
Ճամփորդությունը պետք է լինի լի հաճելի էմոցիաներով, հարմարավետ և առանց ավելորդ անհանգստությունների։ Անկախ նրանից՝ պլանավորում եք հանգիստ ծովափին, արկածային ուղևորություն կամ մշակութային տուր, հետևյալ խորհուրդները կօգնեն ունենալ Ձեր լավագույն ճամփորդություններից մեկը։
1. Պլանավորեք Ձեր ճամփորդությունը նախապես
Նախապես ուսումնասիրեք Ձեր այցելած վայրը, ժամանակը ճիշտ օգտագործելու համար կազմեք ճամփորդական ծրագիր՝ մանրամասն գրելով կամ քարտեզի վրա նշելով այն վայրերը, որտեղ նախատեսում եք այցելել, նախորոք ամրագրեք կամ ձեռք բերեք գնացքների, համերգների, թանգարանների կամ այլ ժամանցային վայրերի տոմսեր։

2. Ճիշտ հավաքեք ուղեբեռը
Մի ծանրաբեռնեք ճամփորդական պայուսակը ավելորդություններով, վերցրեք միայն անհրաժեշտ իրերը։ Նախապես ստուգեք եղանակը և ընտրեք հարմարավետ հագուստ՝ ելնելով եղանակային պայմաններից, մի մոռացեք նաև արևային ակնոց, դեղատուփ, power bank, լիցքավորման լար, որոշ դեպքերում անձրևանոց։ Ճամփորդական բոլոր փաստաթղթերը՝ անձնագիր, տոմսեր, ապահովագրություն և այլն, ունեցեք Ձեզ մոտ և՛ էլեկտրոնային տարբերակով, և՛ տպած օրինակներով։

3. Ուսումնասիրեք տեղական մշակույթն ու ավանդույթները
Ցանկացած երկիր ունի իր առանձնահատկությունները, և տեղացիների սովորույթներին ծանոթանալը կօգնի խուսափել հնարավոր թյուրիմացություններից։ Նախապես սովորեք հիմնական արտահայտություններ, օրինակ՝ ինչպես ողջունեք, ասեք շնորհակալություն և ցտեսություն, անհրաժեշտություն չէ, բայց միանշանակ հաճելի կլինի տեղացիներին ողջունել իրենց լեզվով։ Նախապես տեղեկացեք տեղական արտառոց և միգուցե Ձեզ հետ առնչվող օրենքներին ու վարքագծի նորմերին, որպեսզի խուսափեք խնդիրներից և տուգանքներից։ Շփվեք տեղացիների հետ․ շատ հաճախ նրանք կարող են առաջարկել քիչ հայտնի վայրեր սնվելու կամ շրջելու համար, որոնք հիմնականում լինում են ավելի մատչելի, քիչ մարդաշատ և հետաքրքիր։

4. Ձեզ մոտ ունեցեք և՛ կանխիկ, և՛ անկանխիկ գումար
Ճամփորդելիս միանշանակ ավելի հարմար և հեշտ է լինում վճարել անկանխիկ, սակայն խորհուրդ է տրվում ունենալ նաև կանխիկ գումար, քանի որ հնարավոր է լինեն վայրեր, որտեղ քարտային վճարումներ չընդունեն, օրինակ՝ փոքր խանութներ, շուկաներ և այն։ Կարող եք նման դեպքերի համար Ձեր գումարի 20-30% պահել կանխիկ։ Կանխիկ գումարը կարող եք նաև բաժանել 2 մասի և պահել 2 տարբեր պայուսակներում (չենք մոռանում գրպանահատների մասին)։

5. Ապահովագրեք Ձեր ճամփորդությունը
Ճամփորդելիս միշտ ունեցեք ճամփորդության ապահովագրություն, նույնիսկ երբ տվյալ երկիրը չի պահանջում։ Չեղարկված չվերթներ, կորած ուղեբեռ, առողջական խնդիրներ… սա այն է, ինչ ոչ ոք չի ցանկանում ճամփորդության ժամանակ: Ճամփորդության ապահովագրությունը կօգնի խուսափել ավելորդ ծախսերից և անհանգստությունից: Հաշվի առեք, որ արտասահմանում բժշկական ծախսերը մի քանի անգամ ավելի թանկ են։
Ճամփորդության ապահովագրություն պետք է ձեռք բերել մինչ տվյալ երկիր մուտք գործելը։ Ձեռքբերման գործընթացը EFES Insurance բջջային հավելվածով տևում է ընդամենը 1 րոպե, իսկ թե ինչպես ձեռք բերել, կտեսնեք ստորև հոլովակում։
Yorumlar