top of page

EFES Travel Georgia․ նոր պահանջներ Վրաստան մուտքի համար և ԷՖԵՍ-ի լուծումները:

  • Writer: EFES
    EFES
  • Dec 11, 2025
  • 1 min read

Updated: Dec 19, 2025

Ճամփորդական ապահովագրություն դեպի Վրաստան 2026 թվականի հունվարի 1-ից Վրաստան մուտք գործող բոլոր օտարերկրացիները պարտադիր պետք է ունենան ճամփորդության ապահովագրության գործող պայմանագիր։ Նոր պահանջը նպատակ ունի ապահովել պատշաճ բժշկական ծառայությունների հասանելիություն և նվազեցնել ծախսերը ցանկացած արտակարգ իրավիճակի դեպքում։

Շատ երկրներում ճանապարհորդության ապահովագրությունը երկար տարիներ եղել է մուտքի պարտադիր պայման։ Օրինակ՝ Շենգենյան երկրներում այն անպայման ներառվում է վիզայի դիմումի փաթեթում։ Վրաստանն այժմ միանում է այս միջազգային պրակտիկային։ Ըստ նոր կարգավորման՝ ապահովագրության պայմանագիրը պետք է ձևակերպված լինի մարդկանց Վրաստանում գտնվելու ողջ ժամանակահատվածի համար, և սահմանապահները կարող են այն պահանջել ինչպես օդանավակայաններում, այնպես էլ ցամաքային անցակետերում։ Պայմանագրի բացակայությունը կհանգեցնի 300 լարի (43,000 դրամ) տուգանքի: Ի՞նչ պահանջների պետք է բավարարի պարտադիր ապահովագրությունը

Պարտադիր ճամփորդության ապահովագրությունը պետք է առնվազն ներառի՝

  • 5,000 ԱՄՆ դոլար՝ շտապ ամբուլատոր բժշկական ծառայությունների համար,

  • 30,000 ԱՄՆ դոլար՝ ստացիոնար բուժման համար (վթարներ, վնասվածքներ, հանկարծակի հիվանդություններ, բժշկական տարհանում)։


ԷՖԵՍ-ի առաջարկը

Նոր փոփոխություններին ընդառաջ՝ ԷՖԵՍ-ը մշակել է Travel Georgia ապահովագրական ծրագիրը, որը լիովին համապատասխանեցված է Վրաստանի նոր պայմաններին և առաջարկում է համալիր պաշտպանություն՝ 30,000€ ապահովագրական գումարով։


Ինչո՞ւ Travel Georgia

  • Պայմանագիրը կարող եք կնքել նույնիսկ 1 օրվա համար

  • Չկա տարիքային սահմանափակում

  • Մատչելի գին՝ սկսած ընդամենը 500 ՀՀ դրամից

  • Հավելյալ փաթեթների լայն ընտրություն՝ ըստ Ձեր պահանջների

  • Ընդգրկում է ինչպես բժշկական, այնպես էլ ոչ բժշկական ծախսեր Ապահովագրություն Վրաստանում

Ի՞նչ կարող է տեղի ունենալ ճամփորդության ժամանակ․ իրական պատմություն Պատկերացնենք իրավիճակ․Տուրիստը էլեկտրական սկուտերով շրջում է Թբիլիսիի կենտրոնում և, չկարողանալով ժամանակին արգելակել, բախվում է ավտոմեքենային։ 

Արդյունքում՝

  • անձը տեղափոխվում է հիվանդանոց,

  • մեքենային պատճառվում են վնասներ,

  • անհրաժեշտ է լինում կատարել տրանսպորտային և բժշկական ծախսեր։

EFES Travel Georgia փաթեթի դեպքում բոլոր այս ծախսերը հատուցվում են ԷՖԵՍ-ի կողմից, ինչը թույլ է տալիս ճանապարհորդին խուսափել զգալի ֆինանսական ծանրաբեռնվածությունից։


Վրաստանում օրենքի տվյալ փոփոխությունը դեռ սկզբնական գործարկման փուլում է, այդ պատճառով խնդրում ենք հաշվի առնել, որ հնարավոր են հետագա փոփոխություններ։ Lրացուցիչ տեղեկությունների և թարմացումների մասին հավելյալ կտեղեկացնենք մեր բլոգում:

Ապահովագրություն Վրաստանում

Անցե՛ք հղումով և կնքե՛ք ապահովագրությունը՝ ընդամենը մի քանի հպումով՝ https://online.efes.am/create-contract/travel/signer

 
 
 
bottom of page