ԷՖԵՍ հավելվածի գաղտնիության քաղաքականություն և օգտվելու կանոներ
Ընկերության տվյալներ
Հաստատված է 23․07․2024թ․ Կոդ՝ 04․00․01.
Խմբ․՝ 1․0.
«ԷՖԵՍ» Ապահովագրական ՓԲԸ Լիցենզիա: ԱՊՈ0012 ՀՎՀՀ: 08261284
Հասցե: Հայաստան, 0012, Երևան. Հրաչյա Քոչարի փող., 35/1
Հեռ․: +374 10 700800 Էլ․հասցե: info@efes.am
Ծանոթություն
Շնորհակալություն այս բջջային հավելվածն ընտրելու համար (այսուհետ՝ Հավելված)։ Այս հավելվածն օգտատերերին հնարավորություն է տալիս օգտվել անհրաժեշտ տեղեկատվությունից, համապատասխան ռեսուրսներից, հայտերի ներկայացման ծառայություններից, առցանց պայմանագրերի կնքման հնարավորությունից և «ԷՖԵՍ» ԱՓԲԸ-ի պրոդուկտների (ապահովագրական ծառայությունների) թարմացումներից։ Սույն կանոններում «մենք», «մեր» և «մեզ» տերմինները նշանակում են «ԷՖԵՍ» ԱՓԲԸ։
Գաղտնիության քաղաքականություն
Մենք բարձր ենք գնահատում մեր հանդեպ Ձեր վստահությունը։ Հետևաբար մենք պահպանում ենք այս վստահությունը՝ պաշտպանելով Ձեր գաղտնիությունը, մասնավորապես ստացված ցանկացած անձնական տվյալների մասով։ Այս ծանուցումը պարզաբանում է Հավելվածի միջոցով հավաքագրված անձնական տվյալների տեսակները, դրանց օգտագործումը և հանգամանքները, որոնց դեպքում դրանք կարող են բացահայտվել։ Սույն Գաղտնիության քաղաքականությունը վերաբերում է բացառապես սույն Հավելվածի օգտագործմանը։ Այն վերաբերում է բացառապես Ձեր կողմից Հավելվածի օգտագործման ընթացքում ստացված տվյալներին և չի տարածվում երրորդ անձանց միջոցով ձեռք բերված տվյալների կամ հանրությանը հասանելի տեղեկատվության վրա։ Պարբերաբար մենք կարող ենք վերանայել Գաղտնիության քաղաքականությունը՝ համաձայն գործող օրենսդրության և ներքին քաղաքականության, ընդ որում ամենաթարմ Գաղտնիության քաղաքականությունը գերակայում է Հավելվածի Գաղտնության Քաղաքականության բոլոր նախկին տարբերակներին։
Համաձայնություն
Հավելվածն օգտագործելիս անձնական տվյալները հավաքագրվում են՝ ԷՖԵՍ օգտատիրոջն արդյունավետ աջակցություն ցուցաբերելու նպատակով։ Երբ Դուք օգտագործում եք այս Հավելվածը, Դուք սեփական կամքով ստեղծում եք Ձեր անձնական պրոֆիլը։ Ձեզնից հավաքագրված տեղեկատվությունը խստորեն սահմանափակվում է, բայց մեզ հնարավորություն է տալիս մեր գործունեությունը ծավալել, հատուկ ծառայություններ մատուցել, Ձեզ՝ որպես ԷՖԵՍ օգտատիրոջ կամ այլ կերպ օգտակար հնարավորություններ ներկայացնել և ապահովել Ձեր սարքի հետ Հավելվածի համատեղելիությունը։ Անձնական տվյալները տրամադրելը Ձեր անձնական որոշումն է։ Այնուամենայնիվ, ընտրելը դա չանելը կարող է հանգեցնել Ձեր կողմից պահանջված ծառայությունները մատուցելու անհնարինությանը։ Տրամադրելով Ձեր անձնական տվյալները, ներառյալ՝ բիոմետրիկ նույնականացման համար անհրաժեշտ տվյալները, ցանկացած գաղտնի կամ կոնֆիդենցիալ տեղեկատվություն, ինչպիսիք են առողջության վերաբերյալ բժշկական տվյալները, և հետագայում Հավելվածը օգտագործելով՝ Դուք հաստատում եք, որ համաձայնություն եք տվել Ձեր անձնական տվյալների՝ ներառյալ գաղտնի կամ կոնֆիդենցիալ տեղեկատվության հավաքագրմանը, մշակմանը, պահպանմանը, փոխանցմանը և օգտագործմանը, ինչպես նաև երրորդ կողմ հանդիսացող մարմիններից Ձեր մասին տեղեկատվության հարցմանը՝ սույն ծանուցման մեջ նշված նպատակների համար։ Պայմանագրի շրջանակներում բոլոր ծառայությունները կատարվում են նշված եղանակներով՝ էլեկտրոնային փոստի, պաշտոնական կայքի, բջջային հավելվածի կամ կարճ (SMS) հաղորդագրությունների միջոցով: Վերոնշյալ եղանակներից ցանկացածով կատարված ծանուցումները համարվում են պատշաճ, և դրանց համար ստացման (ընթերցման) մասին հետադարձ ծանուցման (տեղեկացման) պահանջ չի սահմանվում:
