ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը մեկնարկում է գյուղատնտեսական ապահովագրության ծրագիրը
- EFES

- 8 hours ago
- 1 min read
Փետրվարի 15-ից ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը մեկնարկել է գյուղատնտեսական ապահովագրության ծրագիրը, որը հնարավոր է դարձնում ապահովագրել 10-ից ավել մշակաբույսեր գարնանային ցրտահարություններից, կարկուտից, երաշտից և հրդեհից։
Ծրագիրն իրականացվելու է համատեղ ապահովագրության (համաապահովագրության) մեխանիզմով՝ 6 ապահովագրական ընկերությունների մասնակցությամբ։ Որպես գլխավոր ապահովագրող հանդես է գալիս «ԷՖԵՍ» ապահովագրական ընկերությունը: Համաապահովագրության այսպիսի մոդելը նմանատիպ լայնամասշտաբ ձևով Հայաստանում կիրառվում է առաջին անգամ։
Գյուղատնտեսության ապահովագրությունն իրականացվում է պետության ֆինանսական աջակցությամբ․ ապահովագրավճարը մասամբ սուբսիդավորվում է պետության կողմից՝ ծիրանի և հացահատիկի դեպքում՝ 40%, մնացած մշակաբույսերի դեպքում՝ 60%-ի չափով։ 2026թ․ ծրագրով գյուղապահովագրության շրջանակներում ապահովագրության ենթակա են հետևյալ մշակաբույսերը՝ ծիրան, խաղող, խնձոր, դեղձ, սալոր, սեխ, ձմերուկ, կարտոֆիլ, բալ, կեռաս, հացահատիկային մշակաբույսեր (աշնանացան և գարնանացան), նաև՝ պտղատու այգիներ, դաշտեր, հողատարածքներ։ Ապահովագրական ռիսկերն են՝ կարկուտ, գարնանային ցրտահարություն, հրդեհ և երաշտ։
Ապահովագրական սակագինը կախված է ապահովագրվող մշակաբույսից, գտնվելու վայրից, ապահովագրվող ռիսկերից և ընտրված հատուցման սահմանաչափերից։
Ծրագրի պայմաններին առավել մանրամասն ծանոթանալու համար այցելեք https://www.efes.am/agricultural-insurance
ԷՖԵՍ Ապահովագրական ընկերությունը Հայաստանի գյուղատնտեսության ապահովագրության ձևավորման և մշակման հիմնական ընկերություններից մեկն է, որն ունի ոլորտի մեծ փորձառություն և գիտելիք ունեցող մասնագետների թիմ։ Ընկերության համար գյուղապահովագրությունը սոցիալական կարևոր նշանակություն ունեցող ռազմավարական ուղղություն է, որի նպատակն է նպաստել գյուղատնտեսության կայուն զարգացմանը, գյուղացիների պաշտպանվածության բարձրացմանն ու ոլորտի ամրապնդմանը։
ԷՖԵՍ Ապահովագրական ընկերությունը Հայաստանի առաջատար կամավոր ապահովագրական ընկերություններից մեկն է։ Հիմնադրվելով 2023 թվականին՝ այն ներկայանում է ապահովագրական շուկայում ստեղծագործ մոտեցումներով՝ առաջարկելով ժամանակակից թվային լուծումներ և բարձր որակի սպասարկում։ Գործունեության հիմնական ուղղությունը կամավոր ապահովագրությունն է՝ 2025թ․-ին հավաքագրելով 13,3 մլրդ ՀՀ դրամ ապահովագրավճար։ Իր՝ 220-ից ավել փորձառու մասնագետներով Ընկերությունը ծառայություն է մատուցում տարեկան մոտ 200,000 հաճախորդի։ Ընկերությունն ակտիվորեն ընդլայնում է իր միջազգային համագործակցությունները՝ իր հաճախորդներին մատուցելով ժամանակակից և մատչելի ապահովագրական ծառայություններ։ ԷՖԵՍ-ի առաքելությունն է «մարդուն և հասարակությանը հնարավորություն տալ կենտրոնանալ կյանքի դրական և ստեղծագործ կողմերի վրա»։
ԿԱՐԵՎՈՐԸ ԴՈՒ ԵՍ
Մամլո հաղորդագրության հետ կապված հարցեր․ pr@efes.am




Comments