top of page

Տեղեկագրություն․Մայիսի 21-29 

Fitch. Եվրոպայի թոփ-4 վերաապահովագրողները հավատարիմ են մնում 2025-ի իրենց հանդուգն նպատակներին

Ըստ Fitch Ratings-ի՝ Եվրոպայի չորս խոշոր վերաապահովագրողները՝ Munich Re, Swiss Re, Hannover Re և SCOR-ը, շարունակում են փորձել իրականացնել իրենց 2025թ․ նպատակները՝ չնայած վերջին վնասաբեր աղետներին, որոնց թվում են Կալիֆորնիայի հրդեհները։

​

Համաձայն Fitch Ratings-ի՝ ընկերություններին օգնում են անդերրայթինգային ուժեղ ցուցանիշները, գնագոյացման կարգապահությունը և վերաապահովագրության շուկայի բարենպաստ պայմանները։ Ընկերությունների կապիտալի ամուր դիրքերը և եկամտաբերության կայունությունը շարունակում են աջակցել նրանց երկարաժամկետ ռազմավարական նպատակների իրականացմանը։

​

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ՝ Reinsurance News article

Generali-ն վերադարձել է արժեթղթերի շուկա՝ €200 մլն վերաապահովագրական ծածկույթ ստանալով փոթորիկների և երկրաշարժերի դեմ

Իտալական Generali ապահովագրական ընկերությունը վերադարձել է ապահովագրական արժեթղթերի շուկա (Insurance-Linked Securities Market)` Lion Re Dac-ի միջոցով թողարկելով 200 մլն եվրո արժողությամբ աղետային պարտատոմսեր (catastrophe bond): Այս պարտատոմսը վերաապահովագրական ծածկույթ է տրամադրում Եվրոպայում՝ փոթորիկների և Իտալիայում՝ երկրաշարժերի դեպքում։ Թողարկումը ներառում է երկու դասի պարտատոմսեր, 125 մլն եվրո արժողությամբ «Class A» պարտատոմսեր՝ ծածկելով՝ և՛ փոթորիկները, և՛ երկրաշարժերը, ինչպես նաև 75 մլն եվրո արժողությամբ «Class B» պարտատոմսեր՝ ծածկելով միայն երկրաշարժերը։ Class A և Class B արժեթղթերը ներկայացնում են ռիսկի և եկամտաբերության տարբեր մակարդակներ։ Class A արժեթղթերը ունեն ավելի ցածր ռիսկ և ավելի ցածր եկամտաբերություն, քանի որ համարվում են ավելի ապահով ներդրողների համար, իսկ Class B-ն՝ չնայած բարձր ռիսկին, տալիս է ավելի մեծ եկամտաբերության հնարավորություն, սակայն կրում է զգալիորեն ավելի մեծ վտանգ՝ առաջինը կրելով կորուստները և մեծ աղետների դեպքում ռիսկի տակ դնելով ամբողջական գումարը։

​

Ընդհանուր հոդվածին կարող եք ծանոթանալ այստեղ՝ Generali gets €200m of windstorm & quake reinsurance with return to ILS market

Generali-ն գրանցել է 8․6% գործառնական եկամտի աճ 1-ին եռամսյակում՝ շնորհիվ գույքային ապահովագրության բարձր եկամտաբերության