Դուք պահպանում եք Ձեր համաձայնությունը հետ կանչելու իրավունքը՝ մեզ գրավոր տեղեկացնելով և դադարեցնելով սույն Հավելվածի օգտագործումը՝ հեռացնելով այն Ձեր սարքից։
Ավտոմատ կերպով հավաքագրված տեղեկատվություն
Ամեն անգամ Հավելվածի հետ առնչվելիս կամ այն օգտագործելիս՝ ավտոմատ կերպով Ձեր մասին հավաքագրվում է որոշակի տեղեկություն։ Այս տվյալները կարող են ներառել, բայց չսահմանափակվել հետևյալ տարրերով․ հատուկ էջեր, կոճակներ, պատկերներ, տեսանյութեր, հղումներ կամ հարցաթերթիկներ, որոնցից Դուք օգտվում եք այս Հավելվածում, Ձեր սարքի ծրագրային ապահովման և օպերացիոն համակարգի տեսակը և տարբերակը, օգտագործման ամսաթիվը, ժամը և տևողությունը, Ձեր բջջային օպերատորը և (կամ) ինտերնետ ծառայություն մատուցողը, Ձեր սարքի գտնվելու վայրը, սարքի ծագման երկրին ու սարքի կողմից օգտագործվող լեզուներին վերաբերող տվյալները։
Ինչպես ենք մենք օգտագործում և բացահայտում Ձեր տվյալները
Մեր հավաքագրած տվյալների մեծամասնությունն օգտագործվում է Ձեր հարցումներին համապատասխան՝ Հավելվածի հասանելի ապահովագրական ծառայությունների մատուցումը հեշտացման համար։ Բացի այդ, այն կարող է մեզ հնարավորություն ընձեռել մշակել և տրամադրել անհատականացված պրոդուկտներ և ծառայություններ։ Պարբերաբար մենք կարող ենք օգտագործել և բացահայտել անձնական նույնականացման տվյալները մեզ ծառայություններ մատուցողներին, փոխկապակցված և այլ՝ ոչ փոխկապակցված կազմակերպություններին հետևյալ դեպքերում․
-
Դատական վարույթներին, դատավարություններին, դատական որոշումներին կամ այլ իրավական գործընթացներին ի պատասխան,
-
Պետական մարմինների իրավական, կարգավորող կամ վարչական պահանջներին բավարարելու համար,
-
«ԷՖԵՍ» ԱՓԲԸ-ի, իր հաճախորդների, ծառայություններ մատուցողների կամ սպառողների իրավունքների կամ ակտիվների պաշտպանության, պայմանների կամ քաղաքականության դրույթների պահպանումն հաճախորդների խարդախություններից կամ վեճերից, և (կամ) Ձեզ կամ այլոց չվնասելն ապահովելու նպատակով,
-
Համաձայն այլ համապատասխան քաղաքականություններում, օգտագործման կանոններում կամ համաձայնագրերում նկարագրված դեպքերի,
-
Ձեզ ավելի լավ և արագ սպասարկելու համար, ներառյալ մեր, մեզ կողմնակի ծառայություններ մատուցողների, մեր խմբի այլ ընկերությունների և փոխկապակցված ընկերությունների պրոդուկտների և ծառայությունների առաջարկման համար,
-
Համաձայն օրենքով սահմանված կամ Ձեր կողմից արտոնված դեպքերի։
-
Դուք տալիս եք Ձեր համաձայնությունը, որ մենք և մեզ հետ փոխկապակցված, այդ թվում գործառույթների պատվիրակման պայմանագրով, ընկերությունները հավաքագրենք և օգտագործենք տեխնիկական և այլ հարակից տեղեկություններ, ինչպիսիք են Ձեր սարքի, համակարգի, Հավելվածի ծրագրային ապահովման և այլ նմանատիպ տվյալները, որոնք հավաքագրվում են ծրագրային ապահովման թարմացումների, պրոդուկտների սպասարկման և այս Հավելվածի հետ կապված այլ հարակից ծառայությունների տրամադրումը հեշտացնելու (եթե կիրառելի է) և սույն պայմաններին համապատասխանությունը ստուգելու նպատակով։ Բացի այդ, մենք կարող ենք օգտագործել այս տեղեկատվությունը մեր պրոդուկտների բարելավման կամ ապագայում Ձեզ բարելավված ծառայություններ կամ տեխնիկական ապահովում տրամադրելու համար:
