ԷՖԵՍ ԱՓԲԸ 2025թ․4-րդ եռամսյակի ֆինանսական ցուցանիշների ամփոփում
- EFES

- 5 days ago
- 2 min read
2025 թվականին «ԷՖԵՍ» ԱՓԲԸ-ն շարունակել է արձանագրել կայուն և հետևողական աճ՝ հատուկ ուշադրություն դարձնելով թվային գործիքների զարգացմանը և անհատների ու ընտանիքների համար նոր լուծումներ առաջարկելուն։

Ընկերության հիմնական ֆինանսական ցուցանիշներ
2025թ․ ընթացքում Ընկերութան ապահովագրավճարների պորտֆելը նախորդ տարվա համեմատ աճել է 13%-ով՝ կազմելով 13․3 մլրդ ՀՀ դրամ։
Ապահովագրավճարների պորտֆելի կառուցվածքում նշանակալի ծավալ ունեն գույքի ապահովագրությունը՝ ավելի քան 4.2 մլրդ դրամ, առողջության ապահովագրությունը՝ 4․9 մլրդ դրամ և ցամաքային տրանսպորտի կամավոր ապահովագրությունը (ԿԱՍԿՈ)՝ 2․2 մլրդ դրամ։ Ընդ որում, ԿԱՍԿՈ ապահովագրավճարների ծավալը համարվում է ՀՀ ապահովագրական շուկայի պատմության մեջ մեկ ապահովագրական ընկերության մասով արձանագրված ամենաբարձր ցուցանիշը։
2025թ․ Ընկերությունը վստահորեն զբաղեցնում է առաջատարի դիրքը կամավոր ապահովագրության շուկայում (30.4% մասնաբաժին): Ընդհանուր ապահովագրական շուկայում հավաքագրված ապահովագրավճարների ծավալով Ընկերությունը զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը (16.1% մասնաբաժին): Հարկ է նշել, որ Ընկերությունը շարունակում է չմասնակցել պարտադիր ապահովագրության պետական ծրագրերին՝ ԱՊՊԱ և սոցփաթեթի շահառուների պարտադիր բժշկական ապահովագրությանը։
Նախորդ տարվա համեմատ Ընկերության ընդհանուր ակտիվներն աճել են 30․1%-ով՝ կազմելով 11.5 մլրդ ՀՀ դրամ։
Զուտ ներդրումային արդյունքը կազմել է 397․4 մլն ՀՀ դրամ, ներդրումային պորտֆելի եկամտաբերությունը՝ 12․6%:
Կապիտալի համարժեքության նորմատիվը կազմել է 1.75 և գտնվում է անվտանգ ու կայուն միջակայքում։

«ԷՖԵՍ» ԱՓԲԸ Գլխավոր գործադիր տնօրեն Արևշատ Մելիքսեթյանի մեջբերումը․
«2025 թվականը մեզ համար եղել է շարունակական զարգացման և հաճախորդակենտրոն նորարարությունների տարի։ 2025 թվականի ավարտին «Ինթելլիջենթ Մենեջմենթ» հոլդինգը թողարկել է 1 մլրդ ՀՀ դրամ և 2.5 մլն ԱՄՆ դոլար անվանական ծավալով պարտատոմսեր, որոնք սպառվել են ընդամենը 4 օրում՝ շուրջ 90%-ը ձեռք բերվելով ֆիզիկական անձանց կողմից: Սա վկայում է Ընկերության բարձր վստահության մասին։ Տարեվերջին մենք թողարկել ենք EFES Travel Georgia ճամփորդության ապահովագրությունը՝ Վրաստան ուղևորությունների համար, ներդրել ենք գնորդի վճարումների ապահովագրություն՝ անշարժ գույք ձեռք բերելիս մեր հաճախորդների ներդրումներն ապահովելու նպատակով:
Շարունակել ենք նաև զարգացնել մեր թվային ուղղությունները՝ բջջային հավելվածում ներկայացնելով մի շարք նոր լուծումներ, այդ թվում՝ քարտերի կցագրումը և ավտոմատ վճարումների համակարգը, թվային քարտը (wallet card), Roadcare Assistance ծառայությունների պատվերն անմիջապես հավելվածով և այլն։ Մեր նպատակը եղել և մնում է ստեղծել պարզ, հասանելի և վստահելի ապահովագրական լուծումներ յուրաքանչյուրի համար»։
Շուկայում առաջատար ապահովագրական ուղղությունները՝ ըստ ապահովագրավճարների

ԷՖԵՍ Ապահովագրական ընկերությունը Հայաստանի առաջատար կամավոր ապահովագրական ընկերություններից մեկն է։ Հիմնադրվելով 2023 թվականին այն ներկայանում է ապահովագրական շուկայում ստեղծագործ մոտեցումներով՝ առաջարկելով ժամանակակից թվային լուծումներ և բարձր որակի սպասարկում։ Գործունեության հիմնական ուղղությունը կամավոր ապահովագրությունն է՝ 2025թ․-ին հավաքագրելով 13,3 մլրդ ՀՀ դրամ ապահովագրավճար։ Իր՝ 220-ից ավել փորձառու մասնագետներով Ընկերությունը ծառայություն է մատուցում տարեկան մոտ 200,000 հաճախորդի։ Ընկերությունն ակտիվորեն ընդլայնում է իր միջազգային համագործակցությունները՝ իր հաճախորդներին մատուցելով ժամանակակից և մատչելի ապահովագրական ծառայություններ։ ԷՖԵՍ-ի առաքելությունն է «մարդուն և հասարակությանը հնարավորություն տալ կենտրոնանալ կյանքի դրական և ստեղծագործ կողմերի վրա»։
ԿԱՐԵՎՈՐԸ ԴՈՒ ԵՍ
Մամլո հաղորդագրության հետ կապված հարցեր․ pr@efes.am




Comments