ԿԱՍԿՈ ապահովագրություն․ ինչո՞ւ է կարևոր պաշտպանել սեփական ավտոմեքենան
Աշնանային անձրևներից ու թաց ճանապարհներից մինչև ձմեռային սառնամանիք․ տարվա տարբեր եղանակներին մեքենան կարող է բախվել տարբեր ռիսկերի։ Նույնիսկ ամենաուշադիր վարորդը չի կարող կանխատեսել ճանապարհին կամ կայանատեղիում տեղի ունեցող բոլոր իրավիճակները։
Պատկերացրեք՝ նոր եք ձեռք բերել Ձեր երազած մեքենան, բայց մի օր կայանատեղի վերադառնալիս նկատում եք, որ ինչ-որ մեկը վնասել է։ Կամ ճանապարհին մեկ այլ մեքենայի հետ բախում է տեղի ունեցել, և Ձեր մեքենան վերանորոգման կարիք ունի։
Նման իրավիճակներում մեքենայի վերանորոգման ծախսերը կարող են բավականին մեծ լինել։ Ընդ որում՝ վնասը կարող է առաջանալ ոչ միայն ճանապարհին, այլև այն ժամանակ, երբ մեքենան պարզապես կայանված է։
Հենց այսպիսի դեպքերում է օգտակար ԿԱՍԿՈ ապահովագրությունը։ Այն օգնում է պաշտպանել Ձեր սեփական ավտոմեքենան և ապահովագրական պայմանագրով նախատեսված դեպքերում փոխհատուցել պատճառված վնասը։
Ի՞նչ է ԿԱՍԿՈ ապահովագրությունը
ԿԱՍԿՈ-ն ավտոմեքենայի կամավոր ապահովագրություն է, որը նախատեսված է Ձեր մեքենային պատճառված վնասների համար։
Ի տարբերություն ԱՊՊԱ-ի, որը վերաբերում է Ձեր կողմից երրորդ անձանց պատճառված վնասների հատուցմանը, ԿԱՍԿՈ-ն պաշտպանում է հենց Ձեր ավտոմեքենան։
Ո՞ւմ է հատկապես անհրաժեշտ ԿԱՍԿՈ ապահովագրությունը
ԿԱՍԿՈ ունենալու անհրաժեշտությունը կախված է ոչ միայն մեքենայի արժեքից, այլև այն օգտագործելու Ձեր սովորություններից։
Օրինակ՝ եթե վերջերս եք նոր մեքենա ձեռք բերել, հավանաբար կցանկանաք հնարավորինս երկար պահպանել դրա արտաքին տեսքն ու տեխնիկական վիճակը։ Եթե ամեն օր մեքենայով աշխատանքի եք գնում, հաճախ եք լինում քաղաքի ծանրաբեռնված փողոցներում կամ երկար ճանապարհներ անցնում, մեծանում է տարբեր իրավիճակներում մեքենայի վնասվելու հավանականությունը։
Իսկ եթե մեքենան հիմնականում կայանում եք բակում կամ բացօթյա կայանատեղիում, պետք է հաշվի առնել նաև այն ռիսկերը, որոնք կարող են առաջանալ նույնիսկ Ձեր բացակայության ընթացքում։
ԿԱՍԿՈ-ն հատկապես օգտակար է նրանց համար, ովքեր չեն ցանկանում մեքենայի յուրաքանչյուր վնասի դեպքում ինքնուրույն հոգալ վերանորոգման ծախսերը և նախընտրում են նախապես մտածել հնարավոր ֆինանսական ռիսկերի մասին։
Իսկ ի՞նչ է տեղի ունենում, երբ մեքենան վնասվում է
ԷՖԵՍ-ի ԿԱՍԿՈ ապահովագրության առավելություններից մեկն այն է, որ մեքենայի վնասվելու դեպքում պարտադիր չէ ինքնուրույն փնտրել վերանորոգման կենտրոն, կազմակերպել աշխատանքները և հոգալ ամբողջ ծախսը։
Օրինակ՝ վթարի հետևանքով վնասվել է մեքենայի որևէ մասը, կամ կայանատեղիում ինչ-որ մեկը քերծել է մեքենան։ Եթե տվյալ դեպքը ներառված է Ձեր ապահովագրական ծածկույթում, կարող եք դիմել ԷՖԵՍ-ին, իսկ մասնագետները կուղղորդեն վնասի կարգավորման գործընթացը։ Դիմել կարող եք բջջային հավելվածի միջոցով՝ առանց ժամանակ կորցնելու և հավելյալ զանգերի։