Սույն Հավելվածի միջոցով տրամադրվող որոշ ծառայություններ կարող են պահանջել գտնվելու վայրի մասին տեղեկատվություն։ Այս ծառայությունները տրամադրելու համար «ԷՖԵՍ» ԱՓԲԸ-ն և փոխկապակցված ընկերությունները, կողմնակի ծառայություններ մատուցողները և գործընկերները կարող են փոխանցել, հավաքագրել, պահպանել, մշակել և օգտագործել Ձեր գտնվելու վայրի մասին տվյալները, ներառյալ Ձեր սարքի աշխարհագրական դիրքը իրական ժամանակում։ Օգտագործելով սույն Հավելվածը՝ Դուք Ձեր համաձայնությունն եք տալիս «ԷՖԵՍ» ԱՓԲԸ-ին, մեզ ծառայություններ մատուցողներին և գործընկերներին Ձեր գտնվելու վայրի մասին տեղեկատվությունը փոխանցել, հավաքագրել, պահպանել, մշակել և օգտագործել՝ պահանջվող ծառայությունների տրամադրման համար։ Ձեր գտնվելու վայրի մասին հավաքագրված տվյալները չեն նույնականացնում Ձեզ կամ Ձեր տրանսպորտային միջոցը կամ այլ օբյեկտը։
Նույնականացման տվյալների մեր սահմանումը բացառում է «համախառն» տեղեկատվությունը։ Համախառն տեղեկատվությունը վերաբերում է պրոդուկտների, ծառայությունների կամ հաճախորդների խմբի կամ կատեգորիայի մասին հավաքագրված տվյալներին, որոնցից հեռացված են հաճախորդների նույնականացման տվյալները։ Այլ կերպ ասած, Ձեր՝ ծառայության օգտագործման վերաբերյալ տեղեկատվությունը կարող է հավաքագրվել և համակցվել այն տվյալների հետ, թե ինչպես են ուրիշներն օգտագործում նույն ծառայությունը՝ առանց ստացված բազայի մեջ նույնականացնող տվյալները ներառելու։ Նմանապես, Ձեր գնած պրոդուկտների վերաբերյալ տվյալները կարող են հավաքվել և համակցվել ուրիշների գնումների տվյալների հետ։ Համախառն տվյալներն օգնում են մեզ հասկանալու հաճախորդների պահանջները և շուկայի միտումները՝ հնարավորություն տալով դիտարկել նոր պրոդուկտներ ու ծառայություններ և հարմարեցնել արդեն գոյություն ունեցողները՝ հաճախորդների կարիքները ավելի լավ բավարարելու համար։
Ձեր իրավունքները Ձեր անձնական տվյալների նկատմամբ
Դուք իրավունք ունեք տեսնել և փոփոխություններ կատարել մեր կողմից մշակվող Ձեր անձնական տվյալներում, ինչի համար անհրաժեշտ է էլեկտրոնային փոստի միջոցով ուղարկել գրավոր հարցում։ Բացի այդ, Դուք կարող եք Ձեր անձնական տվյալների հետ կապված ցանկացած հարցումը կամ մտահոգությունը ուղղել «ԷՖԵՍ» ԱՓԲԸ-ի Հաճախորդների սպասարկման պատասխանատուին՝ +37410 700 800 հեռախոսահամարով, որը հասանելի է առավոտյան 9։00-ից մինչև 17։00-ն՝ երկուշաբթիից ուրբաթ, կամ էլեկտրոնային նամակ ուղարկել info@efes.am էլեկտրոնային հասցեով։
Դուք նաև իրավունք ունեք գրավոր հարցում ներկայացնել «ԷՖԵՍ» ԱՓԲԸ-ին՝ խնդրելով դադարեցնել Ձեր անձնական տվյալների մշակումը, այդ թվում՝ մարքեթինգային նպատակներով։
Անվտանգություն
