
Առողջության համընդհանուր ապահովագրությունը (ԱՀԱ) համակարգ է, որի նպատակն է յուրաքանչյուր քաղաքացու համար ապահովել հասանելի և որակյալ բժշկական ծառայություններ։
Ովքե՞ր կարող են օգտվել ԱՀԱ-ից
-
մինչև 18 տարեկան երեխաները,
-
65 տարին լրացած անձինք,
-
1-3 կարգի հաշմանդամություն ունեցող քաղաքացիները,
-
ֆունկցիոնալության սահմանափակում ունեցող անձինք,
-
սոցիալական աջակցության համակարգում ընդգրկված անձինք,
-
զոհված զինծառայողների ընտանիքների անդամները,
-
200,000 ՀՀ դրամ և ավելի աշխատավարձ ստացող անձինք։
առաջնային բժշկական օգնություն
շտապ բժշկական օգնություն
հիվանդանոցային ծառայություններ
դեղորայք և բժշկական պարագաներ
մասնագիտացված խորհրդատվություններ և արտահիվանդանոցային ծառայություններ
քրոնիկ հիվանդությունների դիսպանսերային սպասարկում






ԱՀԱ-ի շրջանակներում հասանելի են՝
Ինչպե՞ս է գործում ապահովագրությունը
Որոշ բժշկական ծառայություններ տրամադրվում են համավճարի սկզբունքով։
Համավճարը այն գումարն է, որը վճարում է ապահովագրված անձը, եթե ծառայության կամ դեղի արժեքը գերազանցում է ապահովագրությամբ նախատեսված հատուցման սահմանաչափը։
Այս դեպքում՝ապահովագրությունը հոգում է ծախսի մի մասը,մնացած տարբերությունը վճարում եք Դուք։
Մենք ստեղծել ենք հատուկ ապահովագրական փաթեթներ, որոնք լրացնում են Ձեր պարտադիր ապահովագրությունը։ Արդյունքում Դուք ստանում եք ամբողջական ֆինանսական պաշտպանություն՝ առանց համավճարների և սահմանափակումների, ինչպես նաև հնարավորություն՝ օգտվելու հավելյալ ծառայություններից, օրինակ՝ ատամնաբուժություն, ակնաբուժություն և հղիության ծառայություններ։
Հիմնական փաթեթներ
ԷՖԵՍ Assistance ծառայություններ
Բժշկի խորհրդատվություններ և հետազոտություններ
Դեղորայք
Ներհիվանդանոցային բուժօգնություն, այդ թվում՝ վիրահատություններ
Տարեկան կանխարգելիչ բուժզննում
Առողջ ատամներ
Հղիություն և ծննդօգնություն
Առողջ աչքեր
Տարեկան սահմանաչափ
Գները ներկայացված են միջին արժեքներով և կարող են փոփոխվել՝ կախված տարիքային խմբից:

Ապահովագրության տարածք
Հատուցման ենթակա են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող և լիցենզավորված բուժհաստատություններից ստացված բժշկական ծառայությունների համար կատարված ծախսերը:
Յուրաքանչյուր ապահովագրված անձի գծով ծածկույթը կազմում է 1,000,000 - 3,000,000 ՀՀ դրամ՝ կախված ընտրված փաթեթից։

Ապահովագրավճար
Ապահովագրավճարը կախված է․
-
Ընտրված փաթեթներից,
-
Ձեր և Ձեր ընտանիքի անդամների տարիքներից,
-
Վճարման եղանակից։

Ինչպե՞ս է վճարվում ապահովագրավճարը

Ինչպե՞ս է կնքվում պայմանագիրը
Պայմանագրի կնքման համար անհրաժեշտ են՝
-
ապահովադրի և ապահովագրված անձանց անձնագրերը,
-
սոց. քարտերը,
-
կոնտակտային հեռախոսահամարները,
-
էլ. հասցեները:
Պայմանագիրը կարող է կնքվել՝
-
ԷՖԵՍ ապահովագրական ընկերության գրասենյակում,
-
հրավիրելով ընկերության ներկայացուցչին հաճախորդին հարմար վայր։



Հաճախ տրվող հարցեր
Առողջության hամընդհանուր և կամավոր ապահովագրության վերաբերյալ


«ԷՖԵՍ» ԱՓԲԸ-ն իրականացնում է ապահովագրություն ոչ կյանքի ապահովագրության առողջության ապահովագրության դասով։
Վերջին թարմացում: 08/05/2026 16:00

