Ուրախությամբ հայտնում ենք, որ ԷՖԵՍ-ը պաշտոնապես ստորագրել է համագործակցության համաձայնագիր մոտ 50 մլրդ ԱՄՆ դոլար շրջանառություն ունեցող Chubb-ի՝ միջազգային հեղինակավոր ապահովագրական ընկերություններից մեկի հետ և դարձել վերջինիս Գործընկեր (Network Partner):
Ո՞վ է Chubb-ը
Chubb-ը համաշխարհային առաջատար ապահովագրական ընկերություն է՝ հիմնված Շվեյցարական Ցյուրիխում, սակայն համարվում է նաև Ամերիկյան ապահովագրական ընկերություն։ Գործում է 54 երկրներում և ունի ավելի քան 230 մլրդ ԱՄՆ դոլարի ակտիվներ։ Հիմնականում տրամադրում է գույքային, դժբախտ պատահարների, առողջության ապահովագրություն, վերաապահովագրություն և կյանքի ապահովագրություն: Chubb-ը, համատեղելով տարիների փորձն ու մասնագիտական հմտությունները, առաջարկում է լավագույն ապահովագրական լուծումները և ծառայությունները՝ հարմարեցված թե՛ անհատների, թե՛ ընտանիքների և թե՛ ընկերությունների կարիքներին։ Ընկերության մասին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ www.chubb.com կայքում։
Chubb-ի բարձր չափանիշները
Chubb-ը բարձր չափանիշներ է ներկայացնում իր գործընկերներին՝ տարիների փորձ, կայուն ֆինանսական ցուցանիշներ և այլն։ ԷՖԵՍ-ին հաջողվեց հիմնադրումից ընդամենը 1 տարի անց ապահովել ֆինանսական և գործընթացային բոլոր անհրաժեշտ պահանջները և ստանալ Chubb-ի բարձր գնահատականը։
Ի՞նչ կտա այս համագործակցությունը
Chubb-ի հետ այս համագործակցությունը մեզ հնարավորություն կտա ընդլայնել մեր ծառայությունների շրջանակը և հաճախորդներին առաջարկել միջազգային ստանդարտներին համապատասխան և ավելի հուսալի և մրցունակ ապահովագրական պրոդուկտներ, և վերջիններիս կտա հասանելիություն Chubb-ի նորարարական լուծումներին: Այս քայլը ևս մեկ անգամ հաստատում է մեր նվիրվածությունը մեր հաճախորդներին՝ լավագույնը մատուցելու գործում:
Chubb-ի հետ այս համագործակցությունը միայն սկիզբն է ապագա կարևոր զարգացումների։ Մնացեք մեզ հետ՝ նորություններն իմանալու համար, քանի որ մենք շարունակում ենք աճել:

Comments