Մենք պահպանում ենք անվտանգության ընթացակարգեր, որոնց նպատակը Ձեր տվյալների պաշտպանությունն է։ Չնայած մեր կողմից անվտանգության միջոցների կիրառմանը, մենք չենք կարող երաշխավորել այս Հավելվածում Ձեր տրամադրած անձնական նույնականացման տվյալների բացարձակ անվտանգությունը, հատկապես երրորդ կողմի տեխնիկական, ծրագրային ապահովման ծառայությունների և հավելվածների հետ փոխգործակցելիս։ Մենք չենք կարող երաշխավորել նման երրորդ կողմի մատուցած ծառայությունների անվտանգությունը կամ անխափան, անսխալ աշխատանքը։ Նույնապես, մենք պատասխանատվություն չենք կրում Ձեր սարքի, որում տեղադրված է հավելվածը, ֆիզիկական կորստի կամ վնասի համար։
Հղումներ և արտաքին կայքեր
Այս Հավելվածը ներառում է այլ կայքերից և դեպի այլ կայքեր հղումներ։ Մենք չենք հավաստագրում առկա տեղեկատվությունը այլ կայքերում, որոնք Դուք մուտք եք գործում մեր կայքից կամ այս Հավելվածի միջոցով։ Մենք պատասխանատվություն չենք կրում այդ կայքերի գաղտնիության քաղաքականության կամ բովանդակության համար և մենք հստակորեն նշում ենք, որ չենք կրում պատասխանատվություն վնասներից՝ առաջացած նման կայքերի օգտագործման ընթացքում։
Ծանուցում սույն Հավելվածից Հայաստանից դուրս գտնվող օգտատերերի համար
Եթե Դուք գտնվում եք Հայաստանից դուրս, այս Հավելվածի միջոցով մեզ ներկայացվող ցանկացած տեղեկություն փոխանցվում է Ձեր գտնվելու վայրից Հայաստան։ Եթե Դուք նախընտրում եք Ձեր անձնական նույնականացման տվյալները պահել Ձեր գտնվող երկրի սահմաններում, խնդրում ենք ձեռնպահ մնալ դրանք մեզ փոխանցելուց։ Մեզ փոխանցելով Ձեր նույնականացման տվյալները՝ Դուք ուղղակիորեն համաձայնություն եք տալիս Ձեր տվյալների փոխանցմանը Հայաստան։ Սույն Հավելվածում հասանելի կամ ծառայությունների մատուցման ընթացքում հավաքագրված ցանկացած նույնականացման տվյալ կարող է պահպանվել և մշակվել Հայաստանում կամ ցանկացած այլ երկրում, որտեղ մենք, մեզ փոխկապակցված ընկերությունները, դուստր ձեռնարկությունները կամ ծառայություններ մատուցողները ծավալում ենք գործունեություն։
Հավելվածի օգտագործումը երեխաների կողմից
Մենք նպատակ չենք հետապնդում տեղեկատվություն հավաքագրել 18 տարեկանից երիտասարդ անձանցից։ Եթե Դուք 18 տարեկանից երիտասարդ եք, խնդրում ենք ձեռնպահ մնալ այս Հավելվածում տեղեկատվություն տրամադրելուց, եթե առկա չէ Ձեր ծնողի կամ օրինական խնամակալի համաձայնությունը։
Օգտագործման կանոններ
Օգտատիրոջ համաձայնագիրը, ինչպես նաև դրա դրույթները, որոնք ներառում են նաև Հավելվածի Գաղտնիության քաղաքականությունը («Պայմաններ»), վերաբերում են օգտատիրոջ փոխգործակցությանը «ԷՖԵՍ» ԱՓԲԸ-ի հետ այս Հավելվածի միջոցով, ներառյալ բոլոր հարակից թարմացումներն ու բարելավումները, որոնք փոխարինում կամ լրացնում են այս Հավելվածը («Լիցենզիա»)։
ԷՖԵՍ օգտատեր
Որպես «ԷՖԵՍ» ԱՓԲԸ-ի հաճախորդ («ԷՖԵՍ» օգտատեր)՝ այս Հավելվածն օգտագործելիս Դուք իրավունք ունեք օգտվելու «ԷՖԵՍ» ԱՓԲԸ-ի կողմից տրամադրվող համապատասխան ապահովագրական ծառայություններից՝ համաձայն «ԷՖԵՍ» ԱՓԲԸ-ի հետ Ձեր ապահովագրության պայմանագրի։ Խնդրում ենք ծանոթանալ «ԷՖԵՍ» ԱՓԲԸ-ի կողմից տրամադրված ապահովագրության պայմանագրին՝ համապատասխան ապահովագրական ծառայությունները կարգավորող դրույթները և պայմանները պարզաբանելու համար։
Որպես ԷՖԵՍ օգտատեր՝ Դուք հնարավորություն ունեք ստեղծել Հավելվածի հաշիվ («հաշիվ»)։ Ձեր հաշվի գաղտնիության և անվտանգության պահպանությունը, ինչպես նաև դրա միջոցով իրականացվող բոլոր գործողությունների վերահսկումը Ձեր պարտականությունն է։ Հետևաբար, խնդրում ենք ձեռնպահ մնալ Ձեր Հաշվի մանրամասները որևէ երրորդ անձի հայտնելուց։ Դուք համաձայնում եք անհապաղ տեղեկացնել «ԷՖԵՍ» ԱՓԲԸ-ին Ձեր Հաշվի անվտանգության ցանկացած խախտման վերաբերյալ։
