top of page

ԷՖԵՍ-ն Ազատազէնում

Տարվա ընթացքում մի քանի անգամ մեր Ընկերության աշխատակիցներն այցելում են Ազատազէն՝ մասնակցելու կրակային պատրաստվածության գործնական պարապմունքների։ Այս նախաձեռնությունը մեր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կարևորագույն միջոցառումներից մեկն է:

  • Facebook
  • Instagram

Ազատազէնում անցկացվող հանդիպումները յուրատեսակ փորձառություն են, որտեղ սովորում ենք ոչ միայն գործել ճշգրիտ և կազմակերպված, այլև հասկանալ յուրաքանչյուր գործողության արժեքն ու կշիռը։
Նախաձեռնության շնորհիվ զարգանում են ոչ միայն կրակային հմտությունները, այլև ձևավորվում է գիտակցված մոտեցում անվտանգության նկատմամբ, խրախուսվում է կարգապահության հանդեպ հարգանքը, ինչպես նաև պատասխանատվության զգացումը՝ ինչպես անձնական, այնպես էլ թիմային մակարդակում։

Ընկերությունը նախաձեռնության միջոցով կարևորում է անվտանգ մշակույթի ձևավորման պատասխանատվությունը՝ վեր հանելով, որ ապահովության և անվտանգության մշակույթը սկսվում է անհատից։

Ազատազէնում անցկացվող օրերը վերածվում են ոչ միայն ֆիզիկական պատրաստվածության դասընթացների, այլև վստահության և համագործակցության ամրապնդման հարթակի։

bottom of page