top of page

EFES Social Credit Insurance

Ձեր ամենաարժեքավոր ներդրումը Ձեր և Ձեր ընտանիքի առողջության ապահովագրությունն է։ Այժմ այդ ներդրումը հնարավոր է դարձնել ավելի հասանելի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության աջակցությամբ։ EFES Social Credit-ի շնորհիվ Դուք կարող եք ձեռք բերել Ձեր կարիքներին համապատասխան առողջության ապահովագրություն՝ ստեղծված հատուկ Ձեզ համար։


EFES Social Credit Insurance-ը կառավարության կողմից եկամուտների հայտարարագրման շրջանակներում վերադարձվող ծախսերի ավելի արդի օգտագործելու և ներդնելու փաթեթ է, որի շրջանակներում Դուք հնարավորություն եք ստանում «անվճար» ներդրում անել Ձեր առողջության և բարեկեցության մեջ: Դուք կարող եք վճարել ապահովագրավճարը Ձեզ կամ Ձեր ընտանիքի անդամների համար և հաջորդ տարվա եկամուտների հայտարարագրման ժամանակ ստանալ վերադարձ՝ մինչև 50,000 դրամի չափով։ Մեր առաջարկվող պրոդուկտներն էլ հատուկ այնպես են մշակված, որ ապահովեն հենց այս գումարի առավելագույն վերադարձը։

 

travel insurance online armenia

Ովքե՞ր կարող են ստանալ գումարի վերադարձ

0-100 տարեկան անձանց համար

ամբողջ աշխարհում ծածկույթ

հատուկ հավելյալ ծածկույթներ՝ վիզայի մերժում և այլն

1.png
ճամփորդության ապահովագրություն

Ապահովագրությունը գործում է Հայաստանի քաղաքացիների համար

2.png
ճամփորդության ապահովագրություն

Որոնք վճարում են եկամտահարկ և պարտադիր պետք է հայտարարագրեն իրենց եկամուտները

3.png
ճամփորդության ապահովագրություն

Առողջության ապահովագրական փաթեթը ձեռք են բերել  ապահովագրական ընկերությունից

Հիմնական փաթեթներ

travel insurance online armenia
cover_edited_edited.jpg

Սիրտ և Վահան

Սրտի հիվանդությունների փաթեթ

Տարեկան

49,000 դրամ

Առողջ Ամրոց

Չարորակ նորագոյացությունների
բուժման փաթեթ

Տարեկան

49,000 դրամ

Առողջ Մարմին

Վարդանանց ՆԲԿ-ում տարեկան կանխարգելիչ բուժզննման փաթեթ

Տարեկան

49,000 դրամ

Սոցփաթեթը Վարդանանցում

Պետական ծառայողների Սոցփաթեթին նման ծածկույթ Վարդանանցում

Տարեկան

50,000 դրամ

Սիրտ և Վահան

  • Ապահովագրական ծածկույթ՝ 3,500,000 ՀՀ 

  • Պլանային վիրահատությունների վրա կիրառվում է 3 ամիս սպասման ժամկետ

  • Ապահովագրությունը գործում է Հայաստանի 0–63 տարեկան քաղաքացիների համար։

Հատուցվում է սրտի անհետաձգելի և պլանային իրավիճակների ներհիվանդանոցային վիրաբուժական բուժումը՝

  • Սրտի պսակաձև զարկերակների անգիոգրաֆիկ հետազոտություն,

  • Սրտի պսակաձև զարկերակների բալոնային անգիոպլաստիկա և ստենտավորում,

  • Աորտոկորոնար շունտավորում՝ բաց վիրահատական միջամտություն,

  • Աորտալ փականի պրոթեզավորում՝ սուր շերտազատման պարագայում,

  • Սրտի ռիթմը վարող սարքերի տեղադրում (pacemaker)՝ շտապ և անհետաձգելի իրավիճակներում,