Ոչ-ԷՖԵՍ օգտատեր
Եթե Դուք ներկայումս ԷՖԵՍ օգտատեր չեք կամ եթե Ձեր ծածկույթը ԷՖԵՍ-ի ապահովագրական ծրագրերից որևէ մեկով սպառվել է, Դուք դեռ կարող եք օգտվել այս Հավելվածից՝ հետադարձ կապի ապահովման, մարքեթինգային նյութերի և այլ հրապարակված տեղեկությունների ստացման նպատակով, որոնք հասանելի են Հավելվածում։
Լիցենզիայի շրջանակը
Այս Հավելվածը հասանելի է Ձեզ անվճար լիցենզիավորման պայմանով։ Այս Հավելվածը Ձեզ չի պատկանում։ Սույն Պայմանները ներկայացնում են Հավելվածից օգտագործման կանոնների համապարփակ համաձայնագիրը։ Ձեր կողմից Հավելվածի ներբեռնումը կամ օգտագործումը նշանակում է, որ Դուք համաձայն եք սույն Պայմաններին։ Եթե Դուք համաձայն չեք սույն Պայմաններին, խնդրում ենք ձեռնպահ մնալ այս Հավելվածը ներբեռնելուց, տեղադրելուց և օգտագործելուց։ Լիցենզիայի պայմանները կարգավորում են ցանկացած թարմացում, որը փոխարինում կամ լրացնում է Հավելվածը, բացառությամբ այն դեպքերի, երբ նման թարմացումները կից չունեն առանձին լիցենզիա, որի պարագայում գերակայում են տվյալ լիցենզիայի պայմանները։
Մտավոր սեփականության իրավունք
Սույն Հավելվածի նյութերը, որոնք ներառում են տեքստ, պատկերներ, աուդիո և վիդեո ձայնագրություններ, ինչպես նաև դրանց դասավորվածությունը, ենթակա են հեղինակային իրավունքի և մտավոր սեփականության պաշտպանության այլ ձևերի իրենց համապատասխան սեփականատերերի կողմից։ Բոլոր ապրանքանշանները, լոգոները և ծառայության նշանները, որոնք հիշատակվում կամ օգտագործվում են այս Հավելվածում («Ապրանքանշաններ»), պատկանում են համապատասխան սեփականատերերին։ Ապրանքային նշանները և ԷՖԵՍ-ի հետ կապված այլ նույնականացման նշանները չեն կարող փոփոխվել, օգտագործվել, ներբեռնվել, պատճենվել կամ տարածվել որևէ այլ կերպ, քան որպես սույն Հավելվածից նյութերի արտոնված ներբեռնումը, պատճենումը կամ փոխանցումը։
Համապատասխան սեփականատերերը/արտոնագրողները սույնով Ձեզ տրամադրում են ոչ բացառիկ, չփոխանցվող լիցենզիա՝ ներբեռնելու, տեղադրելու և օգտագործելու այս Հավելվածը Ձեր սմարթֆոնի, համակարգչի կամ այլ էլեկտրոնային կամ շարժական սարքի վրա («Սարք») Ձեր անձնական, ոչ առևտրային օգտագործման համար՝ սույն Պայմանների ներքո։
Այս թույլտվությունը տրամադրվում է պայմանով, որ անհրաժեշտ է․ ա) ձեռնպահ մնալ այս Հավելվածում ցուցադրվող բովանդակությունը փոփոխելուց, բ) պահպանել հեղինակային իրավունքի, ապրանքանշանի և այլ իրավական սեփականության անձեռնմխելիությունը, գ) ծանոթանալ և պահպանել այս Հավելվածը կամ դրա բովանդակությունը կարգավորող կանոնները, պայմանները և ծանուցումները։ Բացառությամբ նախորդ պարբերությունում նշված սահմանափակ թույլտվության, համապատասխան սեփականատերերը/արտոնագրողները Ձեզ չեն տրամադրում որևէ ապրանքային նշանի, հեղինակային իրավունքի կամ սեփականության կամ մտավոր սեփականության որևէ հստակ կամ ենթադրյալ արտոնագիր, իրավունք կամ լիցենզիա։ Այս Հավելվածում ապրանքային նշանների կամ Հավելվածի ցանկացած այլ բովանդակության օգտագործումը խստիվ արգելվում է, բացառությամբ սույն Պայմաններում նշված դեպքերի։ Դուք սույնով ծանուցվում եք, որ համապատասխան սեփականատերերը/արտոնագրողները խստորեն պաշտպանելու են իրենց մտավոր սեփականության իրավունքները օրենքի ամբողջ ուժով, ներառյալ՝ անհրաժեշտության դեպքում՝ քրեական հետապնդման միջոցով։