Կախված դեպքից և ապահովագրության պայմաններից՝ մեքենայի վերանորոգումը կարող է կազմակերպվել լավագույն սպասարկման կենտրոններում կամ տրամադրվել դրամական փոխհատուցում։
Այսպիսով, անսպասելի վնասի դեպքում Դուք ստանում եք ոչ միայն ֆինանսական պաշտպանություն, այլև աջակցություն մեքենայի վերականգնման գործընթացում։
ԿԱՍԿՈ ապահովագրության ի՞նչ տարբերակներ է առաջարկում ԷՖԵՍ-ը
Մեքենայի պաշտպանության կարիքները տարբեր են, ուստի ԷՖԵՍ-ն առաջարկում է երկու տեսակի ԿԱՍԿՈ ապահովագրություն՝ EFES Autocare և EFES Autocare All Risks։
EFES Autocare
EFES Autocare-ն առաջարկում է տարբեր փաթեթներ՝ ֆիքսված ռիսկերով և ապահովագրական սահմանաչափերով։ Կարող եք ընտրել ավտոմեքենայի պաշտպանության այն տարբերակը, որը համապատասխանում է Ձեր կարիքներին և նախընտրություններին։
Փաթեթները տարբերվում են առավելագույն հատուցման գումարով և ներառված ծածկույթներով՝ հնարավորություն տալով ընտրել պաշտպանության համապատասխան մակարդակը։
EFES Autocare All Risks
Եթե նախընտրում եք բոլոր ռիսկերից պաշտպանություն, EFES Autocare All Risks-ը նախատեսված է ավտոմեքենան տարբեր ռիսկերից ապահովագրելու համար՝ դրա շուկայական արժեքի չափով։ Այս ԿԱՍԿՈ փաթեթը ներառում է գրեթե ամեն ռիսկ, ներառյալ՝ անվադողերի վնասի ռիսկն ու անբացատրելի վնասները։
Իսկ եթե ճանապարհին օգնության կարի՞ք լինի
Ապահովագրական ծածկույթից բացի, Ձեր մեքենան կարող է ունենալ նաև ճանապարհային աջակցության կարիք։ Օրինակ՝ մեքենան չի գործարկվում, անվադողը վնասվել է, վառելիքը վերջացել է կամ անհրաժեշտ է մեքենան տեղափոխել։
Նման իրավիճակների համար ԷՖԵՍ-ն առաջարկում է EFES Roadcare Assistance ծառայությունների փաթեթը, որը կարող եք ձեռք բերել ԿԱՍԿՈ ապահովագրության հետ միասին։
Ծառայությունը ներառում է՝
մեքենայի տարհանում,
շարժական վուլկանացում,
վառելիքի առաքում,
էլեկտրասնուցման կարգավորում,
ճանապարհին անհրաժեշտ այլ աջակցության ծառայություններ՝ ըստ ընտրված փաթեթի։
Պաշտպանություն՝ բոլոր եղանակներին
Մեքենան ձմռանը պատրաստելը կարևոր է, բայց հոգատարությունը դրա մասին միայն սեզոնային հարց չէ։ Անսպասելի իրավիճակներ կարող են առաջանալ տարվա ցանկացած եղանակի և նույնիսկ այն ժամանակ, երբ մեքենան պարզապես կայանված է։
Ընտրե՛ք Ձեր կարիքներին համապատասխան ԿԱՍԿՈ ապահովագրության տարբերակը և անհրաժեշտության դեպքում լրացրե՛ք այն աջակցության ծառայություններով։
Լրացուցիչ տեղեկությունների համար լրացրեք հայտ այստեղ, և մեր մասնագետները կապ կհաստատեն Ձեզ հետ՝ առաջարկելով Ձեզ և Ձեր մեքենային համապատասխան ԿԱՍԿՈ ապահովագրություն։





Comments