top of page
Դպրոցն իրականացնում է «Համակարգերի տեսություն» մասնագիտությամբ քառամյա ուսումնական ծրագիր։ Այստեղ սովորողները զարգացնում են իրական կյանքում կիրառելի գիտելիքներ ու հմտություններ՝ նախագծային ուսուցման և ստեղծարար մոտեցումների միջոցով։
Դպրոցի կարգախոսն է՝ «Իրական դպրոց՝ գործ ու փորձ», որը հստակ արտահայտում է դպրոցի առաքելությունը։
ԷՖԵՍ-ը, հավատարիմ մնալով իր առաքելությանը, աջակցում է հիմնադրամին՝ նպաստելով, որ ավելի շատ երիտասարդներ ստանան ժամանակակից կրթություն, ձեռք բերեն մտածելու և ստեղծելու ազատություն ու պատրաստ լինեն վաղվա մարտահրավերներին։
bottom of page






