
EFES Oncocare-ը ԷՖԵՍ ապահովագրական ընկերության յուրահատուկ պրոդուկտն է՝ նախատեսված օնկոլոգիական հիվանդությունների ապահովագրության համար։ Այն աշխարհահռչակ Swiss Re վերաապահովագրական ընկերության և բժշկական երկրորդ կարծիքի տրամադրման մեջ մասնագիտացած ամերիկյան MediGuide ընկերության հովանու ներքո մշակված պրոդուկտ է, որը տրամադրում է ֆիքսված դրամական հատուցում քաղցկեղի ախտորոշման դեպքում, ինչպես նաև տրամադրում է բժշկական մասնագիտական երկրորդ կարծիք նշանակված բուժման, ախտորոշման կամ հետազոտության արդյունքների վերաբերյալ։
Ի՞նչ խնդիրներ է լուծում
Հիվանդության ավելի շուտ բացահայտման հնարավորություն:
Հիվանդության ախտորոշման դեպքում ֆինանսական միջոցների ակնթարթային հասանելիություն:
Ֆինանսական միջոցների ազատ տնօրինման հնարավորություն՝ բուժման, վիրահատության, թերապիայի թե ցանկացած այլ նպատակով։
Մտքի հանգստություն՝ Հայաստանում մահվան 2-րդ ամենատարածված պատճառից՝ քաղցկեղից պաշտպանված լինելու համար։
Հատուցում
Առավելագույն հատուցման գումարը ընտրվում է Ձեր ցանկությամբ` 4 մլն ՀՀ դրամից մինչև 30 մլն ՀՀ դրամ։
Օնկոլոգիական հիվանդությունների ախտորոշման դեպքում միանվագ հատուցում․
Ինվազիվ քաղցկեղ – 100% հատուցում
Քաղցկեղը նախաինվազիվ փուլում – 10% հատուցում
Ուղեղի և ողնուղեղի բարորակ ուռուցք - 100% հատուցում
Ու՞մ համար է նախատեսված
Կարող են ապահովագրվել 0-ից 80 տարեկան անձինք, ընդ որում մինչև 21 տարեկան երեխաները ավտոմատ ապահովագրվում են ծնողի պայմանագրին կից:


Կյանքը հիասքանչ է
Ապահովագրության տարածք
Ապահովագրությունը գործում է ամբողջ աշխարհում:

Որքա՞ն է կազմում ապահովագրավճարը
Ապահովագրավճարը կախված է Ձեր տարիքից և ընտրած հատուցման սահմանաչափից։
Ամսական ապահովագրավճարի մի քանի օրինակներ՝
Հաշվարկե՛ք Ձեր ապահովագրավճարը նախընտրելի հատուցման չափով
Ինչպե՞ս է վճարվում ապահովագրավճարը
Ի՞նչ ժամկետով է կնքվում
Պայմանագիրը կա րող է կնքվել 1 տարի ժամկետով: Առաջին տարվա համար գործում է 6 ամիս սպասման ժամկետ։



Բժշկական երկրորդ կարծիք
Սխալ ախտորոշման կամ սխալ բուժման հետևանքները կարող են լինել ծանր՝ ազդելով կյանքի որակի վրա, ինչը կարող է հանգեցնել հաշմանդամության կամ նույնիսկ մահվան: Միաժամանակ, դրանք կարող են առաջացնել անհարկի և թանկարժեք վիրահատությունների իրականացման կարիք։ Այս ծածկույթի շնորհիվ ապահովագրված անձը հնարավորություն կունենա ստանալ առաջատար կլինիկաների մասնագետների կարծիքը։ Գործում է միայն ՀՀ-ում ճշտված ախտորոշումների համար:
Բժշկական երկրորդ կարծիքի (Medical second opinion կամ MSO) շնորհիվ.
Առաջանում են ավելի քիչ առողջական բարդություններ և ավելի լավ առողջական վերջնարդյունքներ,
Ավելի արագ է անցնում վերականգնողական շրջանը և աշխատանքին ու ընտանիքին վերադառնալը,
Բացառվում են որոշ բարդ և ծախսատար վիրահատությունները և/կամ միջամտությունները,
Նվազում են բժշկական ապահովագրության հատուցումները և կրճատվում են հավելյալ ծախսերը։
Միայն 2022 թ․-ին MediGuide-ի գնահատած դեպքերի 91,43%-ից 3,20%-ի դեպքում եղել է ախտորոշման փոփոխություն, իսկ 88,23%-ի դեպքում՝ բուժման պլանի փոփոխություն։

Ինչպե՞ս է կնքվում պայմանագիրը
Պայմանագրի կնքման համար անհրաժեշտ են՝
-
ապահովադրի և ապահովագրված անձանց անձնագրերը,
-
սոց. քարտերը,
-
կոնտակտային հեռախոսահամարները,
-
էլ. հասցեները:
Պայմանագիրը կարող է կնքվել՝
-
Օնլայն` այցելելով online.efes.am կայք,
-
ԷՖԵՍ ապահովագրական ընկերության գրասենյակում,
-
Հրավիրելով ընկերության ներկայացուցչին հաճախորդին հարմար վայր։

Վերջին թարմացում: 21/10/2024 14:00