Այս Հավելվածի օգտագործումը
Ձեզ արգելված է փոխանցել կամ տրամադրել որևէ տեղեկատվություն, որը․ ա) խախտում է երրորդ կողմի մտավոր սեփականության, հրապարակայնության կամ գաղտնիության իրավունքը, բ) հակասում է ցանկացած կիրառելի օրենքի կամ կանոնակարգի, գ) ներառում է զրպարտող, անպարկեշտ, կեղծ, սպառնացող, ոչ պատշաճ կամ ոչ պրոֆեսիոնալ տարրեր, դ) պարունակում է վիրուսներ, «տրոյական ձիեր», «ճիճուներ», «ժամային ռումբեր» կամ համակարգչային ծրագրավորման այլ ծրագրեր, որոնք նախատեսված են ցանկացած համակարգի, տվյալների կամ անձնական տեղեկատվության վնասման, վնասակար միջամտության, գաղտնալսման կամ օտարելու համար, ե) այլ կերպ հակաօրինական կամ հանցավոր է։ Վերոնշյալի սահմաններում օգտատերերը պահպանում են իրենց հայեցողությունը որոշելու փոխանցվող տեղեկատվությունը և տրամադրվող բովանդակությունը։ Մենք սովորաբար խմբագրական դատողություններ չենք անում Ձեր տրամադրած որևէ տեղեկատվության վերաբերյալ։ Այնուամենայնիվ, մենք իրավունք ունենք ձեռնարկելու ցանկացած միջոց, որը համարում ենք անհրաժեշտ կամ տեղին՝ մեղմելու Ձեր հաղորդումից կամ տրամադրած տեղեկատվությունից բխող պատասխանատվությունը սահմանափակելու կամ մեզ ծառայություններ մատուցողների (ներառյալ՝ ինտերնետ հասանելիության մատակարարների) հետ հարաբերությունները պահպանելու համար։ Մենք համագործակցում ենք իրավապահ մարմինների հետ, որոնք պահանջում են կամ մեզ ուղղորդում են բացահայտելու նման տեղակատվություն կամ բովանդակություն տեղադրող անձի ինքնությունը։
Երրորդ կողմ շահառու - Apple
Apple-ը և նրա դուստր ընկերությունները սույն Օգտատիրոջ համաձայնագրի շահառուներ են։ Սույն Օգտատիրոջ համաձայնագրում նշված կանոններն ու պայմաններն ընդունելուց հետո Apple-ն իրավասու է կիրառել այս համաձայնագիրը Ձեր դեմ՝ որպես երրորդ կողմ - շահառու։ Apple-ը և նրա դուստր ընկերությունները պարտավորություն չեն կրում սույն Հավելվածի հետ սպասարկման կամ աջակցության ծառայություններ մատուցելու համար։
Երրորդ կողմի ծառայություններ
Այս Հավելվածի օգտագործումը ենթադրում է ապարատային, ծրագրային ապահովում, ծառայությունների և հավելվածների ներգրավում, որոնք չեն մշակվել և չեն վերահսկվում մեր կողմից։ Դրանք ներառում են Ձեր բջջային սարքը, Ձեր ծառայության մատակարարի կողմից տրամադրվող բջջային կապը, Ձեր սարքի օպերացիոն համակարգը, դիտարկիչը, էլեկտրոնային փոստի և sms ծրագրերը, հավաքիչը և այլ հավելվածները։ Մենք չենք կարող երաշխավորել երրորդ կողմի կողմից մշակված սարքերի, ծրագրերի, ծառայությունների և հավելվածների անխափան աշխատանքն այս Հավելվածի հետ։ Հետևաբար, մենք հստակորեն նշում ենք, որ չենք կրում որևէ պատասխանատվություն առաջացած նման երրորդ կողմի ապարատային, ծրագրային ապահովման, ծառայությունների և հավելվածների հետ ներգրավվածությունից և փոխազդեցությունից։
Վճարներ և այլ ծախսեր
