Ամանորը գեղեցիկ է ամենուր, սակայն այսօր առանձնացրել ենք եվրոպական 5 Christmas market-ներ, որոնք Ձեզ կտեղափոխեն հրաշքների աշխարհ։
Մոնբելյար, Ֆրանսիա
Մոնբելյարի ամանորյա տոնավաճառը առանձնանում է իր յուրահատուկ մթնոլորտով: Ամեն տարի քաղաքը զարդարվում է հարյուրավոր լույսերով, որոնք ստեղծում են հեքիաթային տեսարան: Այս տոնավաճառում ներկայացված են ավելի քան 140 տաղավարներ, որտեղ մարդիկ ցուցադրում են ավանդական ֆրանսիական նվերներ, զարդեր, և ձեռագործ աշխատանքներ: Այցելուները կարող են վայելել տեղական համեղ ուտեստներ, ինչպես նաև Մոնբելյարի հայտնի խմիչքները:
Էսսեն, Գերմանիա
Էսսենի ամանորյա տոնավաճառը հայտնի է իր բազմազանությամբ և հարուստ մշակութային ծրագրերով:
Հին քաղաքի կենտրոնում բացված տոնավաճառը ներառում է ավելի քան 250 տաղավարներ, որտեղ վաճառվում են տեղական և միջազգային արվեստի գործեր, ձեռագործ նվերներ և ավանդական գերմանական ուտեստներ:
Քաղաքի հատուկ դեկորացիաները և լույսերը դարձնում են Էսսենը առավել գրավիչ: Այցելուները կարող են վայելել տաք գինի, բրատվուրստ, և այլ համեղ ուտեստներ՝ ուղեկցությամբ կենդանի երաժշտության, որը լրացնում է տոնական մթնոլորտը:
Պրահա, Չեխիա
Պրահայի ամանորյա տոնավաճառը աշխարհի ամենահայտնի տոնավաճառներից մեկն է:
Հին քաղաքի հրապարակում և Վացլավյան հրապարակում բացվող շուկաները զարդարված են շքեղ տոնական
լույսերով: Այստեղ այցելուները կարող են գտնել չեխական ավանդական զարդեր, ձեռագործ իրեր, փայտյա խաղալիքներ և տեղական համեղ ուտեստներ, տրդելնիկներ և տաք գինի: Տոնական միջոցառումները ներառում են նաև երգչախմբերի ելույթներ և մշակութային ներկայացումներ՝
տոնավաճառը դարձնելով ավելի գրավիչ:
Վիեննա, Ավստրիա
Վիեննայի տոնավաճառները փայլում են իրենց շքեղությամբ՝ ընդգրկելով քաղաքի գլխավոր հրապարակներն ու պուրակները: Ամենահայտնի շուկաներից մեկը ավանդական «Վիեննայի կախարդանք»-ն է, որը քաղաքապետարանի հրապարակը վերածում է փայլուն հեքիաթի: Այնտեղ ներկայացված են ավելի քան 150 տաղավարներ:
Վաճառվում են ավստրիական ավանդական ուտեստներ, տաք խմիչքներ, ձեռագործ զարդեր,և Սուրբ Ծննդյան այլ նվերներ: Վիեննայի տոնական մթնոլորտն առավել շքեղ է դառնում հսկայական լույսերով զարդարված ծառերով, իսկ երեխաների համար գործում են հատուկ ժամանցային խաղեր:
Մանչեսթեր, Մեծ Բրիտանիա
Մանչեսթերի ամանորյա տոնավաճառը Մեծ Բրիտանիայի ամենամեծերից է՝ հայտնի իր բազմազանությամբ: Քաղաքի տարբեր վայրերում տեղակայված տաղավարները ներկայացնում են թե՛ բրիտանական ավանդույթներ, թե՛ միջազգային մշակութային հարստություն: Այստեղ կարելի է գտնել հոլանդական պանրից մինչև գերմանական բրատվուրստ, իսպանական չուրոսից մինչև տեղական գինիներ:
Կենդանի երաժշտությունն ու զվարճալի միջոցառումները լրացնում են տոնավաճառի ուրախ
մթնոլորտը:
ԹՌԻՉՔԻՑ ԱՌԱՋ ՉՄՈՌԱՆԱ՛Ս ԿՆՔԵԼ ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆԴ ONLINE.EFES.AM ԿԱՅՔՈՒՄ:
Comments