
ԷՖԵՍ-ն «ԱՊԱԳԱ»-ում
Մեր Ընկերությունը մասն է կազմում «ԱՊԱԳԱ» հիմնադրամի նախաձեռնած «Կրթությունից աշխատանք՝ մեկ քայլով» ծրագրին, որի նպատակն է միավորել պետական, մասնավոր և քաղաքացիական հատվածների ջանքերը՝ աջակցելու երիտասարդների մասնագիտական զարգացմանը, զբաղվածությանը և աշխատաշուկայում իրենց տեղը գտնելուն:
Ծրագրի շրջանակում ԷՖԵՍ-ը հանդես է եկել ապահովագրական ոլորտին նվիրված դասախոսությամբ, որի միջոցով ուսանողներին ներկայացվել են ոլորտի հիմնական սկզբունքները, գործառույթները, դրա մեծ կարևորությունը անձի կայունության գործում և նշանակությունն ընդհանուր տնտեսական համակարգում։
Դասախոսությունը հնարավորություն է տվել ուսանողներին պատկերացում կազմել ոլորտում աշխատանքի առանձնահատկությունների, կարիերայի հնարավորությունների և մասնագիտական աճի ուղիների մասին՝ միաժամանակ ձևավորելով վստահության նոր մակարդակ ուսանողների և գործատուների միջև։
ԷՖԵՍ-ը կարևորում է երիտասարդների ներուժի բացահայտումը՝ համոզված լինելով, որ նրանց ներդրումը կարող է դառնալ զարգացող աշխատաշուկայի և տնտեսության շարժիչ ուժը։