Այս հավելվածն օգտագործում է տվյալների ցանց, որը կառավարվում է Ձեր անլար ծառայության մատակարարի կողմից՝ Ձեր սարքից տվյալները մեր սերվերներին և զանգերի կենտրոններին փոխանցելու, ինչպես նաև տեղեկատվությունը Ձեզ հետ ուղարկելու համար։ Կախված Ձեր տարիֆային պլանից՝ Դուք կարող եք գանձվել Ձեր անլար ծառայության մատակարարից՝ իրենց ցանցից և/կամ հատուկ ծառայություններից օգտվելու համար, ինչպիսիք են՝ հեռախոսազանգեր կատարելը, տեքստային հաղորդագրություններ և/կամ էլեկտրոնային նամակներ ուղարկելը կամ ստանալը, կամ այլ ծառայությունները։ Դուք կրում եք ամբողջական պատասխանատվություն ցանկացած նման ծախսերի համար, որոնք առաջացել են այս Հավելվածի օգտագործման արդյունքում։
Երրորդ կողմի ծառայություններ մատուցողներ և գովազդատուներ
Մեզ իրավունք է վերապահվում մեր հայեցողությամբ Հավելվածում ցուցադրել մեր գործընկերների և այլ երրորդ կողմերի ապրանքներ, ծառայություններ, գովազդներ և այլ առաջարկներ։ Ձեզ ներկայացված ցանկացած նման առաջարկ ուղղակիորեն առաջարկվում և տրամադրվում է համապատասխան երրորդ կողմ - ծառայություններ մատուցողի կամ գովազդատուի կողմից, եթե այլ բան հստակորեն նշված չէ։ Գնելով այդ ապրանքներից կամ ծառայություններից որևէ մեկը՝ Դուք գիտակցում եք, որ պայմանագրային հարաբերությունների մեջ եք մտնում համապատասխան գործընկերոջ, երրորդ կողմ - ծառայություններ մատուցողի կամ գովազդատուի հետ։ Ցանկացած փոխազդեցություն կամ գործարք, որը Դուք կատարում եք երրորդ կողմ - ծառայություններ մատուցողի կամ գովազդատուի հետ, որոնք առաջացել են Հավելվածի միջոցով, ներառյալ ապրանքների կամ ծառայությունների վճարումն ու առաքումը, ինչպես նաև դրանց հետ կապված կանոնները, պայմանները, երաշխիքները կամ հայտարարությունները կատարվում են բացառապես Ձեր և այդպիսի ծառայություններ մատուցողի կամ գովազդատուի միջև։ Մենք չենք կրում որևէ պատասխանատվություն երրորդ կողմ - ծառայություններ մատուցողի կամ գովազդատուի գործողությունների կամ պարտականությունների չկատարման, ինչպես նաև դրա հետևանքով առաջացած ցանկացած բնույթի կորստի կամ վնասի համար։
Փոփոխություններ սույն կանոններում
Խնդրում ենք նկատի ունենալ, որ մենք պարբերաբար թարմացնում ենք սույն Կանոնները, և մենք պահպանում ենք դրանք ցանկացած ժամանակ փոփոխելու իրավունքը։ Մենք կտեղեկացնենք Ձեզ ցանկացած փոփոխության մասին՝ այս Կանոնների վերևի մասում նշելով վերջին թարմացման ամսաթիվը։ Սույն Կանոնները պարբերաբար վերանայելը և տեղեկացված լինելը ցանկացած թարմացման մասին Ձեր պարտականությունն է։ Այս Կանոնները փոխարինում են Հավելվածի վերաբերյալ հրապարակված ցանկացած նախկին Կանոններին, և Ձեր կողմից Հավելվածի շարունակական օգտագործումը նշանակում է, որ Դուք ընդունում եք այս Կանոնների վերջին տարբերակում կատարված փոփոխությունները։
Պատասխանատվությունից հրաժարում և սահմանափակում
Դուք հստակորեն ընդունում և համաձայնում եք, որ այս Հավելվածի օգտագործումը պարունակում է անխուսափելի ռիսկեր, և Դուք ամբողջությամբ պատասխանատվություն եք կրում դրա հետ կապված որակի, արդյունավետության, ճշգրտության և պահանջվող ռեսուրսների գնահատման համար։ Գործող օրենսդրությամբ թույլատրված առավելագույն չափով սույն Հավելվածը և բոլոր նյութերը, տեղեկատվությունը, պրոդուկտները, ծրագրերը և ծառայություններն առաջարկվում են «ինչպես որ կա» և «ինչպես հասանելի է» հիմունքներով՝ առկա թերություններով, եթե այդպիսիք կան և առանց որևէ երաշխիքների։
