ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ԳՈՒՅՔ
ԳՈՒՅՔԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Գույքի ապահովագրությունը ընկերության գործունեության անընդհատության ապահովման կարևորագույն բաղադրիչներից մեկն է։ Ամեն օր ականատես ենք լինում հրդեհների, տարերային աղետների, տեխնիկական վթարների, և այլ անկանխատեսելի պատահարների, որոնք խափանում են արտադրական և բիզնես պրոցեսները։ Գույքի ապահովագրությունը հնարավորություն է տալիս խուսափել այդպիսի պատահարների արդյունքում տեղի ունեցած բացասական ֆինանսական հետևանքներից։
Ի՞ՆՉՆ Է ԿԱՐԵԼԻ ԱՊԱՀՈՎԱԳՐԵԼ
-
Շենքեր և շինություններ,
-
բնակարաններ, առանձնատներ, ամառանոցներ, ներառյալ ներքին հարդարանք,
-
բիզնես կենտրոններ,
-
առևտրային կենտրոններ,
-
արտադրական տարածքներ, գործարաններ,
-
պահեստներ և պահեստային ապրանքներ,
-
գրասենյակային տարածքներ, ներառյալ գրասենյակային գույք,
-
արտադրական սարքեր և սարքավորումներ, հոսքագծեր,
-
արդյունաբերական տեխնիկա,
-
ոչ բնակելի տարածքներ՝ ավտոտնակներ, նկուղներ։
-
և այլն։
Ո՞Ր ՊԱՏԱՀԱՐՆԵՐՆ ԵՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՎՈՒՄ
ՏԱՐԲԵՐԱԿ 1 – Նշված ռիսկերից ապահովագրություն
-
Հրդեհ,
-
Պայթյուն, այդ թվում` կենցաղային օգտագործման գազի պայթյուն,
-
Վնասվածք ջրից (կոյուղիներ, ջեռուցման համակարգեր, հակահրդեհային համակարգեր),
-
Տարերային աղետ՝ փոթորիկ, մրրիկ, կայծակի հարված, ջրհեղեղ, վտանգավոր բնական երևույթներ, այդ թվում՝ մթնոլորտային տեղումներ` կարկուտ, տեղատարափ անձրև, ձյուն (հնարավոր հավելում՝ երկրաշարժ),
-
Երրորդ անձանց հակաօրինական գործողություն՝ գողություն, կողոպուտ, ավազակություն, գույքի դիտավորյալ ոչնչացում,
-
Մեխանիկական վնասվածք՝ տրանսպորտային միջոցի բախում, թռչող օբյեկտների կամ դրանց մասերի, բեռների, ծառերի և այլ իրերի անկում,
-
Կարճ միացում,
-
Մի շարք հավելյալ ռիսկեր՝ համաձայն ապահովագրության Կանոնների։
ՏԱՐԲԵՐԱԿ 2 – Բոլոր ռիսկերից ապահովագրություն
Գույքը ապահովագրվում է բոլոր հնարավոր ռիսկերից՝ բացառությամբ կանոններով սահմանված բացառությունների։
Ի լրումն գույքի ապահովագրության դասական ռիսկերի, «ԷՖԵՍ» ԱՓԲԸ-ում հնարավոր է ձեռք բերել նաև.
-
Բիզնեսի ընդհատման ապահովագրություն (Business Interruption),
-
Մեքենա-սարքավորումների խափանման ապահովագրություն (Machinery breakdown)։
ՎԵՐԱԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ
«ԷՖԵՍ» ԱՓԲԸ-ի գլխավոր առավելություններից մեկը վերաապահովագրական գործընկերների լայն շրջանակն է։ Մենք համագործակցում ենք համաշխարհային առաջատար վերաապահովագրական ընկերությունների հետ, և Ձեր գույքը վերաապահովագրվում է ավելի քան հուսալի ընկերություններում։
ԻՆՉՊԵ՞Ս Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՀԱՏՈՒՑՈՒՄԸ
Ապահովադիրը պարտավոր է պատահարը տեղի ունանալուց հետո պատշաճ ժամկետներում տեղեկացնել «ԷՖԵՍ» ԱՓԲԸ-ի մասնագետներին, ովքեր առաջինիս ցուցումներ կտան, թե ինչ գործողություններ է անհրաժեշտ նախաձեռնել: Պատահարի փաստով ապահովագրական հատուցում ստանալու համար Ապահովադիրը կամ Շահառուն պարտավոր են ներկայացնել հատուցման դիմում և հայտի կարգավորման համար անհրաժեշտ փաստաթղթերը: «ԷՖԵՍ» ԱՓԲԸ-ն փաստաթղթերը ստանալուց հետո 30 (երեսուն) աշխատանքային օրվա ընթացքում պարտավոր է վճարել ապահովագրական հատուցումը կամ հիմնավորել հատուցման լրիվ կամ մասնակի մերժումը:
Հատուցման վճարման պայմանները սահմանվում են ապահովագրության պայմանագրով կամ կանոններով և կարող են ներառել.
-
վնասված գույքի փոխարինում,
-
վերանորոգում,
-
դրամական հատուցում (կարող է տրամադրվել կանխիկ կամ փոխանցումով)։
ՄԵՐ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
-
Հմուտ մասնագետի կցագրում յուրաքանչյուր հաճախորդին – կորպորատիվ հաճախորդների սպասարկման մեր մասնագետները՝ Relationship Manager-ները, կցագրվում են յուրաքանչյուր հաճախորդներին և հանդիսանում են վերջիններիս դեսպանը «ԷՖԵՍ» ԱՓԲԸ-ում,
-
Անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդին,
-
Հիմնական և համակցված ռիսկերի ու ծառայությունների համախմբում,
-
Ճկուն սակագնային համակարգ,
-
Որակյալ և արագ սպասարկում,
-
Փաստաթղթերի ձևակերպման պարզ ընթացակարգ,
-
Հանձն առած ռիսկերի վերաապահովագրում:
Ի՞ՆՉ ԱՐԺԵ ԳՈՒՅՔԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
-
Դուք կարող եք ստանալ ապահովագրավճարի արագ հաշվարկ` կապվելով մեր մասնագետների հետ՝ info@efes.am:
ԻՆՉՊԵ՞Ս ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
Պատասխանատվության ապահովագրության պայմանագիր ձեռք բերելու համար անհրաժեշտ է պարզապես.
-
Մոտենալ Ընկերության գրասենյակ,
-
Զանգահարել +374 (10) 700 800 հեռախոսահամարով,
-
Հարցում ուղարկել «ԷՖԵՍ» ԱՓԲԸ-ի պաշտոնական էլեկտրոնային հասցեին՝ info@efes.am: