահատվածում։ Ապահովագրության բացակայության դեպքում սահմանված է 300 լարի տուգանք։

Այդ պատճառով խորհուրդ է տրվում ապահովագրությունը ձեռք բերել նախապես, որը հնարավոր է իրականացնել մի քանի րոպեների ընթացքում՝ online.efes.am կայքի և EFES Insurance բջջային հավելվածի միջոցով։

ապահովագրություն Վրաստանում
Վրաստանում Ապահովագրություն

 
 
 

Comments


bottom of page