2024 թվականի օգոստոսի 20-ին տեղի է ունեցել ԷՖԵՍ ԱՓԲԸ-ի Խորհրդի հերթական նիստը։
Նիստին մասնակցեցին Խորհրդի նախագահ Ջորջիո Կալլեգարին, խորհրդի անդամներ Վարդան Արամյանը, Մասիս Վարդանյանը, Մխիթար Մելիք-Շահնազարյանը և Տիգրան Փինաջյանը։
Ներկա էին նաև ընկերության ղեկավար անձնակազմի առանցքային ներկայացուցիչները՝ Գլխավոր գործադիր տնօրեն Արևշատ Մելիքսեթյանի գլխավորությամբ։
Խորհրդի նիստի ընթացքում քննարկվել են եռամսյակի հաշվետվությունները, ընկերության ձեռքբերումները, ընթացիկ մարտահրավերները և ապագա պլանները: Բացի այդ, անդրադարձ եղավ ներքին որոշ նոր կանոնակարգերի՝ հաճախորդների սպասարկման և փորձառության բարելավման նպատակով:
Հաստատված նոր կանոնակարգերը միտված են հաճախորդներին որակյալ և արդյունավետ ծառայություններ մատուցելուն, ավելի բաց և թափանցիկ աշխատանքին։
ԷՖԵՍ-ում մենք նպատակ ունենք շարունակաբար բարելավել մեր ծառայությունները, որպեսզի յուրաքանչյուր քայլում Դուք զգաք մեր մոտեցման որակը և համոզվեք՝ կարևորը Դուք եք:

Comments