2024 թվականի 3-րդ եռամսյակը հագեցած էր ԷՖԵՍ-ի համար. նոր համագործակցություններ, նոր ծրագրեր և ֆինանսական ցուցանիշների աճ։
Նախագծեր
-Իրականացվել է Insurance Universe ծրագիրն ուսանողների համար, որի ժամանակ ընկերության աշխատակիցները Հայաստանի լավագույն համալսարանների ուսանողների համար անցկացրել են խորացված դասընթացներ՝ ընդհանուր ապահովագրական ոլորտի, վաճառքների, բուժօգնության կազմակերպման, միջազգային շուկաների, տեխնոլոգիական զարգացման և շատ ու շատ այլ հետաքրքիր թեմաների վերաբերյալ:
-ԷՖԵՍ-ը և Ակբա բանկը, ամրապնդելով գործընկերային հարաբերությունները, իրենց հաճախորդների համար ստեղծել են հնարավորություն acba digital հավելվածի միջոցով այլ բանկային ծառայություններից բացի գնել նաև ճամփորդության ապահովագրություն՝ մի քանի հպումով։
-Օնլայն հարթակում ներդրվել է նոր հնարավորություն հաճախորդների համար՝ վճարում ամսական բաժանորդագրության միջոցով։ Կցելով քարտը՝ ավտոմատացվում է պայմանագրի ամսական վճարումները և քարտից ամսական գանձվում է համապատասխան գումարը։
Ամփոփվել են նաև 2024 թվականի 3-րդ եռամսյակի ապահովագրական շուկայի արդյունքները։ Ընդհանուր ապահովագրական շուկան՝ ներառյալ ապահովագրության պարտադիր տեսակները, կազմել է ավելի քան 52 մլրդ ՀՀ դրամ, որը նախորդ տարվա համեմատ աճել է ընդամենը 1%-ով։ ԷՖԵՍ-ը կամավոր ապահովագրատեսակներով հավաքագրել է 9,2 մլրդ ՀՀ դրամ՝ զբաղեցնելով կամավոր շուկայի 33% մասնաբաժինը և պահպանելով իր առաջատար դիրքերը։ Համընդհանուր աճի պայմաններում՝ ընկերությունը շարունակում է պահպանել իր դիրքերը առողջության, մեքենայի, գույքային, ճամփորդության և դժբախտ պատահարների ապահովագրությունում։
Ի տարբերություն շուկայի ապահովագրավճարների 1% աճի, հատուցումները գրանցել են 49% աճ նախորդ տարվա համեմատ։
Ընկերության ռազմավարական ուղղություններից առողջության ապահովագրության գծով ԷՖԵՍ-ը հավաքագրել է գրեթե 3,5 մլրդ ՀՀ դրամ ապահովագրավճար՝ զբաղեցնելով շուկայում 28% մասնաբաժին, և տրամադրել ավելի քան 2,7 մլրդ ՀՀ դրամ հատուցում։ Մարդկանց հետաքրքրությունը շարունակում է կայուն աճել մեքենաների ԿԱՍԿՈ ապահովագրության վերաբերյալ, և ԷՖԵՍ-ը, զբաղեցնելով շուկայի 32%-ը, հավաքագրել է ավելի քան 1,2 մլրդ ապահովագրավճար։
Չնայած շուկայի ընդհանուր աճի նվազմանը, 2024 թվականի 3-րդ եռամսյակը ցույց տվեց, որ հայկական ապահովագրական ոլորտում շարունակվում են վերափոխումների և նոր մարտահրավերների շրջաններ։ Դիտարկելով այս զարգացումները՝ սպասվում է, որ շուկայի մասնակիցները կշարունակեն մշտապես վերանայել իրենց ռազմավարությունները՝ առավել արդյունավետ գործելու և հաճախորդներին ծառայությունների ավելի արդյունավետ շրջանակ առաջարկելու համար։
Comentários