2025թ․1-ին կիսամյակ․ ԷՖԵՍ-ը շարունակում է բարելավել գործառնական ցուցանիշները
- EFES

- Jul 25
- 2 min read
Updated: Jul 25
Ամփոփելով 2025-ի 1-ին կիսամյակը՝ ԷՖԵՍ ԱՓԲԸ-ն շարունակել է իր կայուն զարգացման ընթացքը՝ ամրապնդելով իր առաջատար դիրքը կամավոր ապահովագրության ոլորտում: Այս փուլում Ընկերությունը շարունակել է կենտրոնանալ հաճախորդների սպասարկման որակի բարձրացման, թվային լուծումների կատարելագործման և նորարար ծառայությունների մատուցման վրա։

Ընկերության հիմնական ֆինանսական ցուցանիշներ
2025թ․ առաջին կիսամյակում Ընկերությունը պահպանել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ապահովագրավճարների պորտֆելը՝ հավաքագրելով գրեթե 7․4 մլրդ ՀՀ դրամի ապահովագրավճար։
Ապահովագրավճարների պորտֆելի կառուցվածքում նշանակալի ծավալ ունեն գույքի ապահովագրությունը՝ ավելի քան 2.8 մլրդ դրամ, առողջության ապահովագրությունը՝ 2․6 մլրդ դրամ, և ցամաքային տրանսպորտի կամավոր ապահովագրությունը՝ գրեթե 1 մլրդ դրամ։
2025թ․ առաջին կիսամյակի արդյունքներով Ընկերությունը վստահորեն զբաղեցնում է առաջատարի դիրքը թե՛ կամավոր ապահովագրության շուկայում առանձին (33.1% մասնաբաժին), թե՛ ամբողջ ապահովագրական շուկայում (18.3% մասնաբաժին):
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Ընկերության ընդհանուր ակտիվներն աճել են՝ կազմելով 11.5 մլրդ ՀՀ դրամ։ Ակտիվների եկամտաբերությունը՝ 3.3%:
Զուտ ներդրումային արդյունքը կազմել է 193.5 մլն ՀՀ դրամ, ներդրումային պորտֆելի եկամտաբերությունը՝ 9.8%:
Կապիտալի համարժեքության նորմատիվը կազմել է 1.61, իսկ իրացվելիության նորմատիվը՝ 1.22: Նշված նորմատիվները գտնվում են անվտանգ ու կայուն միջակայքում։
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Ընկերությունը բարելավել է իր բոլոր գործառնական ցուցանիշները, այդ թվում՝ ապահովագրական և ներդրումային արդյունքները, ակտիվները, սեփական կապիտալը և զուտ շահույթը։
Աղյուսակ․ 2025 թվականի 1-ին կիսամյակի հիմնական գործառնական ցուցանիշներ՝ համեմատած նախորդ տարվա 1-ին կիսամյակի հետ

«ԷՖԵՍ» ԱՓԲԸ Գլխավոր գործադիր տնօրեն Արևշատ Մելիքսեթյանի մեջբերում․ «2025 թվականի 1-ին կիսամյակը ԷՖԵՍ ԱՓԲԸ-ի համար նշանավորվեց ինչպես թվային առաջընթացով, այնպես էլ կառավարման կառուցվածքային փոփոխություններով։ Այս փուլում մենք շարունակեցինք մեր հանձնառությունը՝ ապահովագրությունն ավելի մատչելի, պարզ և վստահելի դարձնելու յուրաքանչյուր քաղաքացու համար։
Մենք ներդրեցինք նոր հնարավորություններ, մասնավորապես՝ անհատականացված պատուհան EFES Online հարթակում, որի շնորհիվ մեր հաճախորդները կարող են ստանալ առավել հարմարեցված և արդյունավետ ապահովագրական փորձառություն։
Այս եռամսյակում տեղի ունեցավ կարևոր փոփոխություն նաև Ընկերության կառավարման կազմում․ Խորհրդի նախագահ նշանակվեց պարոն Դեվի Խեչինաշվիլին։ Նրա միջազգային փորձառությունը և ռազմավարական հայացքը խթանելու են Ընկերության աճն ու նորարար ուղղություններով զարգացումը։
Մենք հավատում ենք, որ վստահելի ապահովագրությունն այն հենարանն է, որի վրա կարող են կառուցվել ավելի խաղաղ, ստեղծագործ և վստահությամբ լի կյանքեր։ Մենք շարունակում ենք ներդնել ժամանակակից լուծումներ՝ բարելավելու հաճախորդների փորձը, բարձրացնելու ծառայությունների հասանելիությունն ու ամրապնդելու ԷՖԵՍ-ի դիրքը՝ որպես առաջատար ապահովագրական գործընկեր։» Շուկայում առաջատար ապահովագրական ուղղությունները՝ ըստ ապահովագրավճարների

ԷՖԵՍ Ապահովագրական Ընկերությունը Հայաստանի առաջատար կամավոր ապահովագրական ընկերություններից մեկն է։ Հիմնադրված 2023 թվականին՝ այն ներկայացված է ապահովագրական շուկայում ստեղծագործ մոտեցումներով՝ առաջարկելով թվային լուծումներ և բարձր որակի սպասարկում։ Գործունեության հիմնական ուղղությունը կամավոր ապահովագրությունն է՝ 2024թ․-ին հավաքագրելով 11,8 մլրդ ՀՀ դրամ ապահովագրավճարներ։ Իր 200-ից ավելի փորձառու մասնագետներով ծառայություն է մատուցում տարեկան մոտ 170 000 հաճախորդի։ Ընկերությունն ակտիվորեն ընդլայնում է իր միջազգային համագործակցությունները՝ ապահովելով իր ժամանակակից և մատչելի ապահովագրական ծառայություններ իր հաճախորդների համար։ ԷՖԵՍ-ի առաքելությունն է․ «Մարդուն և հասարակությանը հնարավորություն տալ կենտրոնանալ կյանքի դրական և ստեղծագործ կողմերի վրա»։ ԿԱՐԵՎՈՐԸ ԴՈՒ ԵՍ
________
Մամլո հաղորդագրության հետ կապված հարցեր․ pr@efes.am




Comments