Սույնով մենք հրաժարվում ենք գործող օրենսդրությամբ թույլատրված բոլոր երաշխիքներից և պայմաններից, որոնք վերաբերում են սույն Հավելվածին և դրանում ներկայացված բոլոր նյութերին, տեղեկատվությանը, պրոդուկտներին, ծրագրերին և ծառայություններին, բացահայտ, ենթադրյալ կամ օրենքով, ներառյալ, բայց չսահմանափակվելով միայն ենթադրյալ երաշխիքների և/կամ առևտրային արժեքների պայմանների, բավարար որակի, որոշակի նպատակին համապատասխանության, ճշգրտության և երրորդ կողմի իրավունքների իրացման և դրանք չխախտելու պայմանով։ Մեր կամ մեր լիազոր ներկայացուցչի կողմից տրամադրված ոչ մի բանավոր կամ գրավոր տեղեկատվություն կամ խորհուրդ չի կարող իրենից ենթադրել երաշխիք։ Մասնավորապես, մենք չենք երաշխավորում, որ այս Հավելվածը կլինի անխափան, թարմացված, անվտանգ կամ անսխալ։
Գործող օրենսդրությամբ թույլատրված առավելագույն չափով, մենք պատասխանատվություն չենք կրում մարմնական վնասվածքների կամ որևէ պատահական, հատուկ, անուղղակի կամ հետևանքային վնասների համար, ներառյալ, բայց չսահմանափակվելով բաց թողնված եկամուտը, տվյալների վնասը կամ կորուստը, տվյալների ստացման կամ փոխանցման անհնարինությունը, բիզնեսի ընդհատումը կամ որևէ այլ առևտրային վնասը կամ կորուստը, որն առաջացել է կամ առնչվում է սույն Հավելվածի օգտագործումից կամ Հավելվածում ներկայացված որևէ նյութի, տեղեկատվության, պրոդուկտների, ծրագրերի և ծառայությունների օգտագործման անհասանելիությունից՝ անկախ պատճառներից՝ լինի դա պայմանագրով, իրավախախտմամբ կամ այլ կերպ, նույնիսկ եթե մեզ տեղեկացվել է նման վնասի հնարավորության մասին։ Այն իրավական գոտիներում, որտեղ օրենքով արգելված է պատասխանատվության բացառումը, բոլոր վնասների համար մեր ընդհանուր պատասխանատվությունը չի կարող գերազանցել տասը հայկական դրամը (10,00 ՀՀ դրամ)։ Այս սահմանափակումները կկիրառվեն նույնիսկ այն դեպքում, եթե վերոհիշյալ պաշտպանության միջոցը չի հասնում իր հիմնական նպատակին։
Գործողության և գործողության դադարեցման ժամկետ
Սույն Կանոններն ուժի մեջ են մտնում այս Հավելվածը ներբեռնելուց անմիջապես հետո և գործում են մինչև Ձեր կողմից այս Հավելվածի օգտագործումը չդադարեցվի։ Դուք կարող եք ցանկացած պահի դադարեցնել Հավելվածի հասանելիությունը կամ հեռացնել այն։ Սույն Կանոնները չպահպանելը կհանգեցնի Ձեզ տրված ցանկացած իրավունքների ավտոմատ հետկանչմանը՝ առանց նախնական ծանուցման, և Դուք պարտավորվում եք անհապաղ ոչնչացնել ներբեռնված բոլոր նյութերի պատճենները, որոնք գտնվում են Ձեզ մոտ կամ Ձեր վերահսկողության տակ։ Մենք իրավունք ենք վերապահում դադարեցնել այս Հավելվածի գործունեությունը ցանկացած պահի և ցանկացած պատճառով՝ նախապես ծանուցման պայմանով։ Դադարեցվելուց հետո այս Հավելվածն օգտագործելու Ձեր թույլտվությունը դադարում է։
Սույն Կանոնների դրույթները, որոնք վերաբերում են պատասխանատվության սահմանափակումներին, կշարունակեն գործել նույնիսկ սույն Կանոնների դադարեցումից հետո և ուժի մեջ կմնան անորոշ ժամանակով։
Կիրառելի օրենսդրություն
Սույն Կանոնները և դրանց հետ կապված ցանկացած գործողություններ պետք է կարգավորվեն և մեկնաբանվեն Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխան։ Դուք համաձայնում եք, որ մեր կողմից Ձեզ էլեկտրոնային եղանակով ներկայացված ցանկացած ծանուցում, համաձայնագիր կամ այլ հաղորդակցություն համապատասխանում է հաղորդակցման բոլոր իրավական պահանջներին, ներառյալ գրավոր ձևի անհրաժեշտությունը։