top of page
Search

Ճամփորդելը դարձել է ավելի ապահով՝ ԷՖԵՍ-ի և Ակբա բանկի համագործակցության շնորհիվ

Writer's picture: EFESEFES

ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը և Ակբա բանկը շարունակում են ամրապնդել գործընկերային հարաբերությունները՝ հաճախորդներին առաջարկելով ավելի հարմար ու նորարարական լուծումներ։ Համագործակցության ընդլայնման շրջանակում այժմ Ակբա բանկի հաճախորդները կարող են acba digital հավելվածի միջոցով հեշտությամբ և արագ ձեռք բերել EFES Travel ճամփորդական ապահովագրություն ընդամենը մի քանի հպումով։


acba digital թվային և նորարարական հարթակը հնարավորություն է տալիս առանց բանկ այցելելու կատարել ֆինանսական գործարքներն արագ, հեշտ և հարմար եղանակով։ Համակարգը գործում է ինչպես web տարբերակով, այնպես էլ որպես հավելված: Վերջիններս նախատեսված են թե՛ ֆիզիկական, և թե՛ իրավաբանական անձանց համար։


Ինչպես օգտվել


  • Բացել acba digital հավելվածը Ձեր հեռախոսում

  • Ընտրել «Ապահովագրություն» բաժինը

  • Լրացնել անհրաժեշտ տվյալները (ճամփորդության ամսաթվերն ու վայրերը)

  • Վճարել առցանց և անմիջապես ստանալ Ձեր ապահովագրական պայմանագիրը։


Ապահովագրության կարևորությունը ճամփորդության ընթացքում


EFES Travel ապահովագրությունը նախատեսված է պաշտպանելու Ձեզ անսպասելի իրավիճակներում, ինչպիսիք են՝

  • Բժշկական ծախսերի փոխհատուցումը

  • Ուղեբեռի կորուստը կամ վնասը

  • Տրանսպորտային ծախսերը։


Ստացվում է, որ նույնիսկ չնախատեսված իրավիճակներում Դուք կկարողանաք վայելել Ձեր հանգիստը՝ առանց հավելյալ սթրեսի։



Նորարարության առավելությունները


Այս նախաձեռնությունը ոչ միայն զգալիորեն պարզեցնում է ապահովագրություն կնքելու գործընթացը՝ խնայելով Ձեր ժամանակը և ապահովելով բարձրակարգ սպասարկում, այլև ընդգծում է երկու ընկերությունների միջև փոխվստահության և երկարաժամկետ համագործակցության ամրապնդմանն ուղղված ջանքերը:


Եթե Դուք պատրաստվում եք Ձեր հաջորդ արկածային ճամփորդությանը, մի մոռացեք Ձեր ապահովագրության մասին։ acba digital և EFES Travel-ի միջոցով Ձեր հանգիստը կլինի անվտանգ, իսկ հիշողությունները՝ միայն դրական։

Comments


bottom of page