Ամսական վճարումների օրերը հիշելն այլևս անհրաժեշտ չէ։
Պատկերացրեք, որ այլևս չեք անհանգստանում ձեր պայմանագրի ամսական գումարը վճարելու մասին: Ո՛չ հիշեցումներ, ո՛չ սթրես, ո՛չ ուշացումներ, պարզապես մտքի հանգստություն՝ քանի որ ունեք ամսական բաժանորդագրություն, և վճարումները կատարվում են ավտոմատացված տարբերակով։

Ձեր պատկերացումն արդեն իրականություն է․ այժմ Դուք կարող եք կցել Ձեր վճարային քարտը մեր կայքում, ինչպես որ անում եք Netflix-ի, կոմունալ վճարումների, կամ այլ բաժանորդագրությունների դեպքում։ Ի՞ՆՉ Է ԻՐԵՆԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԱՅՍ ԳՈՐԾԻՔԸ Այս նոր գործիքի շնորհիվ ապահովագրական պայմանագրի վճարումները կկատարվեն առանց Ձեր մասնակցության և կխնայեն Ձեր ժամանակը։ Կցելով Ձեր վճարային քարտը՝ ավտոմատացնում եք պայմանագրի ամսական վճարումները, և ամսական բաժանորդագրությունների նման, Ձեր քարտից գանձվում է համապատասխան գումարը։ ԻՆՉՊԵ՞Ս ԿՑԵԼ ՔԱՐՏԸ
1. Այցելել online.efes.am կայք,
2. Պայմանագրեր հատվածից ընտրել ԿՑԵԼ ՔԱՐՏ ՊԱՅՄԱՆԱԳՐԻՆ (կամ պարզապես անցնել հետևյալ հղումով)

3. Լրացնել պայմանագրի համարը,
4. Տալ համաձայնություն և կցել բանկային քարտը,
5. Վերջ, քարտը կցված է։
Կցե՛ք Ձեր քարտը հիմա և վայելե՛ք ավտոմատ վճարումների պարզությունը:
Comments