​Generali-ն 2025 թվականի առաջին եռամսյակում ունեցել է տարվա հաջող մեկնարկ՝ գրանցելով շահույթի աճ 8.6%-ով, որի շնորհիվ կազմելով €2.1 միլիարդ։ Այս աճը հիմնականում պայմանավորված է եղել գույքի ապահովագրության ոլորտի բարձր արդյունքներով։ Այս սեգմենտը բերել է ավելի քան €1 միլիարդ շահույթ, մինչդեռ անցյալ տարի այդ ցուցանիշը եղել է €867 միլիոն։ Բացի այդ, ընկերությունը բարելավել է իր արդյունավետությունը, գրանցելով 89.7% կոմբինացված գործակից։ Չնայած ընդհանուր ապահովագրավճարները մնացել են անփոփոխ՝ կազմելով €26.5 միլիարդ, հատկանշական է, որ գույքի ապահովագրության ոլորտում արձանագրվել է ապ․ վճարների 8.6% աճ, ինչը հավասարակշռել է կյանքի ապահովագրության նկատվող 4.5% անկումը։ Անկախ այս անկումից, ընկերությունը ունեցել է ավելի քան 30% աճ նոր ներդրումների մեջ կյանքի ապահովագրության գծով, հատկապես Իտալիայում և Գերմանիայում։ Generali-ի ֆինանսական կայունության մակարդակը նույնպես բարելավվել է՝ վճարունակության գործակիցը հասնելով 210%-ի։ Ընկերությունը հայտնում է, որ շարունակում է առաջ շարժվել իր 2025–2027 թթ․ նպատակներին հասնելու ուղղությամբ, որոնց թվում է շահույթի տարեկան 8–10% աճը։

​

Ամբողջական հոդվածին կարող եք ծանոթանալ այստեղ՝ Generali reports 8.6% rise in operating result for Q1’25 with strong P&C performance

Կյանքի ապահովագրության ոլորտը խթանում է ապահովագրական շուկայի աճը – Allianz

Insurance Business կայքի հոդվածում ներկայացված են Allianz Research-ի հետազոտությունները, համաձայն որոնց՝ 2024 թվականին գլոբալ ապահովագրական ոլորտը զգալի աճ է արձանագրել։ Աշխարհում ընդհանուր ապահովագրավճարների ծավալը աճել է 8․6%-ով՝ հասնելով 7․0 տրիլիոն եվրոյի, որի հիմնական շարժիչ ուժը եղել է կյանքի ապահովագրության ոլորտը։ Կյանքի ապահովագրության ոլորտում ապ․վճարները աճել են 10․4%-ով՝ հատկապես Հյուսիսային Ամերիկայում և Չինաստանում բարձր պահանջարկի շնորհիվ, ինչը պայմանավորված է բարձր տոկոսադրույքներով և կենսաթոշակային ծրագրերի աճով։

Մեծ Բրիտանիայում եկամուտների պահպանման ապահովագրության պահանջարկը արագ աճում է, մինչդեռ մյուս ապահովագրական պրոդուկտների տենդենցը ոչ միանշանակ է – Swiss Re

Այս հոդվածում ներկայացված է Swiss Re-ի ուսումնասիրությունը՝ կապված Մեծ Բրիտանիայի անհատական ապահովագրական շուկայի հետ 2024 թվականին։

 

Հիմնական շեշտը դրվում է եկամուտների պահպանման ապահովագրության 18% աճի վրա, որը անձնական ապահովագրական պրոդուկտների մեջ ամենամեծ աճն է գրանցել։ Այս պահանջարկի աճը պայմանավորված է հանգամանքով, որ սպառողները մեծ ուշադրություն են դարձնում ֆինանսական անվտանգությանը՝ տնտեսական անորոշության և հիփոթեքային վարկերի վճարումների աճի հետ։

 

Չնայած եկամուտների պաշտպանության ապահովագրությունը զգալի աճ է գրանցել, այլ պրոդուկտների վաճառքները՝ օրինակ, կրիտիկական հիվանդությունների ապահովագրությունը՝ նվազել են։

 

Կյանքի ապահովագրության վաճառքը նույնպես նվազել է։ Զեկույցում նշվում է, որ տնտեսական գործոնները, այդ թվում՝ COVID 19-ի ժամանակ տրամադրված ցածր տոկոսադրույքով հիփոթեքների ժամկետի ավարտը, կարող են ազդել ապագայում եկամուտների պահպանման ապահովագրության պահանջարկի վրա։​​

Ամբողջական նյութը կարող եք կարդալ այստեղ՝ UK income protection demand soars as other products show mixed trends – Swiss Re

bottom of page