top of page
Search

2025թ․առաջին եռամսյակ․ ԷՖԵՍ-ն ամրապնդում է կամավոր ապահովագրության շուկայում իր առաջատար դիրքը

  • Writer: EFES
    EFES
  • 2 days ago
  • 2 min read

2025 թվականը ԷՖԵՍ ԱՓԲԸ-ի համար մեկնարկել է կայուն աճի միտումով՝ ամրապնդելով իր դիրքերը որպես Հայաստանում կամավոր ապահովագրության առաջատար։ Ընկերությունը շարունակում է զարգանալ՝ առաջնորդվելով հաճախորդների բարձրորակ սպասարկմամբ, նորարար պրոդուկտների ներդրմամբ և թվային լուծումների բարելավմամբ։ 


EFES ICJSC 2025 1Q Financial Performance Summary/Review
EFES ICJSC 2025 1Q Financial Performance Summary/Review

Ընկերության հիմնական ֆինանսական ցուցանիշներ


  • Համախառն հաշվեգրված ապահովագրավճարները կազմել են 5․1 մլրդ դրամ, ինչը 2%-ով ավել է նախորդ տարվա համադրելի ժամանակաշրջանի արդյունքից։

  • Ապահովագրավճարների պորտֆելի կառուցվածքում նշանակալի ծավալ ունեն գույքի ապահովագրությունը՝ գրեթե 2.5 մլրդ ՀՀ դրամ, առողջության կամավոր ապահովագրությունը՝ 1․8 մլրդ ՀՀ դրամ, և ցամաքային տրանսպորտի կամավոր ապահովագրությունը՝ 0.4 մլրդ ՀՀ դրամ։

  • Հաշվեգրված ապահովագրավճարների 2025թ․ առաջին եռամսյակի արդյունքներով Ընկերությունը վստահորեն զբաղեցնում է առաջատարի դիրքը թե՛ ամբողջ ապահովագրական շուկայում (25.07% մասնաբաժին) և թե՛ կամավոր ապահովագրության շուկայում (39.88% մասնաբաժին)։ Ընկերությունը չի զբաղվում պարտադիր ապահովագրության ուղղություններով (ԱՊՊԱ, Սոց․փաթեթ)։

  • Նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ Ընկերության ընդհանուր ակտիվներն աճել են գրեթե կրկնակի՝ կազմելով 11.5 մլրդ ՀՀ դրամ։

  • Զուտ ներդրումային արդյունքը կազմել է 91․7 մլն ՀՀ դրամ, ներդրումային պորտֆելի եկամտաբերությունը՝ 11․4%:

  • Կապիտալի համարժեքության նորմատիվը կազմել է 1.48 և գտնվում է անվտանգ ու կայուն միջակայքում։


Նախորդ տարվա 1-ին եռամսյակի համեմատ Ընկերությունը բարելավել է իր բոլոր գործառնական ցուցանիշները, այդ թվում՝ ապահովագրական և ներդրումային արդյունքները, ակտիվները, սեփական կապիտալը և զուտ շահույթը։


Աղյուսակ․ 2025 թվականի 1-ին եռամսյակի հիմնական գործառնական ցուցանիշներ՝ համեմատած նախորդ տարվա 1-ին եռամսյակի հետ
Աղյուսակ․ 2025 թվականի 1-ին եռամսյակի հիմնական գործառնական ցուցանիշներ՝ համեմատած նախորդ տարվա 1-ին եռամսյակի հետ

«ԷՖԵՍ» ԱՓԲԸ Գլխավոր գործադիր տնօրեն Արևշատ Մելիքսեթյանի մեջբերում․


«2025 թվականի առաջին եռամսյակի արդյունքները ևս մեկ անգամ հաստատեցին ԷՖԵՍ ԱՓԲԸ թիմի հետևողական աշխատանքի արդյունավետությունը և ռազմավարական տեսլականի ուժը։ Մենք հավատում ենք, որ ապահովագրությունը պետք է լինի հասանելի, պարզ և հարմարավետ յուրաքանչյուր քաղաքացու համար։ Մեր ջանքերն ուղղված են ստեղծելու վստահության մթնոլորտ, որտեղ մարդիկ կարող են կենտրոնանալ կյանքի դրական և ստեղծագործ կողմերի վրա։ ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը առաջիկա եռամսյակներում կենտրոնանալու է իր թվային հարթակների՝ բջջային հավելվածի և կայքի գործիքակազմի զարգացման, ինչպես նաև հաճախորդների հավատարմության ծրագրի ներդրման վրա:»


Շուկայում առաջատար ապահովագրական ուղղություններ


Ընկերությունը շուկայում առաջատար դիրք է գրավում ապահովագրության մի շարք տեսակների գծով։ Մասնավորապես, գույքի և  պատասխանատվության ապահովագրության տեսակներով շուկայի գերակշիռ մասը (համապատասխանաբար՝ 68․4% և 38.6%) բաժին է ընկել ԷՖԵՍ-ին։ Ընկերությունը շուկայի նշանակալի մասնաբաժնի է տիրապետում նաև կամավոր առողջության, ճամփորդության, դժբախտ պատահարների, ավտոմեքենաների (ԿԱՍԿՈ) ապահովագրության տեսակներով։



ԷՖԵՍ Ապահովագրական Ընկերությունը Հայաստանի առաջատար կամավոր ապահովագրական ընկերություններից մեկն է։ Հիմնադրված 2023 թվականին՝ այն ներկայացված է ապահովագրական շուկայում ստեղծագործ մոտեցումներով՝ առաջարկելով թվային լուծումներ և բարձր որակի սպասարկում։ Գործունեության հիմնական ուղղությունը կամավոր ապահովագրությունն է՝ 2024թ․-ին հավաքագրելով 11,8 մլրդ ՀՀ դրամ ապահովագրավճարներ։ Իր 200-ից ավել փորձառու մասնագետներով ծառայություն է մատուցում տարեկան մոտ 170,000 հաճախորդի։ Ընկերությունն ակտիվորեն ընդլայնում է իր միջազգային համագործակցությունները՝ ապահովելով իր հաճախորդներին ժամանակակից և մատչելի ապահովագրական ծառայություններ։ ԷՖԵՍ-ի առաքելությունն է «մարդուն և հասարակությանը հնարավորություն տալ կենտրոնանալ կյանքի դրական և ստեղծագործ կողմերի վրա»։


ԿԱՐԵՎՈՐԸ ԴՈՒ ԵՍ


Մամլո հաղորդագրության հետ կապված հարցեր․ pr@efes.am 

 
 
 

Comentários


bottom of page