top of page

Ի՞նչ նվիրել նոր բնակարան տեղափոխված ընկերոջը

3 hours ago
1 min read

Մեզնից յուրաքանչյուրը հաստատ ունի ընկեր, որը տեղափոխվել է նոր բնակարան, և այդ առիթով սկսել ենք հետաքրքիր ու հիշվող նվեր փնտրել։ Մտածել ենք՝ ի՞նչ նվիրել, երբ ուզում ենք, որ այն նաև իսկապես օգտակար լինի։

 

Նվեր ընտրելիս հաճախ երկար ենք մտածում, սակայն վերջում սովորաբար կանգ ենք առնում սպասքի, դեկորի, փոքր կենցաղային տեխնիկայի կամ խոհանոցային պարագաների վրա։ Դրանք կարող են նոր բնակարանն ավելի հարմարավետ դարձնել, բայց կա՞ արդյոք նվերի մեկ այլ տարբերակ, որը կարտահայտի նաև մեր հոգատարությունը։

 

Իսկ եթե այս անգամ նվիրենք ոչ թե պարզապես որևէ իր, այլ տան ապահովագրությո՞ւն։


Ինչո՞ւ տան ապահովագրությունը կարող է լավ նվեր լինել

Տունը միայն պատերն ու կահույքը չէ․ այն մեր առօրյան է, սովորությունները, սիրելի իրերն ու հիշողությունները։ Եվ որքան էլ ուշադիր լինենք մեր տան նկատմամբ, միշտ չէ, որ կարող ենք կանխել բոլոր անսպասելի իրավիճակները։

 

Չէ՞ որ կա հարևանին ջրելու վտանգը, եղանակն իր պլաններն ունի՝ ուժեղ քամին կամ փոթորիկը կարող են վնասել տունը։ Կան նաև «անկոչ հյուրեր», որոնք կարող են գողանալ կամ վնասել գույքը։ Ամեն ինչ կարող է պատահել՝ հրդեհից ու ջրի վնասներից մինչև կոտրված ապակիներ։

 

Նման իրավիճակներում առաջացած վնասները կարող են չնախատեսված ֆինանսական ծախսերի պատճառ դառնալ։ Այդ պատճառով տան ապահովագրությունը կարող է լինել անսովոր, սակայն շատ օգտակար նվեր։


Նվիրե՛ք հոգատարություն EFES Home-ի հետ՝ սկսած ամսական 2,500 դրամից

EFES Home տան ապահովագրությունը հնարավորություն է տալիս նախապես մտածել տան պաշտպանության մասին և ապահովագրական պայմանագրով նախատեսված դեպքերում խուսափել վնասների հետևանքով առաջացող չնախատեսված ֆինանսական ծախսերից։

 

Այսպիսով, նոր բնակարան տեղափոխված ընկերոջը կամ հարազատին կարող եք նվիրել մի բան, որը ոչ միայն օգտակար կլինի, այլև կարտահայտի Ձեր հոգատարությունը և՛ նրա, և՛ տան նկատմամբ։

 

 
 
 

Comments


bottom of page