top of page

Դեպի կապույտ հորիզոններ. ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունն ամփոփեց 2025 թվականի արդյունքները

  • Writer: EFES
    EFES
  • 12 hours ago
  • 2 min read

ԷՖԵՍ ԱՓԲԸ-ն հրապարակել է 2025 թվականի տարեկան հաշվետվությունը՝ «Դեպի կապույտ հորիզոններ» խորագրով, որն ամփոփում է Ընկերության հիմնական ֆինանսական ցուցանիշները, տարվա նշանակալից իրադարձությունները և զարգացման ուղղությունները։


ԷՖԵՍ-ն իր վերահիմնադրումից ի վեր շարունակել է նպաստել Հայաստանում ապահովագրության ոլորտի զարգացմանը, ներկայացրել նոր մեխանիզմներ և ջանասիրաբար զարգացրել այն համակարգը, որի վրա այսօր հենվում է Ընկերության ռազմավարությունը։ Տարիների նվիրված աշխատանքը վերածվում է տեսանելի արդյունքի, իսկ ընկերության առջև բացվում է անծայրածիր հնարավորություններով ապագայի հեռանկարը։ ԷՖԵՍ-ի ճանապարհը՝ կառամատույցից դեպի կապույտ հորիզոն։ Կապույտ հորիզոնն անցյալի համառ և նվիրական աշխատանքն է, հաստատուն ու ներդաշնակ ներկան և կատարելության ձգտող ապագան։


Ամփոփելով տարին՝ ԷՖԵՍ-ի ընդհանուր հավաքագրած ապահովագրավճարը կազﬔլ է 13.3 մլրդ ՀՀ դրամ՝ 2024 թվականի հաﬔմատ (11.8 մլրդ դրամ) աճելով 13%-ով։ Ընկերությունը շարունակել է ամրապնդել իր առաջատար դիրքը մի շարք ապահովագրական ուղղություններում, այդ թվում նաև կամավոր ապահովագրության ոլորտում՝ զբաղեցնելով շուկայի 30.4% մասնաբաժինը: Հաշվետու ժամանակաշրջանում Ընկերության ակտիվները կազմել են 11.5 մլրդ դրամ՝ գրանցելով 29.21% աճ, իսկ Ընկերության մասնաբաժինը ՀՀ ապահովագրական շուկայում կազﬔլ է 16.1%։


«ԷՖԵՍ» ԱՓԲԸ Գլխավոր գործադիր տնօրեն Արևշատ Մելիքսեթյանի մեջբերումը․


«2025 թվականը ԷՖԵՍ-ի համար դարձավ կայուն աճի և ռազմավարական զարգացման տարի։ Մենք ոչ միայն ամրապնդեցինք մեր դիրքերը շուկայում, այլև ձևավորեցինք այն հիմքը, որի վրա կառուցում ենք մեր ապագան։ 2026 թվականին շարունակելու ենք շարժվել դեպի ավելի լայն թվայնացում, նոր պրոդուկտների ներդրում և հաճախորդակենտրոն լուծումների զարգացում՝ նպատակ ունենալով ապահովագրությունը դարձնել ավելի հասանելի, պարզ և վստահելի յուրաքանչյուրի համար»։


ԷՖԵՍ ԱՓԲԸ-ի 2025թ. -ի տարեկան հաշվետվությունն արդեն հասանելի է Ընկերության պաշտոնական կայքում։



ԷՖԵՍ Ապահովագրական ընկերությունը Հայաստանի առաջատար կամավոր ապահովագրական ընկերություններից մեկն է։ Հիմնադրվելով 2023 թվականին՝ այն ներկայանում է ապահովագրական շուկայում ստեղծագործ մոտեցումներով՝ առաջարկելով ժամանակակից թվային լուծումներ և բարձր որակի սպասարկում։ Գործունեության հիմնական ուղղությունը կամավոր ապահովագրությունն է՝ 2025թ․-ին հավաքագրելով 13,3 մլրդ ՀՀ դրամ ապահովագրավճար։ Իր՝ 220-ից ավել փորձառու մասնագետներով Ընկերությունը ծառայություն է մատուցում տարեկան մոտ 220,000 հաճախորդի։ Ընկերությունն ակտիվորեն ընդլայնում է իր միջազգային համագործակցությունները՝ իր հաճախորդներին մատուցելով ժամանակակից և մատչելի ապահովագրական ծառայություններ։ ԷՖԵՍ-ի առաքելությունն է «մարդուն և հասարակությանը հնարավորություն տալ կենտրոնանալ կյանքի դրական և ստեղծագործ կողմերի վրա»։

 
 
 

Comments


bottom of page