top of page
2 (12).jpg

ԷՖԵՍ-ը՝ Կողբ-Վարդավառի գլխավոր հովանավոր

Արհեստ, արվեստ, երաժշտություն և մարդիկ. ահա թե ինչի մասին էր Կողբ-Վարդավառը։


 

  • Facebook
  • Instagram

Հուլիսի 25-27-ը Տավուշի մարզի Կողբ գյուղում տեղի ունեցավ տարվա ամենաջրառատ, ամենավառ ու համայնքակենտրոն փառատոնը՝ Կողբ-Վարդավառը։

​

ԷՖԵՍ-ը, իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում, եղել է Կողբ-Վարդավառի գլխավոր հովանավորը և, հավատարիմ մնալով իր առաքելությանը, հնարավորություն է տվել մարդկանց կենտրոնանալ կյանքի դրական և ստեղծագործ կողմերի վրա։

​

Վարդավառը ոչ միայն տոն է, այլև ժպիտների, սերունդների միավորման և միասնականության ուժի օրինակ։ Կողբում անցկացված այս փառատոնը դարձավ մշակութային շունչ՝ միավորելով մարդկանց տարբեր համայնքներից, նույնիսկ երկրներից ու տարիքային խմբերից։

​

Սա հերթական քայլն էր մեր կողմից՝ համայնքային կյանքի ակտիվացման, մշակութային արժեքների խթանման և միասին ավելի լավ ապագա կառուցելու ճանապարհին։

bottom of page