  • Էլեկտրոֆիզիոլոգիական հետազոտություն և աբլյացիա՝ ռիթմի խանգարումների դեպքում,

  • Սրտի ռիթմը վարող սարքերի (ստիմուլյատորներ), կարդիովերտեր-դեֆիբրիլյատորների, սրտի աշխատանքը վերասինխրոնացնող սարքերի իմպլանտացիաներ՝ առանց վերոնշյալ բոլոր սարքերի արժեքի։

aghavnipoghosyan_A_joyful_family_moment_with_a_father_mother__f5e79590-e43b-434b-88c9-ef83
travel insurance online armenia

Ապահովագրության տարածք

Արտահիվանդանոցային և ներհիվանդանոցային ծառայությունները տրամադրվում են ՀՀ տարածքում գործող լիցենզավորված բուժհաստատությունում, որոնք ԷՖԵՍ ապահովագրական ընկերության գործընկեր են։

  • Սիրտ և Վահան, Առողջ ամրոց փաթեթների համար ապահովագրությունը գործում է մեր գործընկեր բուժկենտրոններում, իսկ Առողջ Մարմին և Սոցփաթեթը Վարդանանցում փաթեթների դեպքում՝ Վարդանանց ՆԲԿ-ում։

📍 Գործընկեր կլինիկաների ցանկը ամբողջովին հասանելի է հետևյալ հղումով՝ Բժշկական կենտրոնների ցանկ:

travel insurance online armenia

Ինչպե՞ս է վճարվում ապահովագրավճարը

Միանվագ

Ամսական

* Մինչև տարեվերջ

  * Ամսականի դեպքում կիրառվում են հավելավճարներ 

Պայմանագիր կնքելու համար

անհրաժեշտ է տրամադրել՝ 

  • Անձը հաստատող փաստաթղթեր,

  • Հեռախոսահամար,

  • Էլեկտրոնային հասցե,

  • Տարածաշրջանը, որտեղ պետք է գործի ապահովագրության պայմանագիր։

travel insurance online armenia

Պայմանագիրը կարող է կնքվել՝

  • ընկերության գրասենյակներում,

  • հրավիրելով ընկերության ներկայացուցչին Ձեզ հարմար վայր։

Ծրագրի ներքո ընկնող ԷՖԵՍ-ի կողմից առաջարկվող այլ ապահովագրության պրոդուկտներ ՝
3_edited.png
travel insurance online armenia

ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ

  • Առանձին բժշկական ծառայությունների (օրինակ՝ բժշկական հետազոտության, վիրահատության և նմանատիպ այլ ծառայությունների) դիմաց կատարված ծախսը չի համարվում սոցիալական ծախս:

  • Եթե գործատուն վճարում է ապահովագրության համար, ապա աշխատակիցը չի կարող պետությունից պահանջել փոխհատուցում:

  • Սոցիալական փաթեթի շահառուները անձամբ չեն կարող օգտվել առողջապահության գծով սոցիալական ծախսի փոխհատուցումից, փոխարենը՝ կարող է փոխհատուցումից օգտվել միայն ընտանիքի անդամների համար ապահովագրական փաթեթ ձեռք բերելու դեպքում։

  • Եթե հայտարարագիր ներկայացնող քաղաքացին օգտվում է հիփոթեքային վարկի կամ ուսման վարձի կամ շահաբաժնի մասով եկամտային հարկի վերադարձի հնարավորությունից, ապա նա կարող է ստանալ առողջության ապահովագրության փոխհատուցում միայն այն դեպքում, եթե ֆիզիկական անձին վերադարձված եկամտային հարկի գումարների միջև առկա է դրական տարբերություն:

travel insurance online armenia

ԷՖԵՍ ԱՓԲԸ-ն իրականացնում է ապահովագրություն ոչ կյանքի ապահովագրության առողջության ապահովագրության դասով

Վերջին թարմացում: 16/07/2025 14:00
bottom of page