top of page

ԷՖԵՍ-ը և Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամը համագործակցության հուշագիր են կնքել

  • Writer: EFES
    EFES
  • 10 hours ago
  • 2 min read

2026 թվականի փետրվարի 9-ին ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը և Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամը համագործակցության հուշագիր են կնքել՝ նպատակ ունենալով նպաստել Հայաստանում առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի արդյունավետ գործարկմանն ու ինտեգրմանը։


Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամը համագործակցության հուշագիր է կնքել նաև «Ինգո Արմենիա», «Լիգա Ինշուրանս» և «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերությունների հետ։


Համագործակցության շրջանակում ԷՖԵՍ-ը և Հիմնադրամը սերտ աշխատելու են առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի արդյունավետության բարձրացման ուղղությամբ, ինչպես նաև բարելավելու են շահառուների սպասարկման գործընթացներն ու ապահովագրական ծառայությունների հասանելիությունը։ Բացի այդ իրականացնվելու են համատեղ տեղեկատվական և կրթական նախաձեռնություններ, որի արդյունքում հնարավոր է լինելու նպաստել բուժհաստատությունների միջև լավագույն գործելակերպերի և մասնագիտական փորձի փոխանակմանը, ինչպես նաև համատեղ նախաձեռնությունների իրականացմանը՝ փորձի և լավագույն գործելակերպերի փոխանակման միջոցով։


«Մենք բարձր ենք գնահատում Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հետ համագործակցության հուշագրի ստորագրումը և այն համարում ենք կարևոր քայլ Հայաստանում առողջապահական ապահովագրության համակարգի զարգացման ճանապարհին։

Մեր նպատակն է համատեղ նախաձեռնությունների իրականացման և փորձի փոխանակման միջոցով նպաստել համակարգի արդյունավետ գործարկմանը՝ կենտրոնում պահելով մարդուն և նրա առողջությունը։ Ուսումնասիրելով եվրոպական մի շարք երկրների փորձը՝ կարող ենք վստահ ասել, որ չկա մի օրինակ, որտեղ պետական առողջապահական ապահովագրության ներդրումից հետո մասնավոր ապահովագրական համակարգերը դուրս են մղվել շուկայից։ Ընդհակառակը՝

պետական և մասնավոր հատվածների համատեղ աշխատանքը ձևավորում է ավելի կայուն, բազմաշերտ և արդյունավետ համակարգ, որն ի վերջո ծառայում է քաղաքացուն։

ԷՖԵՍ-ը պատրաստ է իր փորձով, նորարար լուծումներով և մարդակենտրոն մոտեցմամբ նպաստել առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի շարունակական զարգացմանը՝ ստեղծելով իրական և երկարաժամկետ արժեք հասարակության համար», - նշեց «ԷՖԵՍ» ԱՓԲԸ-ի Գլխավոր գործադիր տնօրեն Արևշատ Մելիքսեթյանը:


ԷՖԵՍ-ը, լինելով Հայաստանի կամավոր ապահովագրության շուկայի դինամիկան ձևավորող կառույց, առաջիկայում պլանավորում է ներկայացնել առավել ընդլայնված փաթեթներ, որոնք ի հավելում կծառայեն առողջապահության համընդհանուր ապահովագրության շրջանակում ներկայացված փաթեթներին։


ԷՖԵՍ Ապահովագրական ընկերությունը Հայաստանի առաջատար կամավոր ապահովագրական ընկերություններից մեկն է։ Հիմնադրվելով 2023 թվականին՝ այն ներկայանում է ապահովագրական շուկայում ստեղծագործ մոտեցումներով՝ առաջարկելով ժամանակակից թվային լուծումներ և բարձր որակի սպասարկում։ Գործունեության հիմնական ուղղությունը կամավոր ապահովագրությունն է՝ 2025թ․-ին հավաքագրելով 13,3 մլրդ ՀՀ դրամ ապահովագրավճար։ Իր՝ 220-ից ավել փորձառու մասնագետներով Ընկերությունը ծառայություն է մատուցում տարեկան մոտ 200,000 հաճախորդի։ Ընկերությունն ակտիվորեն ընդլայնում է իր միջազգային համագործակցությունները՝ իր հաճախորդներին մատուցելով ժամանակակից և մատչելի ապահովագրական ծառայություններ։ ԷՖԵՍ-ի առաքելությունն է «մարդուն և հասարակությանը հնարավորություն տալ կենտրոնանալ կյանքի դրական և ստեղծագործ կողմերի վրա»։


ԿԱՐԵՎՈՐԸ ԴՈՒ ԵՍ

Մամլո հաղորդագրության հետ կապված հարցեր․ pr@efes.am


ԷՖԵՍ-ը և ԱՀԱ հիմնադրամը համագործակցության հուշագիր են կնքել
ԷՖԵՍ-ը և ԱՀԱ հիմնադրամը համագործակցության հուշագիր են կնքել

 
 
 

Comments


bottom of page