top of page
Search
Writer's pictureEFES

AUTOCARE։ ԷՖԵՍ Ապահովագրական ընկերությունն այժմ կապահովագրի Ձեր մեքենան ԲՈԼՈՐ ռիկսերից։

Բոլորս գիտենք, որ ԱՊՊԱ պայմանագրով հատուցվում են միայն ավտոտրանսպորտային միջոցի օգտագործման հետևանքով երրորդ անձանց պատճառած վնասները, իսկ մեղավոր կողմի մեքենայի վնասները՝ ոչ։


Այլ ռիսկերի (այդ թվում՝ Ճանապարհատրանսպորտային պատահար) հետևանքով առաջացած վնասներից ապահովագրվելու համար ապահովագրական ընկերություններն առաջարկում են ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Հայաստանում առաջարկվող ԿԱՍԿՈ ապահովագրության պրոդուկտներն ունեն մեկ ընդհանուր հատկանիշ․ ապահովագրությունն իրականացվում է պայմանագրում նշված հստակ ռիսկերից, օրինակ՝ հրդեհ, պայթյուն, ճանապարհատրանսպորտային պատահար, և այլն։


ԷՖԵՍ-ն առաջարկում է ԿԱՍԿՈ ապահովագրության 4 հիմնական պրոդուկտ և յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ ցուցաբերելով անհատական մոտեցում՝ սպասարկում  է հաճախորդների պահանջների ավելի լայն շրջանակ։


Առաջին անգամ Հայաստանում ԷՖԵՍ-ը ներկայացնում է Բոլոր ռիսկերից ԿԱՍԿՈ ապահովագրություն՝ Autocare All Risks, որը ՀՀ-ում ավտոմեքենաների թերևս ամենազարգացած և ամենակատարյալ պրոդուկտն է՝ հետևյալ առավելություններով․

  1. Պայմանագրով չեն նշվում կոնկրետ ռիսկեր, այլ մեքենան ապահովագրվում է «ամեն ինչից»՝ լինի դա անբացատրելի վնաս, նոր հայտնաբերված ճաք, դիմապակու կոտրվածք, պահեստամասերի գողություններ, թե ճանապարհատրանսպորտային պատահարներ,

  2. ԷՖԵՍ-ն անցում է կատարում «պրոդուկտ»-ից «ծառայություն». Հաճախորդները բացի պատահարների սպասարկումից կարող են ստանալ մեքենայի սպասարկման մի շարք այլ ծառայություններ, այդ թվում՝ էվակուացում, շարժական վուլկանացում, քիմմաքրում, էլեկտրական սնուցման վերականգնում, սթափ վարորդի ծառայություն, սեզոնային անվադողերի փոխարինում և մի շարք այլ նմանատիպ ծառայություններ,

  3. Ընկերությունում գործում է պատահարների սպասարկման արագացված համակարգը, ինչը հնարավորություն է տալիս հաշված ժամերի ընթացքում ստանալ հատուցումը և կազմակերպել վերանորոգումը։

Պրոդուկտը մշակվել է՝ հաշվի առնելով Եվրոպական և Ամերիկյան ընկերությունների փորձը, ինչպես նաև Հայ հաճախորդի անհատական պահանջմունքները։

 

Առաջարկվում է նաև սահմանափակ ծածկույթով ԿԱՍԿՈ պրոդուկտ` Autocare Limited, որը հիմնականում նախատեսված է միջին գնի մեքենաների համար:

Հասարակության մեջ կան նաև այնպիսի վարորդներ, որոնց միակ մտահոգությունն ու վախը մեքենայի ամբողջական կորուստն է: Այդպիսի վարորդների համար դեռևս միակը Հայաստանում ԷՖԵՍ-ն առաջարկում է ԿԱՍԿՈ պրոդուկտ, որն ապահովագրում է մեքենան միայն ամբողջական կորստից՝ Autocare Total Loss։

 

ԷՖԵՍ-ի ռազմավարական ուղղություններից մեկը Հայաստանում ավտոմեքենաների կամավոր ապահովագրության մշակույթի ձևավորումն է։ Roadcare Assistance պրոդուկտը նշված նպատակին հասնելու գործիքներից մեկն է, որը կցվում է կամ որևէ ԿԱՍԿՈ պրոդուկտի հետ, կամ վաճառվում է առանձին: Այս պրոդուկտը նախատեսված է բնակչության բոլոր սեգմենտների համար և առաջարկում է հետևյալ ծառայությունները.

  1. Շարժական վուլկանացման ծառայություն,

  2. Էվակուացիա,

  3. Մարտկոցի սնուցման ծառայություն,

  4. Վառելիքի մատակարարում,

  5. ՀՀ տարածքում վարորդի և ուղևորների տեղափոխում վթարի վայրից մինչև նպատակակետ,

  6. Սթափ վարորդի ծառայություն և այլն:

 

Պրոդուկտի պայմանների մասին մանրամասն տեղեկություն ստանալու համար կապվե՛ք մեզ հետ՝ զանգահարելով 010700800 հեռախոսահամարով։

Comments


bottom of page